Ինքնաստուգում 5 դասարան

  1. Կարդա՛ տեքստը, լրացրո՛ւ բաց թողած տառերը:

Վաղուց, շատ վաղուց մի մարդ էր ապրում: Նա աշխարհի ամենաբարի մարդն էր: Հենց լույսը բացվում էր, վերցնում էր իր սրինգն ու շրջում գյուղից գյուղ, քաղաքից քաղաք: Նա իր սրինգի քաղցր մեղեդիներով մխիթարում էր  վշտացածներին, բժշկում հիվանդներին: Երբ լսում էին նրա նվագը, թշնամիները հաշտվում էին, խոսում սիրո և եղբայրության մասին:
Մի անգամ ուշ գիշերով մարդը տուն էր վերադառնում անտառի միջով: Հանկարծ շատ մոտիկից լսվեց գայլերի ոռնոցը, մի քիչ հետո խավարի մեջ պսպղացին նրանց աչքերը: Մարդը մի պահ քարացավ, բայց իսկույն սթափվեց, ձեռքն առավ սրինգն ու սկսեց նվագել: Հնչեց կախարդական մեղեդին, և գայլերը նստեցին գետնին, գլուխները դրեցին առջևի թաթերի վրա ու կարծես քարացան:

2. Բնութագրի՛ր այս պատմության մարդուն՝ պատմելով նրա կատարած գործերի մասին:

Այս մարդը աշխհարի ամենաբարի մարդն է: Նա շատ էր սիրում իրա սրինգը: Հենց որ լույսը բացվում էր նա շրջում էր գյուղից  գյուղ, քաղաքից  քաղաք և իր սրինգի քաղցր մեղեդիներով մխիթարում էր վշտացածներին, բժշկում հիվանդներին:

3. Մարդն ինչպե՞ս փրկվեց գայլերից:

Մարդը մի պահ քարացավ , բայց իսկույն սթափվեց , ձեռքն առավ սրինգն ու սկսեց նվագել:

4. Վերնագրի՛ր տեքստը:

Ճամբորդը և Սրինգը

5. Կազմի՛ր նոր բառեր  աշխարհ, ճանապարհ բառերով:

Ճանապարհորդություն, ճանապարածածք,

աշխարհահռչակ, աշխարհագրություն:

6. Դո՛ւրս գրիր ընդգծված բառերը՝ դիմացը գրելով, թե յուրաքանչյուրն ինչ յուրաքանչյուրն ինչ խոսքի մաս է:

Ամենաբարի-ածական
սրինգն-գոյական
նա-դերանուն
քաղցր-ածական
մխիթարում էր-բայ
անտառ-գոյական
սթափվեց-բայ
կախարդական-ածական

7. Համառոտի՛ր նախադասությունը՝
Նա իր սրինգի
 քաղցր մեղեդիներով մխիթարում էր վշտացածներին:

Նա մխիթարում էր վշտացածներին:

8. Գտիր տրված նախադասության ենթական և ստորոգյալը՝

Մի անգամ ուշ գիշերով մարդը տուն էր վերադառնում անտառի միջով:

Ենթակա-մարդ

Ստորոգյալ-վերադառնում էր

9. Հետևյալ բառերի հոմանիշները գրի՛ր՝ մխիթարել, պսպղալ, թշնամի:

Մխիթարել-սփոփել

Պսպղալ-փայլել

Թշնամի-հակառակորդ

10. Տրված թվերը գրի՛ր բառերով՝ 2099, 37, 45, 766, 84:

2099-երկու հազար իննսունինը
37-երեսունյոթ
45-քառասունհինգ
766-յոթ հարյուր վաթսունվեց
84-ութսունչորս

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s