Ինքնաստուգում 5 դասարան

  1. Կարդա՛ տեքստը, լրացրո՛ւ բաց թողած տառերը:

Վաղուց, շատ վաղուց մի մարդ էր ապրում: Նա աշխարհի ամենաբարի մարդն էր: Հենց լույսը բացվում էր, վերցնում էր իր սրինգն ու շրջում գյուղից գյուղ, քաղաքից քաղաք: Նա իր սրինգի քաղցր մեղեդիներով մխիթարում էր  վշտացածներին, բժշկում հիվանդներին: Երբ լսում էին նրա նվագը, թշնամիները հաշտվում էին, խոսում սիրո և եղբայրության մասին:
Մի անգամ ուշ գիշերով մարդը տուն էր վերադառնում անտառի միջով: Հանկարծ շատ մոտիկից լսվեց գայլերի ոռնոցը, մի քիչ հետո խավարի մեջ պսպղացին նրանց աչքերը: Մարդը մի պահ քարացավ, բայց իսկույն սթափվեց, ձեռքն առավ սրինգն ու սկսեց նվագել: Հնչեց կախարդական մեղեդին, և գայլերը նստեցին գետնին, գլուխները դրեցին առջևի թաթերի վրա ու կարծես քարացան:

2. Բնութագրի՛ր այս պատմության մարդուն՝ պատմելով նրա կատարած գործերի մասին:

Այս մարդը աշխհարի ամենաբարի մարդն է: Նա շատ էր սիրում իրա սրինգը: Հենց որ լույսը բացվում էր նա շրջում էր գյուղից  գյուղ, քաղաքից  քաղաք և իր սրինգի քաղցր մեղեդիներով մխիթարում էր վշտացածներին, բժշկում հիվանդներին:

3. Մարդն ինչպե՞ս փրկվեց գայլերից:

Մարդը մի պահ քարացավ , բայց իսկույն սթափվեց , ձեռքն առավ սրինգն ու սկսեց նվագել:

4. Վերնագրի՛ր տեքստը:

Ճամբորդը և Սրինգը

5. Կազմի՛ր նոր բառեր  աշխարհ, ճանապարհ բառերով:

Ճանապարհորդություն, ճանապարածածք,

աշխարհահռչակ, աշխարհագրություն:

Читать далее «Ինքնաստուգում 5 դասարան»