Ես այսօր կարդամ չառլին և շոկոլադե ֆաբրիկան

Մի փոքրիկ տղա կար Չարլի Բաքեթը  ապրում է շատ աղքատ ընտանիքում։ Յոթ մարդ (տղան, նրա ծնողները, երկու պապիկն ու երկու տատիկը) ծվարել էին քաղաքի ծայրամասի փոքրիկ տնակում, ամբողջ ընտանիքից միայն Չարլիի հայրն աշխատանք ուներ. նա ատամի մածուկի պարկուճների կափարիչներն էր պտտում։ Ընտանիքը չուներ անգամ ամենաանհրաժեշտը. տնակում ընդամենը երկու անկողին կար, որոնց վրա պառկած էին չորս ծերունիները, ընտանիքն ապրում էր կիսաքաղց, սնվում էին կարտոֆիլով և կաղամբով։ Չարլին շատ էր սիրում շոկոլադ, սակայն ստանում էր դա տարվա մեջ միայն մեկ օր՝ մեկ շոկոլադե սալիկ իր ծննդյան օրը՝ որպես նվեր։

Շոկոլադի խոշոր գործարանատեր արտասովոր պարոն Ուիլի Ուոնկան, տասը տարի իր գործարանում անցկացնելով մենակեցության մեջ, հայտարարում է, որ հինգ ոսկե տոմսերի խաղարկություն է կազմակերպում, որի միջոցով հինգ երեխա հնարավորություն կստանա լինել իր գործարանում։ Այցելությունից հետո նրանցից յուրաքանչյուրը ցմահ կապահովվի անհաշիվ շոկոլադով, իսկ մեկը կպարգևատրվի ինչ-որ առանձնահատուկ նվերով։

Երջանիկները, որոնք գտնում են հինգ տոմսերը շոկոլադի փաթեթների տակ, դառնում են.

  • Օգասթ Գլուփը ագահ և որկրամոլ մի տղա, «ուտելը նրա սիրելի զբաղմունքն է»,
  • Վերուկա Սոլթը  երես առած մի աղջիկ գետնանուշ մաքրող գործարանատիրոջ ընտանիքից, որը սովոր էր, որ իր բոլոր պահանջներն արագ իրականացվեն,
  • Վիոլետ Բյուրգարտը  ամբողջ օրը մաստակ ծամող մի աղջիկ, որը սահմանել էր համաշխարհային ռեկորդ՝ նույն մաստակը ծամելով երեք ամիս շարունակ,
  • Մայք Թիվին ամբողջ օրը առավոտից գիշեր հեռուստացույց դիտող մի տղա,
  • Չարլի Բաքեթը՝ վիպակի գլխավոր հերոսը։

Գործարանում շրջագայությանը երեխաներից բացի մասնակցում էին նաև նրանց ծնողները. յուրաքանչյուր երեխա եկել էր իր հոր կամ մոր հետ, բացի Չարլիից, որին ուղեկցում էր Ջո պապիկը։ Գործարանում շրջելու ժամանակ բոլոր երեխաները, բացառությամբ Չարլիի, ուշադրություն չեն դարձնում Ուոնկայի նախազգուշացումներին և իրենց արատների զոհն են դառնում՝ հերթով ընկնելով տարբեր իրավիճակների մեջ, որոնց պատճառով ստիպված են լինում լքել գործարանը։

Վերջում մնում է միայն Չարլին, որին էլ հասնում է գլխավոր մրցանակը՝ նա դառնում է պարոն Ուիլի Ուոնկայի օգնականը և ժառանգորդը։ Մնացած երեխաներն ստանում են խոստացված մշտապես շոկոլադով ապահովված լինելու հնարավորությունը։

Էրիխ Ռասպե Բարոն Մյունխհաուզենի արկածները (հատված)

Էրիխ Ռասպե Բարոն Մյունխհաուզենի արկածները (հատված)

Ուշադի՛ր կարդա և կատարի՛ր առաջադրանքները։

Կողմնացույց չլինելու պատճառով մենք երկար ժամանակ թափառում էինք անծանոթ ծովերում։

Մեր նավն անընդհատ շրջապատում էին շնաձկներ, կետեր և ուրիշ ծովային հսկաներ։

Վերջապես դեմ առանք այնպիսի մի ձկան, որն այնքան մեծ էր, այնքան մեծ, որ գլխի մոտ կանգնած, պոչը տեսնել չէինք կարողանում։

Երբ այդ ձուկն ուզեց ջուր խմել, բերանը բաց արեց, և ջուրը գետի նման նրա կոկորդը հոսեց՝ իր հետևից քարշ տալով մեր նավը։ Կարող եք պատկերացնել, թե մեր մեջ ինչ իրարանցում ընկավ։ Մինչև անգամ ես, որ այնքան քաջ եմ, էլի վախից դողդողացի։

Բայց ձկան փորի մեջ նավահանգստի պես խաղաղ էր։ Ձկան փորը լիքն էր նավերով, որ ագահ կենդանին վաղուց էր կուլ տվել։ Օ՜, եթե դուք գիտենայիք, թե ինչպիսի խավար էր այնտեղ։ Չէ՞ որ մենք չէինք տեսնում ո՛չ արև, ո՛չ աստղեր, ո՛չ լուսին։ Ձուկն օրական երկու անգամ էր ջուր խմում, և ամեն անգամ, երբ ջուրը նրա կոկորդն էր հոսում, մեր նավը բարձրանում էր հսկա ալիքների վրա։ Մնացած ժամանակ ձկան փորի մեջ չոր էր։

Երբ որ ջուրը ցամաքեց, ես ու նավապետն իջանք զբոսանքի։ Այստեղ մենք հանդիպեցինք ողջ աշխարհի ծովայինների՝ շվեդացիների, անգլիացիների, պորտուգալացիների։ Նրանց թիվը ձկան փորի մեջ տասը հազարի էր հասնում։ Նրանցից շատերն արդեն մի քանի տարի ապրում էին ձկան փորում։ Ես նրանց առաջարկեցի հավաքվել ու քննության առնել այս տոթ բանտից ազատվելու ծրագիրը։

Ինձ նախագահ ընտրեցին, բայց հենց այն րոպեին, երբ ես ժողովը բաց արի, անիծված ձուկն սկսեց նորից ջուր խմել, և մենք մեր նավերը փախանք։

Մյուս օրը կրկին հավաքվեցինք, և ես հետևյալ առաջարկն արի. երկու ամենաբարձր կայմերը իրար կապենք և հենց որ ձուկը բերանը բաց անի, դեմ տանք ծնոտներին։ Այն ժամանակ ձկան բերանը բաց կմնա, և մենք հեշտությամբ դուրս կգանք։

Առաջարկությունս անցավ միաձայն։

Երկու հարյուր ամրակազմ նավաստիներ կայմերը դեմ տվին ձկան ծնոտներին, և նա այլևս բերանը փակել չկարողացավ։ Նավերն ուրախ-ուրախ ձկան փորից դուրս լողացին։

Պարզվեց, որ այդ հսկայի փորում յոթանասունհինգ նավ է եղել, կարո՞ղ եք պատկերացնել, թե ինչ ահագին մարմին ուներ։

Կայմերն, իհարկե, թողինք ձկան բերանում, որ նա այլևս ոչ ոքի կուլ տալ չկարողանա։

Մենք դեպի ափն ուղղվեցինք, և ես շտապեցի ցամաք դուրս գալ, հայտնելով ուղեկիցներիս, որ այլևս ոչ մի ժամանակ և ոչ մի տեղ չեմ գնա, որ բավական են այն նեղությունները, որ կրեցի, իսկ այժմ հանգստանալ եմ ուզում։

Իմ արկածները շատ հոգնեցրել էին ինձ, և որոշեցի հանգիստ կյանք վարել։

Տեքստային առաջադրանքներ

  1. Ինչո՞ւ նավը հայտնվեց ձկան փորի մեջ, գունավորի՛ր ճիշտ պատասխանը։

ա) Նավաստիները չէին նկատել ձկանը:

բ) Ձուկը սոված էր և կուլ տվեց նավը:

գ) Ձուկը ջուր խմեց, ջրի հետ նավն էլ հայտնվեց փորի մեջ:

դ) Պատճառը նշված չէ:

 2 . Ի՞նչ առաջարկ արեց հեղինակը ձկան փորում վաղուց գտնվողներին, որ կարողանան դուրս գալ ձկան փորից:

Երկու ամենաբարձր կայմերը իրար կապենք և հենց որ ձուկը բերանը բաց անի, դեմ տանք ծնոտներին։ Այն ժամանակ ձկան բերանը բաց կմնա, և մենք հեշտությամբ դուրս կգանք։

  • Նավաստիներն ինչո՞ւ կայմերը թողեցին ձկան բերանում:

Նրանք թողեցին կայմերը ձկան բերանում, որպեսզի բերանը բաց մնա և իրենք դուրս փախչեն:

4․ Տեքստից դո՛ւրս գրիր մեկ պատմողական նախադասություն և դարձրո՛ւ հարցական։  Բայց ձկան փորի մեջ նավահանգստի պես խաղա՞ղ էր:

  • Բառե՛ր ավելացրու տրված նախադասությանը։

Ձուկը բացեց իր շատ մեծ բերանը։

Բառային առաջադրանքներ

  1. Տրված բայերը դարձրո՛ւ գոյականներ։

լողալ-լող

հանգստանալ-հանգիստ

խաղալ-խաղ

զրուցել-զրույց

  • Տեքստից դո՛ւրս գրիր թվականները։
  • Գոյականներից առաջ գրի՛ր՝ ինչպիսի հարցին պատասխանող բառեր։

․․․ ձուկ- գեղեցիկ

․․․ նավ-մեծ

․․․ ճանապարհորդ-հետաքրքրվասեր

․․․ ծով-աղի

  • Գրի՛ր տեքստում դեղինով ընդգծված բառերի հոմանիշները։
  • Քաջ-աներկյուղ, հսկա-դյուցազն, այժմ-հիմա, նորից-կրկին
  • Գրի՛ր տեքստում կանաչով ընդգծված բառերի հականիշները։
  • Խաղաղ-հուզված, չոր-թաց, դուրս-ներս, հանգիստ-անհանգիստ

Հավես օր. «Օլիմպիկուս» ֆիլմի դիտում

Այսօր հունիսի 11-ն է: Մենք չորրորդցիներով ընկեր Ռիմաի և ընկեր Քրիսծին էի մեկել ընկեր Անժելաի հետ գնացինք ժամը 11:30 կինո հայաստան դիտել Օլիմպիկուս մուլթֆիլմը, մենք այդ ժամանակ հենց որ մուլթֆիլմը չեր սկսվել մենք և ընկերներըս նկարվում էինք և հենց մուլթֆիլմը սկսեց մենք ուրախացանք մտանք ներս նստեցինք մուլթֆիլմը տեվեց 1ժամ 10րոպե շատ հտաքրքիր էր մենամարտի մասին էր և նայում էինք մուլթֆիլը երկար, մուլթֆիլմը ավարտվեց մենք հելանք կինո հայաստանից գնացինք դուրս պաղպաղակ ուտելու շատ հավես էր մենք հետո շարժվեցինք դեպի դպրոց և գնացինք տուն այտենց հավես ուրախ օր էր որ ես անցկացրեցի

Ճամբարային առաջին օրը

Ես արթնացա շատ ուրախ, որովհետև այդ օրը իմ արաջին օրն էր ճամբարում: Ես գնացի դպրոց բոլորն ուրախ էին, քանի որ այդ օրը երեխաների պաշտպանության օրն է և մեզ համար տոն: Իմ կրթահամալիրում շատ ուրախ և գունեղ է անցնում այդ օրը: Այդ օրը ընկեր Հասմիկի և մյուս ընկերներիս հետ սկսեցինք թմբուկներով շքերթի ռիթմիկ մեկնարկով: Այնուհետև պաղպաղակի հյուրասիրություն էր, ընկերներիս հետ համտեսեցինք համով պաղպաղակը: Դասերը ավարտելուց հետո լողացինք լողավազանի մեջ: Օրն անցավ շատ գունեղ և ուրախ:

Երրորդ ուսումնական շրջանի ամփոփում

Հիմա կներկայացնեմ փետրվարից մայիս ամիսների ընդացքում իրկանացրած մայրենիի նախագծերը:

Երրորդ ուսումնական շրջան

«Չախչախ թագավորը» հեքիաթի բառարան

Մայրենի 09.02.2021

Մայրենի 12.02. 2021

Մայրենի 16.02.2021

Դասարանում 19.02.2021

ԾՆՈՂՆԵՐԻՆ. ԹԻՖԼԻՍ―ԴսեղԻ 1885 ամի 1-ին հունվարի

Քառյակներ. Հ.Թումանյան

Վ. Տերյան

Եղիշե Չարենցի «Հայրենիքում»

Թեստ 2

Ջանի Ռոդարի Ջելսոմինոյի արկածները

Ե.Չարենց«Կապուտաչյա հայրենիք»

Մայրենի 16.03.2021

Մայրենի 23.03.2021

Ջաննի Ռոդարի. Թե ինչպես կապիկները ճամփորդեցին

Մայրենի

Փոքրիկ Իշխան

Իմ ուրախ մոլորակ

Փոքրիկ Իշխան

Ջաննի Ռոդարի: Երկիր, որտեղ ոչ մի սուր բան չկա

Թոմ Սոյերի արկածները. Թեստային առաջադրանք.

Մայրենի. Տնային առաջադրանք.

Եղեգնուհին. Տնային առաջադրանք. Մաս 3

Թեսթ 5

Կամակոր թագավորը

Թեստային աշխատանք (Lրացրե՛ք մինչև մայիսի 31-ը:)

Մենք երրորդ ուսումնական շրջանը ամփոփեցինք տարբեր և խելացի գիտելիքներով և բազուն նախագծերով։ Եվ ես հիմա կպատմեմ ինչ եմ հասկացել փետրվարից մայիս ամիսների ընթացքում։ Ահա իմ մայրենիի բաժնի հղումը: Սայել իմ մայրենիի ստուգատես բաժին է: մենք լիքը հտաքրքիր թեստեր էինք անում ընկեր Քրիսծինեի հետ և հտաքրքիր նախագծերին և Չարենցյան ֆլեշմոբին: