Փոքրիկ Իշխանը (հատված 3)

Հինգերորդ օրը բացահայտեցի փոքրիկ իշխանի կյանքից ևս մի գաղտնիք, ու դարձյալ գառնուկի շնորհիվ: Առանց որևէ նախաբանի, նա ինձ մի անսպասելի հարց տվեց, որը, երևի, երկար մտորումների արդյունք էր:

— Եթե գառնուկը թփեր է ուտում, ուրեմն ծաղիկներ է՞լ  (ուտել):

— Ոչխարն ուտում է ամեն ինչ:

— Հա՞, նույնիսկ փշո՞տ ծաղիկներ:

— Բա փշերն ինչի՞ համար են:

Ես չգիտեի: Այդ պահին ես շատ էի զբաղված. փորձում էի դուրս քաշել շարժիչի մեջ լռված հեղույսը: Եվ շատ անհանգիստ էի, որովհետև օդանավիս անսարքությունն ավելի ու ավելի վտանգավոր էր դառնում, իսկ օր օրի պակասող խմելու ջուրը նշան էր, որ վերջը լավ չի լինելու:

— Բա փշերն ինչի՞ համար են:

Փոքրիկ իշխանն իր տված հարցերը երբեք անպատասխան չէր թողնում:

Փչացած հեղույսի պատճառով տրամադրությունս ընկել էր, և ես հենց այնպես պատասխանեցի.

— Փշերը ոչ մի բանի պետք չեն, փշերի օգնությամբ ծաղիկներն ընդամենը արտահայտում են իրենց չարությունը:

— Ի՜նչ ես ասում…

Եվ  փոքր-ինչ լռելուց հետո  մի տեսակ հիշաչարությամբ նետեց.

— Չե՛մ հավատում: Ծաղիկները թույլ են: Եվ շատ միամիտ են: Նրանք ամեն կերպ (փորձել) համարձակ երևալ: Նրանց թվում է, թե իրենց փշերով կարող են բոլորին վախեցնել:

Ես ոչինչ չպատասխանեցի: Այդ պահին միտքս ուրիշ տեղ էր. «Եթե հեղույսը դուրս չեկավ, մուրճով կխփեմ ու ջարդելով կհանեմ»: Փոքրիկ իշխանը նորից մտքերս իրար խառնեց.

— Եվ դու կարծում ես, թե ծաղիկները…

— Չէ՛, չէ՛: Ես ոչինչ չեմ կարծում: Ես քեզ հենց այնպես ասացի: Հիմա լուրջ գործով եմ զբաղված:

Նա ապշած ինձ նայեց.

— Լուրջ գո՜րծ:

Փոքրիկ իշխանը (նայել) ձեռքիս մուրճին, քսայուղի մեջ թաթախված մատներիս և այն առարկային, որի վրա կռացել էի, և որը նրան չափազանց տգեղ էր թվում:

— Այնպես ես խոսում, կարծես մեծահասակ լինես:

Այդ խոսքերից մի քիչ (ամաչել): Իսկ նա շարունակեց անողոք շեշտով:

— Չեղա՛վ, դու ամեն ինչ շփոթում ես…Դու խառնում ես ամեն ինչ:

Նա իսկապես շատ էր բարկացել: Քամին խաղում էր նրա ոսկեգանգուր մազերի հետ:

— Ես մի մոլորակ գիտեմ որտեղ մորեգույն դեմքով մի մարդ է ապրում: Նա ոչ մի անգամ ծաղկից հոտ չի քաշել: Ոչ մի անգամ աստղերին չի նայել: Երբեք ոչ մեկի չի սիրել: Նա միշտ զբաղված է եղել թվեր գումարելով: Եվ ամբողջ օրը քեզ նման անընդհատ նույն բանն է կրկնում. «Ես լո՜ւրջ մարդ եմ, ես լո՜ւրջ մարդ եմ», և գոռոզությունից փքվում է: Բայց նա մարդ չէ, նա սո՛ւնկ է:

— Ի՞նչ է:

— Սո՛ւնկ է:

Փոքրիկ իշխանը զայրույթից գունատվել էր:

   1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
գաղտնիք

վերջը

համարձակ

ջարդելով

    2.Ի՞նչ է նշանակում անհանգիստ բառը.

ա/ հանգիստ չունեցող

բ/ անհամբեր

գ/ անընդհատ աշխատող

դ/ անընդհատ հանգստացող

      3. Գրի՛ր տրված բառերի հականիշները.

ա/ վտանգավոր-անվտանգ

բ/ չարություն-բարություն

գ/ թույլ-հզոր

դ/  տգեղ-գեղեցիկ

  4. Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը.

ա/ վտանգավոր — ածանցավոր

բ/ անպատասխան- ածանցավոր

գ/ մուրճ- ածանցավոր

դ/ հաստափոր-բարդ

    5. Տրված գոյականների դիմաց գրի՛ր դրանց հոգնակին.

ա/ ծաղիկ   ծաղիկներ

բ/ իշխան   իշխաններ

գ/ քամի   քամիներ

դ/ փուշ   փշեր

   6. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է:    Սխալ տարբերակն ընդգծի՛ր:

ա/ մորեգույն-ածական

բ/  ծաղիկ-գոյական

գ/ հինգ -թվական

դ/ ոսկեգանգուր-գոյական

7. Դու՛րս  գրիր տեքստում փակագծերի մեջ  դրված բայերը  և  դիմացը գրի՛ր անհրաժեշտ ձևերը  (համապատասխանեցրո՛ւ տեքստին):

(ուտել)              կուտի

(փորձել)                   փորձում էին

(նայել)                   նայեց

(ամաչել)                  ամանչեցի

 8.Գտի՛ր տրված նախադասության ենթական և ստորոգյալը:

   Քամին  խաղում էր  նրա  ոսկեգանգուր մազերի հետ:

ենթակա       քամին

ստորոգյալ  խաղում

9. Տեքստից դուրս գրի՛ր մեկական պատմողական և  հարցական նախադասություն:

պատմողական- Եվ  փոքր-ինչ լռելուց հետո  մի տեսակ հիշաչարությամբ նետեց.

հարցական- Եթե գառնուկը թփեր է ուտում, ուրեմն ծաղիկներ է՞լ  (ուտել):

10. Տեքստում ընդգծված նախադասության մեջ դի՛ր բաց թողած կետադրական նշանը:

Ես մի մոլորակ գիտեմ որտեղ մորեգույն դեմքով մի մարդ է ապրում:

11. Տեքստից դու՛րս գրիր Փոքրիկ իշխանին նկարագրող արտահայտությունը:
  Քամին  խաղում էր  նրա  ոսկեգանգուր մազերի հետ

  12. Ինչո՞ւ էր անհանգստացած Փոքրիկ իշխանը.

ա/ որ ոչխարը կարող էր ուտել իր միակ ծաղկին:

բ/ որ  ինքնաթիռի շարժիչը անսարք էր:

գ/ որ քամի էր:

դ/ որ ինքնաթիռները թռչում են:

13. Հեղինակը Փոքրիկ իշխանի ո՞ր խոսքերից ամաչեց:

Այնպես ես խոսում, կարծես մեծահասակ լինես:

    14. Փոքրիկ իշխանի կարծիքով ̀  ծաղիկների փշերն ինչի՞ համար են:

Նրանց թվում է, թե իրենց փշերով կարող են բոլորին վախեցնել:

      15.Ինչո՞ւ էր փչացել օդանավի շարժիչը:

Քանի որ օդանավի շարժիչի մեջ հեղույս էր մնացել:

Թոմ Սոյերի արկածները. Թեստային առաջադրանք.

Թեստ  

Մարկ Տվեն
Թոմ  Սոյերի արկածները 

Երկուշաբթի առավոտյան Թոմն իրեն շատ դժբա□տ զգաց: Նա միշտ իրեն դժբախտ էր զգում, որովհետև այդ օրով էին սկսվում մի նոր շա□աթվա տանջանքները դպրոցում: Նա այդ օրը ցանկանում էր, որ ընդհանրապես կիրակի չլիներ. գերության մեջ լինելը դրանով ավելի ատելի էր դառնում: Թոմը պառկած մտածում էր: Հանկարծ նա ցանկացավ հիվանդ լինել. Այդպիսով կարող էր դպրոց չգնալ և տանը մնալ: Այստեղ ինչ-որ անորոշ հնարավորություն կար: Նա ինքն իրեն ստուգեց: Ոչ մի տեղը չէր ցավում: Նորից ստուգեց: Այս անգամ թվաց, թե փորացավի նշաններ կան, և նա դրանց հետ որոշակի հույս կապեց: Բայց շուտով այդ նշանները թուլացան և հետզհետե ամբողջովին անհետացան: Թոմը նորից սկսեց մտածել: Հանկարծ մի նոր բան հայտնաբերեց: Վերևի ատամներից մեկը շարժվում էր: Դա արդեն մեծ բախտ էր: Որպես սկիզբ նա ուզում էր տնքալ, երբ մտածեց, որ եթե սկսի այդ պատճառաբանությամբ, մորաքույրն այդ ատամը կքաշի, և դա ցավ կպատճառի: Նա որոշեց ատամը պահել որպես պահեստային  ցավ և ուրիշ պատրվակ գտնել: Որոշ ժամանակ ոչ մի բան չգտավ, հետո հիշեց բժշկի պատմած մի հիվանդության մասին, որ մեկին մի քանի շաբաթով անկողին էր գցել՝ միաժամանակ սպառնալով մատի կորստով: Նա վերմակի տակից հանեց ոտքը սկսեց ուսումնասիրել վիրավոր մատը:  Բայց այդ հիվանդության նշանները չգիտեր: Այնուամենայնիվ արժեր փոր□ել, և նա սկսեց եռանդով տնքալ: Իսկ Սիդը շարունակում էր անտեղյակ մնալ ու քնել: Թոմն ավելի խորը տնքաց, և նրան թվաց, որ մատն իրոք ցավում է: Ոչ մի արձագանք Սիդի կողմից: Մինչ այդ Թոմի շունչը կտրվեց: Նա մի փոքր հանգստացավ, ուժ հավաքեց ու տնքոցների հիանալի մի շարք արձակեց: Սիդը շարունակում էր խռմփալ: Թոմի համ□երությունն սպառվեց: Նա կանչեց՝ Սի՜դ, Սի՜դ, և եղբորը շարժեց: Դա ազդեց, և Թոմն սկսեց դարձյալ տնքալ: Սիդը հառաչեց ձգվեց  հենվեց  արմունկին և Թոմին նայեց: Թոմը շարունակում էր տնքալ: Սիդը ձայնեց նրան. 

— Թո՜մ, լսի՜ր, Թո´մ: 

Պատասխան չկար: 

— Լսի՜ր, Թո´մ, ի՞նչ է պատահել, Թո´մ: 

Նա շարժեց եղբորը՝ մտահոգ նայելով դեմքին: 

— Թո՜ղ, Սի´դ, հանգիստ թող ինձ: 

— Ի՞նչ է պատահել, Թո´մ, գնա՞մ, մորաքրոջը կանչեմ: 

— Ո՜չ, հարկավոր չէ. գուցե կամաց-կամաց անցնի, ոչ մեկին մի՛ կանչիր: 

— Բայց ես պարտավոր եմ: Այդպես մի տնքա, Թո´մ, սարսափելի է: Ինչքա՞ն ժամանակ է, որ դու այդ վիճակում ես: 

— Ժամե՜ր, ա՜խ, ինձ ձեռք մի´ տուր, Սի´դ:
Բայց Սիդը իր հագուստները վերցրել ու գնացել էր մորաքրոջը կանչելու:  Այժմ Թոմն իսկապես տառապում էր. այնպես լավ էր նրա երևակայությունն աշխատում, և այնքան բնական էին նրա տնքոցները:

1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրվածդու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը

      Դժբախտ

      Շաբաթվա

      Փորձել

      Համբերություն   

       
2. 
Գրի´ր տրված բառերի հականիշները.


    
ադժբախտ — բախտավոր
    
բատելի— երկրպագելի           
   
գհիվանդ— առողջ
   
դ/անհետանալ— հայտնվել

3.Ի՞նչ է նշանակում տեքստում հանդիպող հետզհետե  բառը:  

     ա/ աստիճանաբար
     բ/   կարգին
     գ/ ավելի ուշ
     դ/շատ ուշ 

4.Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված տեսակը.

ա/ դժբախտպարզ
բ/ փորացավ-բարդ
գ/ մորաքույր-բարդ
դ/ հիվանդություն-ածանցավոր 

5.Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված էթե ինչ խոսքի մաս էՈ՞ր տարբերակում է սխալ նշված.  

ա/ վերմակածական
բ/  նշան-գոյական
գ/ ատամ-գոյական
դ/ դպրոց-գոյական 

6.Ո՞րն է տրված նախադասության ենթական:


  
Սիդը իր հագուստները վերցրել ու գնացել էր մորաքրոջը կանչելու:


ա/ հագուստները
բ/ մորաքույրը
գ/ Սիդը 
դ/ իր 

7.Տեքստից դու՛րս գրիր մեկական պատմողական և բացականչական  նախադասություն:
Երկուշաբթի առավոտյան Թոմն իրեն շատ դժբախտ զգաց:  Թո՜ղ, Սի´դ, հանգիստ թող ինձ: 

8.Հոմանիշ զույգերից  ո՞րն է սխալ.


ա/ մտածել-մտորել
բ/փնտրել — որոնել
գ/ լսել — ականջ դնել
դ/բնական – արհեստական 

9.Վերնագրի´ր տեքստը

 Թոմ Սոյերը և հիվանդությունները:


 10.
Տեքստում ընդգծված նախադասության մեջ բաց են  թողած կետադրական նշաններ:    

  Լրացրո՛ւ  դրանք:  Սիդը հառաչեցձգվեց,  հենվեց  արմունկին և Թոմին նայեց: 

11.Գրի´ր  մեկ բառով.

ա/ մոր քույրը- մորաքույր

բ/ միտք անել-մտածել
գ/ ման գալ- փնտրել                    

դ/ որոշում կայացնել- որոշել 

12.Ինչո՞ւ էր երկուշաբթի օրերը Թոմը իրեն դժբախտ զգում: 

Որովհետև ստիպված էր շուտ արթնանալ և գնալ դպրոց:

   
13.Թոմն ինչո՞ւ չէր սիրում կիրակի օրերըՏեքստում ընդգծի՛ր այդ հատվածը

Նա միշտ իրեն դժբախտ էր զգում, որովհետև այդ օրով էին սկսվում մի նոր շաբաթվա տանջանքները դպրոցում: 

 

14.Ինչո՞ւ էր Թոմն ուզում հիվանդ լինել 

Նա ուզում էր հիվանդ լինել, որպեսզի չգնար դպրոց: 

15.Թոմը որոշեց սկզբից չասել ատամի մասինորովհետև 

̀
ա/ հարմար չէր գտնում նման պատճառաբանությունը
բ/պահում էր որպես պահեստային ցավ
գ/չէր մտածել այդ մասին
դ/ մի անգամ արդեն նման պատճառաբանություն արել էր 

Ջաննի Ռոդարի: Երկիր, որտեղ ոչ մի սուր բան չկա

Ջովանինոն շատ էր սիրում ճանապարհորդել:   Ճամփորդեց-ճամփորդեց, մի օր էլ հայտնվեց այնպիսի երկրում, որտեղ ոչ մի սուր բան չկար:  Տներն այդ երկրում կառուցված էին առանց սուր անկյունների, նրանք կլոր էին:  Շենքերի տանիքներն էլ էին կլոր: Ճանապարհի կողքին, որտեղով քայլում էր Ջովանինոն, թփերի ու վարդերի պուրակ կար: Ջովանինոն  որոշեց մի վարդ  քաղել և զարդարել իր   բաճկոնը: Նա   զգուշությամբ ուզում էր պոկել վարդը, որպեսզի մատը չծակի, բայց տեսավ, որ վարդը փուշ չունի, ուրեմն՝  իր մատը չի ծակի:  Այդ ժամանակ թփերի ետևից հայտնվեց քաղաքային պարեկը և ժպտալով հարցրեց Ջովանինոյին.

-Դուք երևի չգիտե՞ք, որ չի  կարելի վարդ քաղել:

-Ներեցեք ինձ … ես չմտածեցի,  որ…

-Այդ դեպքում Դուք պետք է վճարեք տուգանքի կեսը,- ասաց պարեկը և սկսեց գրել անդորրագիրը:
Ջովանինոն  հանկարծ նկատեց, որ պարեկի գրիչը սուր չէ, և խնդրեց ցույց տալ այն:

— Խնդրեմ ,- ասաց պարեկը և մեկնեց գրիչը:

Գրիչը, ինչպես նաև պարեկի  թուրը , ամենևին սուր չէին , դրանք բութ էին, բութ:

— Սա ի՞նչ երկիր է, այստեղ ամեն ինչ տարօրինակ է:

Այստեղ ոչ մի սուր բան չկա,- բացատրեց պարեկը:

-Իսկ մե՞խը,- հարցրեց Ջովանինոն,- չէ ՞ որ այն պետք է սուր լինի:

-Մենք մեխ չենք օգտագործում: Մեխի փոխարեն սոսինձ ենք օգտագործում:  Իսկ հիմա բարի եղեք ինձ երկու անգամ ապտակել:

Զարմանքից Ջովանինոյի բերանը բաց մնաց.

-Ո՛չ, ո՛չ, ի՞նչ եք ասում, ես չեմ ուզում հայտնվել բանտում, եթե այդպես է, ես պատրաստ  եմ  երկու ապտակ ստանալ:

-Բայց մեզ մոտ այդպես է ընդունված. լրիվ տուգանքը՝ չորս ապտակ, կեսը՝ երկու,- պատասխանեց պարեկը:

-Երկու ապտակ պարեկի՞ն:

-Այո՛:

-Բայց դա իրավացի չէ, այդպես չի կարելի:

-Իհարկե արդարացի չէ. այդպես չի՛ կարելի :

-Իհարկե արդարացի չէ, և որպեսզի այդպես չլինի, ոչ ոք օրենքը չի խախտում: Դե,  ես սպասում եմ. տվեք ինձ երկու ապտակ և մյուս անգամ ավելի զգույշ եղեք:

-Բայց ես չեմ ուզում ձեզ ապտակել:

-Այդ դեպքում ես ստիպված եմ ձեզ առաջարկել լքել մեր երկիրը:

Եվ Ջովանին ստիպված եղավ հեռանալ այն երկրից, որտեղ ոչ մի սուր բան չկար: Բայց նա երազում էր վերադառնալ այնտեղ և ապրել ամենաօրինակելի օրենքներով և ամենադաստիարակված մարդկանց հետ:

1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դո՛ւրս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
Կողքին

Վարդ

Տարօրինակ     

Անգամ                                                                                                                                                                                                                                                              

 2.  Փուշ  բառի ուղիղ և փոխաբերական իմաստներով կազմի՛ր մեկական նախադասություն:
Վարդի փուշը ծակեց մատս: Ամառվա փուշը ձմեռվա նուշն է:

3. Ի՞նչ է նշանակում  պուրակ  բառը.

ա/ բանջարանոց

բ/ արտ

գ/ զբոսայգի 

դ/ ծաղկի խանութ

4. Տեքսից դուրս գրի՛ր ընդգծված բառերը՝ դիմացը գրելով ըստ կազմության դրանց տեսակը:

Որտեղբարդ բառ

Մատըպարզ բառ

Քաղաքայինածանցավոր բառ

Գրիչածանցավոր բառ


5. Տեքստում ընդգծված նախադասությունից առանձին սյունակներով դո՛ւրս գրիր երկու գոյականմեկ ածականմեկ բայ:

Տներն այդ երկրում կառուցված էին առանց սուր անկյունների, նրանք կլոր էին:

Գոյական- տներ, անկյուններ

Ածական- սուր

Բայ-կառուցված էին

 6. Կազմի՛ր տրված բայերի ուղիղ ձևերը:
ա/ճամփորդեց — ճամփորդել
բ/պետք է վճարեք — պետք է վճարել
գ/ասաց — ասել
դ/երազում էր — երազել

7. Տեքստից դո՛ւրս գրիր մեկ պարզ նախադասություն:
Շենքերի տանիքներն էլ էին կլոր: 

8. Լրացրո՛ւ առածասացվածքները՝ օգտվելով տրված բառերից.

ա/Ինձ համար արա, քեզ համար սովորիր:
բ/Խաչն իմն է, զորությունը ես գիտեմ:
գ/Փողոցում գտածը փողոցում էլ կկորցնես:
դ/Այսօրվա գործը վաղվան չեն թողնի:

զորությունըսովորիրգտածըայսօրվա

9. Տեքստից դուրս գրի՛ր մեկական պատմողական և հարցական նախադասություն:

Ջովանինոն շատ էր սիրում ճանապարհորդել:

Սա ի՞նչ երկիր է, այստեղ ամեն ինչ տարօրինակ է:


10. Այն ի՞նչն էայն ի՞նչը.
Հողից վերև՝
Փոքրիկ արև,
Վրան՝ հազար
Սերմ ու տերև:

Արևածաղիկ

11. Ո՞րն է տրված նախադասության ենթական:
Զարմանքից Ջովանինոյի բերանը բաց մնաց:

Բերանը

12. Ինչպիսի՞ երկրում էր հայտնվել Ջովանինոն:

Նա հայտնվել էր այնպիսի երկրում, որտեղ ոչ մի սուր բան չկար:

13.Ի՞նչ տուգանք նշանակեց պարեկըՆմանատիպ մի տուգանք էլ դու մտածի՛ր:

Նա ասաց, որ Ջովանինոն պետք է երկու անգամ ապտակի պարեկին:

Եթե ես լինեի պարեկի փոխարեն ապա կասեի. «Դուք պետք է ինչ գնով էլ լինի ուտեք այս վարդերը»: 

14. Ինչո՞ւ էր ստիպված Ջովանինոն լքել այդ երկիրը.
ա/որովհետև վճարել էր տուգանքը
բ/որովհետև պարեկը արդարացի էր
գ/որովհետև խախտեց այդ երկրի օրենքը
դ/որովհետև միամիտ էր

15. Կուզեի՞ր Ջովանինոյին հետ գնալ այդ երկիր:

Այո, իհարկե կուզենայի:

Փոքրիկ Իշխան

Մեծահասակները թվեր շատ են սիրում: Երբ նրանց պատմում ես, որ դու նոր բարեկամ ես ձեռք բերել, նրանք երբեք չեն հարցնում ամենագլխավորի մասին: Երբեք նրանք չեն ասի. «Իսկ ինչպիսի՞ ձայն ունի նա: Ինչպիսի՞ խաղեր է սիրում խաղալ: Թիթեռներ բռնո՞ւմ է, թե՞ ոչ»: Նրանք հարցնում են. «Քանի՞ տարեկան է նա: Քանի՞ եղբայր ունի: Քաշն ինչքա՞ն է: Ինչքա՞ն է վաստակում նրա հայրը»: Եվ դրանից հետո երևակայում են, թե ճանաչեցին մարդուն: Երբ մեծահասակներին ասում ես՝ «Ես տեսա վարդագույն աղյուսից մի տուն, որի պատուհանին խորդենի կար, իսկ կտուրին՝ աղավնիներ», նրանք երբեք չեն պատկերացնում այդ տունը: Նրանց պետք է ասել. «Ես տեսա մի տուն, որ արժե հարյուր հազար ֆրանկ»: Եվ միայն այդ ժամանակ նրանք կբացականչեն. «Ինչպիսի՜ գեղեցկություն»: Ճիշտ այդպես, եթե նրանց ասես. «Ահա ձեզ ապացույցներ, որ, իրոք, Փոքրիկ իշխանը եղել է, որ նա շատ, շատ լավն էր, ծիծաղում էր և շատ էր ուզում գառնուկ ունենալ. իսկ ով ուզում է գառնուկ ունենալ, նա անպայման գոյություն է ունեցել»: Եթե այսպես ասես, նրանք միայն ուսերը կթոթվեն ու ձեզ կնայեն այնպես, ինչպես կնայեին մի անգետ մանկիկի: Բայց եթե նրանց ասես՝ «Նա թռել եկել էր մի մոլորակից, որը կոչվում է № 612», դա նրանց կհամոզի, և նրանք քեզ այլևս չեն ձանձրացնի հարցերով: Ի՜նչ կարող ես անել, այդպես են մեծահասակները: Չարժե նրանցից նեղանալ: Երեխաները մեծահասակների նկատմամբ պետք է ներողամիտ լինեն:

Բայց մենք (հասկանալ), թե ինչ բան է կյանքը, և ինչ խոսք, ծիծաղում ենք համարների ու թվերի վրա: Ես այս պատմվածքը սիրով մի կախարդական հեքիաթի նման կպատմեի: Ես կուզեի սկսել այսպես. «Կար-չկար մի գեղեցիկ իշխան կար: Նա ապրում էր մի մոլորակի վրա, որը իրենից մի քիչ էր մեծ, և նա սրտակից բարեկամ չուներ…»: Նրանք, ովքեր (ճանաչել) կյանքը, կզգային, որ սա զուտ ճշմարտություն է: Ես ամենևին էլ չեմ ուզում որ իմգիրքը կարդան միայն զվարճության համար: Իմ սիրտը ցավից ճմլվում է, երբ ես (հիշել) իմ փոքրիկ բարեկամին, և ինձ համար հեշտ չէ նրա մասին պատմելը: Արդեն վեց տարի է անցել այն օրից, ինչ նա և իր գառնուկը հեռացել են ինձանից: Ես նրա մասին ուզում եմ պատմել, որպեսզի չմոռանամ նրան: Շատ տխուր բան է, երբ բարեկամներին մոռանում են: Բոլորը չէ, որ բարեկամ ունեն: Եվ ես (վախենալ), թե կդառնամ մեծահասակների նման, իսկ նրանք թվերից բացի ոչնչով չեն հետաքրքրվում:

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դո՛ւրս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:

եղբայր

հարյուր

պատմվածքը

հեքիաթի

  1. Ի՞նչ է նշանակում երևակայել բառը.

ա/ պատկերացնել
բ/ շինել
գ/ պատրաստել
դ/ կառուցել
      

  • Գրի՛ր տրված բառերի հոմանիշները.
    ա/ գեղեցիկ-սիրուն, սքանչելի
  • բ/ շատ-բազմաթիվ
    գ/կախարդական-կախարդիչ
    դ/ մեծ-ահռելի
  1. Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը.

ա/ սիրտ – պարզ

բ/ բարեկամ — բարդ

գ/ գեղեցկություն – պարզ

դ/ անգետ — ածանցավոր

  1. Տեքստում հանդիպող հետևյալ բառերից ո՞րն է գործածված եզակի թվով.

ա/ խաղեր

բ/ պատուհաններ

գ/ թվեր

դ/ իշխան

  1. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված.

ա/ գեղեցիկ — ածական

բ/ տխուր — գոյական

գ/ գառնուկ — գոյական

դ/ մոլորակ – գոյական

  1. Փակագծերում նշված բայերը համապատասխանեցրո՛ւ տեքստին:

հասկանում ենք        ճանաչում էին     հիշում եմ    վախենում եմ
8. Տրված նախադասության մեջ գտի՛ր ենթական և ստորոգյալը:

  Իշխանիկը ապրում էր մի փոքրիկ մոլորակի վրա:

ենթակա-Իշխանիկը

ստորոգյալ – ապրում էր

  • Տեքստից դուրս գրի՛ր մեկական պատմողական և հարցական նախադասություն:
  1. Երբ նրանց պատմում ես, որ դու նոր բարեկամ ես ձեռք բերել, նրանք երբեք չեն հարցնում ամենագլխավորի մասին:

Քանի՞ տարեկան է նա:

  1. Տեքստում ընդգծված նախադասության մեջ բաց է թողնված մեկ կետադրական նշան: Լրացրու՛:
  2. Ի՞նչ են շատ սիրում մեծահասակները:
    Մեծահասակները թվեր շատ են սիրում։
  • Ի՞նչ էին հարցնում մեծահասակները նոր բարեկամի մասին:
  • Քանի՞ տարեկան է նա: Քանի՞ եղբայր ունի: Քաշն ինչքա՞ն է: Ինչքա՞ն է վաստակում նրա հայրը:
  1. Ինչո՞ւ Փոքրիկ իշխանի մասին պատմելը հեշտ չէր.

ա/ հեղինակը մանրամասները չէր հիշում

բ/ արդեն վեց տարի էր անցել, ինչ նա և գառնուկը հեռացել էին

գ/ բարեկամներին շուտ էին մոռանում

դ/ հեղինակի սիրտը ճմլվում էր

  1. Ինչո՞ւ էր հեղինակը վախենում մեծահասակների նման դառնալուց.

ա/ ճիշտ հարցեր էին տալիս

բ/ ծիծաղում էին համարների և թվերի վրա

գ/մեծահասակները թվերից բացի ոչնչով չէին հետաքրքրվում

դ/ մեծահասակները շատ բարեկամներ ունեին

  • Դու՛րս գրիր այն հատվածը, որտեղ գրված է, որ երեխաները պետք է հասկանան և  ներեն մեծերին:
    Ի՜նչ կարող ես անել, այդպես են մեծահասակները: Չարժե նրանցից նեղանալ: Երեխաները մեծահասակների նկատմամբ պետք է ներողամիտ լինեն:

Թեստ 3

Ջանի Ռոդարի
Ջելսոմինոյի արկածները

Մի անգամ առավոտյան Ջելսոմինոն գնաց իրենց պարտեզն ու տեսավ՝  բոլոր տանձերը հասել են: Տանձերը, ախր, միշտ այդպես են. ոչ ոքի ոչինչ չեն ասում, բայց իրենց համար հասնում են, և մի գեղեցիկ օր էլ տեսնում ես՝արդեն հասել են, ու եկել է քաղելու ժամանակը:

«Ափսոս, որ սանդուղք չեմ վերցրել հետս,- մտածեց Ջելսոմինոն: — Արի գնամ, տանից սանդուղք բերեմ ու մի հատ էլ երկար ձող՝ վերևի ճյուղերից տանձը թափ տալու համար»:

Բայց այդ պահին  նրա գլխում մի ուրիշ միտք ծագեց, ավելի ճիշտ՝ մի փոքր քմահաճույք. «Իսկ եթե օգտվեմ իմ ձայնի՞ց»:

Եվ, այսպես որոշելով, նա կանգնեց ծառի տակ ու ոչ կատակ, ոչ լուրջ ճչաց.

-Է՜յ, տանձեր, հապա մի ցած թափվեք:

«Թը՛փ-թը՛փ-թը՛փ»,- պատասխանեցին տանձերը՝ անձրևի նման ցած թափվելով:

Ջելսոմինոն մոտեցավ մյուս ծառին և նույն բանը կրկնեց: Ամեն անգամ, երբ նա գոռում էր՝ «թափվե՛ք», տանձերը ճյուղերից այնպես էին պոկվում, կարծես հենց դրան էին սպասում:

Ջելսոմինոն շատ ուրախ էր դրա համար:

«Այսպես ես ահագին ուժ կխնայեմ,- խորհում էր նա,- ափսոս, որ առաջ չէի մտածել այս մասին»:

Մինչ Ջելսոմինոն շրջում էր իր պարտեզում ու այդ ձևով հավաքում տանձերը, հարևան արտում քաղհան անող մի գյուղացի տեսավ նրան: Նա տրորեց աչքերը, քիթը կսմթեց և, երբ համոզվեց, որ տեսածը երազ չէ, վազեց կնոջ մոտ.

-Գնա, մի տես ̀ ինչ է կատարվում,- դողալով ասաց նա կնոջը,- ես համոզված եմ, որ Ջելսոմինոն չար վհուկ է:

-Ի՜նչ ես ասում. նա բարի, սուրբ ոգի է:

Մինչ այդ ամուսինները բավական խաղաղ էին  ապրել, բայց այստեղ նրանք կպան իրար: Հանկարծ ամուսնու գլխում մի միտք ծագեց.<<Արի հարևաններին կանչենք: Թող նրանք էլ նայեն Ջելսոմինոյին, տեսնենք ̀ ի՞նչ կասեն>>:

Հարևաններին կանչելու միտքը դուր եկավ կնոջը: Նա դեմ չէր մի ավելորդ անգամ շաղակրատելու հնարավորություն ստանալուն, դրա համար էլ մի ակնթարթում անհետացավ:

Դեռ արևը մայր չէր մտել, երբ ամբողջ շրջակայքն իմացավ պատահածի մասին: Բնակիչները բաժանվել էին երկու մասի: Մի մասը պնդում էր, թե Ջելսոմինոն բարի ոգի է, իսկ մյուսներն ապացուցում էին, թե նա չար կախարդ է:

  1. Տեքստի 4  բառերում  տառի փոխարեն  վանդակ  է  դրված, դու՛րս գրիր այդ բառերը ̀  լարացնելով բաց թողած տառերը:

անգամ

երբ

սուրբ

ավելորդ

  1. Բնագրից դու՛րս գրիր չորս բարդ բառ,  բաժանի՛ր բաղադրիչների:

      

Ակնթարթ-ակն-թարթ

Քմահաճույք-քիմ-ա-հաճ (ույք)

Շրջակայք-շրջ-ա-կայք

Քաղհան-քաղ-հան

  1. Տեքստից դու՛րս  գրիր տրված բառերի հոմանիշները.

ա/ աստիճան-   սանդուղք

բ/ սիրուն- գեղեցիկ

գ/ բղավել- ճչալ

դ/ դաշտ- արտ

  1. Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը.

ա/ քաղհան – բարդ 

բ/ չար – պարզ

գ/ երազ  — ածանցավոր

դ/տանձ — պարզ

  • Տեքստում հանդիպող հետևյալ բառերից ո՞րն է գործածված եզակի թվով.

ա/հարևան
բ/ ճյուղ

գ/ ծառ

դ/ամուսին

  1. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված:

ա/ պարտեզ – գոյական

բ/ տանձ – գոյական   

գ/ առավոտյանգոյական   

դ/  միտք – գոյական

  1. Տեքստից ընտրի՛ր չորս բառ (ոչ բայ) և դարձրու՛  բայեր:

Երկար-երկարել

Լուրջ-լրջանալ

Կատակ- կատակել

Փոքր-փոքրանալ

  1. Որ՞ն է տրված նախադասության ենթական.

Ջելսոմինոն մոտեցավ մյուս ծառին: 

Ջելսոմինոն (ենթակա)

  1. Տեքստից դու՛րս գրիր մեկական պատմողական և հարցական նախադասություն:

Պատմողական

Մի անգամ առավոտյան Ջելսոմինոն գնաց իրենց պարտեզն ու տեսավ՝  բոլոր տանձերը հասել են: Տանձերը, ախր, միշտ այդպես են. ոչ ոքի ոչինչ չեն ասում, բայց իրենց համար հասնում են, և մի գեղեցիկ օր էլ տեսնում ես՝արդեն հասել են, ու եկել է քաղելու ժամանակը:

Հարցական

Հանկարծ ամուսնու գլխում մի միտք ծագեց.<<Արի հարևաններին կանչենք: Թող նրանք էլ նայեն Ջելսոմինոյին, տեսնենք ̀ ի՞նչ կասեն>>:

  1. Կետադրի՛ր տեքստում ընդգծված նախադասությունը:

Դեռ արևը մայր չէր մտել, երբ ամբողջ շրջակայքն իմացավ պատահածի մասին:

  • Դո՛ւրս գրիր Ջելսոմինոյին բնութագրող արտահայտություններ:
  • Չար վհուկ, բարի, սուրբ ոգի, չար կախարդ:
  1. Ո՞րն էր Ջելսոմինոյի հիմնական նպատակը.  

ա/ ահագին ուժ խնայելը

բ/ բարձր ձայն ունենալը

գ/ ճյուղերից տանձեր թափելը

դ / սանդուղք բերելը

  1. Ի՞նչ միտք ծագեց Ջելսոմինոյի մտքում:

«Իսկ եթե օգտվեմ իմ ձայնի՞ց»:

  1. Ինչո՞ւ էր բնակիչների մի մասը Ջելսոմինոյին համարում չար վհուկ, մյուս մասը՝ բարի ոգի:

Քանի որ նրա արարքները անսովոր, տարօրինակ, զարմանալի էին:

  • Ինչո՞ւ հարևաններին կանչելու միտքը դուր եկավ գյուղացու կնոջը:
  • Քանի որ նա դեմ չէր մի ավելորդ անգամ շաղակրատել:

                                       

Ամսի 16

  • Կարդա՛ Հովհաննես Թումանյանի «Մոծակն ու մրջյունը» առակը։ Կարդացել եմ
  • Անծանոթ բառերը բառարանի օգնությամբ բացատրի՛ր

Դալկանալ- գունատվել, սալարած-թուլացած, տարաժամ- վաղաժամ, անժամանակ, ծերպ-ճեղք, ծակ, թուխպ-մշուշ, մառախուղ, մեջեմեջ-միմյանց հետ, արևակեզ-արևառ, արևոտ, շուշտիկ-թեթևամիտ,խելառ, ուշքը անցնել-ուշագնաց լինել, մճրվել-ամաչել, պահնորդ- պահակ,պահապան, կոկ-հարթ, կոկիկ:

  • Դո՛ւրս գրիր առակին համապատասխան առած-ասացվածքներ (2-3 առած): Ով աշխատի, նա կուտի: Ամառվա փուշը, ձմեռվա նուշն է: Ինչ ցանես, այն էլ կհնձես:
  • Լրացրո՛ւ բաց թողնված տառերը ու կարմիրով ներկի՛ր:

Մրջյուն, աշխարհ,  հանկարց,  համբուրել, զարթնել:՝

Ջաննի Ռոդարի. Թե ինչպես կապիկները ճամփորդեցին

Մի օր կենդանաբանական այգու կապիկները որոշեցին ճամփորդել, աշխարհ ճանաչել: Որոշեցին ու ճամփա ընկան: Գնացին, գնացին, մի տեղ կանգնեցին ու հարցրին.
-Ի՞նչ է երևում:
-Առյուծի վանդակը, փոկի ավազանն ու ընձուղտի տունը:
-Ի՜նչ մեծ է աշխարհը, ու ինչքա՜ն շատ բան ես իմանում, երբ ճամփորդում ես:
Շարունակեցին ճանապարհն ու կանգ առան միայն կեսօրին:
-Հիմա ի՞նչ է երևում:
-Ընձուղտի տունը, փոկերի ավազանն ու առյուծի վանդակը:
-Ի՜նչ տարօրինակ է աշխարհը, ու ինչքա՜ն շատ բան ես իմանում, երբ ճամ.որդում ես:
Նորից ճանապարհ ընկան ու կանգ առան արևամուտին:
-Իսկ հիմա ի՞նչ է երևում:
-Առյուծի վանդակը, ընձու.տի տունն ու փոկերի ավազանը:
-Ի՜նչ ձանձրալի է աշխարհը.  միշտ նույն բաներն են հանդիպում. ու ճանապարհորդելն էլ ոչ մի բանի պետք չէ:
Ու այդպես, նրանք ճամ.որդում էին, ճամ.որդում, բայց վանդակից դուրս չէին գալիս, պտտվում էին նույն շրջանում կարուսելի ձիուկի պես:

Առաջադրանքներ

  • Լրացրո՛ւ բաց թողնված տառերը
  1. կենդանաբանական,
  2. ճամփորդել
  3. ճամփա
  4. ընձուղտի
  5. ճամփորդում
  6. կեսօրին
  7. տարօրինակ
  • Տրված բառերը բառերը բաղադրիչների(մասերի) բաժանի՛ր, ապա որոշի՛ր  կազմությունը (պարզ, բարդ, ածանցավոր)՝  կեսօր, արևամուտ, ձանձրալի, աշխարհ, ճանապարհորդ:
  • կեսօր-կես(արմատ)+օր(արմատ) բարդ բառ
  • արևամուտ-արև(արմատ)+ա(հոդակապ)+մուտք(արմատ) բարդ բառ
  • ձանձրալի-ձանձրանալ(արմատ)+ալի(ածանց) ածանցավոր
  • աշխարհ-պարզ բառ
  • ճանապարհորդ-ճանապարհ(արմատ)+որդ(ածանց) ածանցավոր

       3.  Կենդանաբանական այգու կապիկները  ճամփորդեցին:

ա) Գտի՛ր տրված նախադասության ենթական ու ստորոգյալը:

Կապիկները          ճամփորդեցին

բ) Սա պարզ ընդարձակ նախադասություն  է: Այն դարձրո՛ւ պարզ համառոտ:

Կապիկները ճաբորդեցին

գ) Լույսն անջատվեց-լույսն անջատվեց այսօր առավոտյան

Աննան նվագում է-Աննան նվագում է դահլիճում

Աստղերը շողշողում են-աստղերը շողում են մութ երկնքում

Այս երեք պարզ համառոտ նախադասությունները դարձրո՛ւ պարզ ընդարձակ:

4. Գրի՛ր այգի, ճանապարհ, արևամուտ բառերի հոմանիշները:

Այգի-զբոսայգի, ճանապարհ- ճափա, արևամուտ-մայրամուտ:

 5. Գրի՛ր տարօրինակ, գիշեր, նույն, դուրս գալ բառերի հականիշները:

Տարօրինակ-սովորական, գիշեր-ցերեկ, նույն-տարբեր, դուրս գալ-մտնել:

   6. Պատմվածքից դո՛ւրս գրիր աշխարհը բնութագրող բառերը:

   7. Համաձա՞յն ես կապիկների հետ:

Ոչ քանի որ կապիկները վանդակում են ճանապարհորդել:

Ինչպիսի՞ն է քո աշխարհը: Պատմի՛ր:

Իմ աշխարհը մեծ է և գունավոր շենքերով: Իմ աշխարհում չար մարդ չկա այնտեղ բոլորը շատ բարի են նաև իմ աշխարհում անձրևի փոխարեն թափվում են սրտիկներ

Մայրենի 16.03.2021

  • Կարդա՛ Հովհաննես Թումանյանի «Մոծակն ու մրջյունը» առակը։ 
  • Անծանոթ բառերը բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
  • Դո՛ւրս գրիր առակին համապատասխան առած-ասացվածքներ (2-3 առած):
  • Լրացրո՛ւ բաց թողնված տառերը ու կարմիրով ներկի՛ր:

Մրջյուն, աշխարհ,  հանկարծ,  համբուրել, զարդնել: