Արշակ և Շապուհ 

ԱՊՐԻԼ 4-8

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

  • Փորցի՛ր բնութագրել Արշակ արքային եւ Շապուհին։

Արշակ — Արշակը շատ հզոր էր, հայրենասեր, միշտ պատրաստ էր կռվել, բայց նաև միամիտ էր, որովհետև համաձայնվեց Շաբուհի առաջարկին և գնաց Պարսկաստան, այնքան հայասեր էր, ճանաչում էր իր հողը:

Շապուհ — Շապուհը շատ խորամանկ, էր և չար էր: Բայց մեկտեղ Արշակին իր ճահիճը գցելու համար հրավիրեց իրեն Պարսկաստան, իսկ հետո բանտարկեց նրան: Շապուհը շատ ինքնավստահ էր:

Արշակ և Շապուհ

Հատվածներ Փավստոս Բուզանդի «Պատմություն Հայոց» երկից

….Պարսից Շապուհ թագավորը մեծ աղաչանքներով, ընծաներով և հրովարտակներով՝ Արշակ թագավորին սիրով իր մոտն էր կանչում, որ այնուհետև իրար մեջ սեր և խաղաղություն և մեծ բարեկամություն հաստատեն: Իսկ Արշակ թագավորը, թեպետ և ուզում էր պատերազմ տալ, բայց Հայոց աշխարհի ողջ զորքը այս բանին չէր համաձայնում: Ուստի նա կամա-ակամա սիրտ արավ խոնարհությամբ հրովարտակ ուղարկել պարսից Շապուհ թագավորին՝ ինչպես հպատակն իր տիրոջը: Իր կողմից էլ նրան հաշտության ընծաներ էր ուղարկում….

Սրանից հետո պարսից Շապուհ թագավորը դարձյալ [պատգամ] ուղարկեց հայոց Արշակ թագավորին և ասաց.

– Եթե ես և դու իրար հետ հաշտ ենք, ապա եկ միմյանց հետ տեսություն անենք և այնուհետև իբրև հայր և որդի լինենք միմյանցիսկ եթե չես գաուրեմն պատերազմ ևս ուզում մեր երկուսիս միջև:

Արշակը նրանից խնդրեց ուխտի հավատարիմ երդում, որ անկասկած լինելով գնա: [Շապուհը] պարսից թագավորության հավատարիմ երդման օրինակով բերել տվեց աղ, կնքեց վարազագիր մատանիով և ուղարկեց [Արշակին]….

Երբ Հայոց աշխարհի բոլոր մարդիկ այս տեսան ու լսեցին, ապա ստիպեցին, բռնադատեցին, շտապեցրին իրենց Արշակ թագավորին, որ վեր կենա, գնա, ներկայանա պարսից Շապուհ թագավորին: Այնուհետև հայոց Արշակ թագավորը կամա-ակամա վեր կացավ, վերցրեց իր հետ հայոց զորավար–սպարապետ [Վասակին]՝ իր դայակին, ճանապարհ ընկավ Հայոց աշխարհից Պարսից աշխարհը, պարսից Շապուհ թագավորի մոտ. գնաց ներկայացավ պարսից Շապուհ թագավորին:

* * *

Ապա Շապուհ թագավորը հրաման է տալիս իր խորանի հատակի կեսի վրա շաղ տալ Հայաստանից բերած հողը և վրան ջուրը ցանել, իսկ մյուս կեսը թողնել բնական հողով: Եվ հայոց Արշակ թագավորին բերել տվեց իր առաջ և մյուս մարդկանց հրամայեց հեռանալ, և նրա ձեռքից բռնած ճեմելով շրջում էր: Խորանում երթևեկելիս, երբ ճեմում էին պարսկական հողի վրա, ասաց նրան.

– Արշակ թագավոր հայոց, դու ինչո՞ւ ինձ թշնամի եղար, ես քեզ որդու նման սիրեցի, կամեցա աղջկաս քեզ կնության տալ, իսկ դու իմ դեմ խստացար, ինքդ քեզանից, հակառակ իմ կամքի, ինձ թշնամի դարձար և ամբոոջ երեսուն տարի ինձ հետ պատերազմեցիր:

Արշակ թագավորը ասում է.

– Մեղանչեցի և հանցավոր եմ քո առաջ, որովհետև ես եկա, քո թշնամիներին հաղթեցի ու կոտորեցի և հույս ունեի քեզանից կյանքի պարգև ստանալու, բայց իմ թշնամիները ինձ մոլորեցրին, քեզանից վախեցրին և փախչել տվին….

Շապուհ թագավորը, նրա ձեռքից բռնած, շրջում է ճեմելով և, իբրև միամտաբար, բերում է հայկական հող շաղ տված հատակի վրա: Իսկ երբ [Արշակը] այն տեղն է հասնում, հայկական հողի վրա ոտք է դնում, սաստիկ ըմբոստանալով, հպարտանալով լեզուն փոխում է, սկսում է խոսել և ասել.

– Հեռո՛ւ ինձանից, չարագո՛րծ ծառա, որ տերերիդ վրա տեր ես դարձել, և ես չե՛մ ների քեզ և քո որդոց իմ նախնիների վրեժը և Արտավան թագավորի մահը: Որովհետև այժմ դուք, ծառաներդ, ձեր տերերի՝ մեր բարձն եք հափշտակել, բայց ես չեմ թույլ տա այդ, մինչև դարձյալ մենք մեր տեղը չգրավենք:

Читать далее «Արշակ և Շապուհ «

Մթնոլորտային տեղումներ 

Ամպերում ջրային գոլորշիները  սառելով, խտանում են, վերածվում ջրի կաթիլների, իսկ եթե օդի ջերմաստիճանը բացասական է՝ սառցաբյուրեղների: Դրանք  կուտակվելով, խոշորանում են և Երկրի ձգողական ուժի ազդեցությամբ թափվում են Երկրի մակերևույթի վրա՝ առաջացնելով մթնո­լորտային տեղումներ:Մթնոլորտային տեղումները լինում են հեղուկ (անձրև, ցող) և պինդ (ձյուն, կարկուտ, եղյամ): Բացի այդ՝ մթնոլորտային տեղումների մի մասը թափվում է անմիջապես ամպերից (անձրև, ձյուն, կարկուտ), մյուսները (ցող, եղյամ) առաջանում են երկրամերձ շերտում:

Անձրևն առաջանում է օդի միայն դրական ջերմաստիճանների դեպ­քում, երբ մթնոլորտում կա բավարար քանակությամբ ջրային գոլորշի:

Սակայն միշտ չէ, որ ամպամած եղանակին անձրև է գալիս, որովհետև հնարավոր է, որ օդը լրիվ հագեցած չլինի, ամպի մեջ եղած կաթիլները շատ մանր լինեն և թեթև լինելու պատճառով մնան երկնքում:

Ձյունը, ի տարբերություն անձրևի, առաջանում է օդի 0 °C-ից ցածր ջերմաստիճանում: Այսինքն՝ ջուրը  հեղուկ վիճակից անցնում է պինդ վի­ճակի, ուստի և կոչվում է մթնոլորտային պինդ տեղում:

Читать далее «Մթնոլորտային տեղումներ «

 Մթնոլորտի խոնավությունը: Մառախուղ և ամպեր

Մթնոլորոտի խոնավությունը: Աշխարհագրական թաղանթի բոլոր ո­լորտներում, այդ թվում և՝ մթնոլորտում, միշտ ջուր կա: Մթնոլորտում ջուրն առաջանում է Երկրի մակերևույթի տարբեր մասերից կատարվող գոլոր­շացման շնորհիվ: Գոլորշացումը տեղի է ունենում ջրային ավազաններից, հողից, բույսե­րից և այլն: Այս պրոցեսն ընթանում է միշտ, բայց տարբեր չափով: Ինչքան տվյալ մակերևույթը շատ է տաքանում Արեգակից, այնքան գոլորշացումը  մեծ է:

Այսպիսով՝ ջերմաստիճանը բարձրանալիս ավելանում է օդում առկա ջրային գոլորշիների քանակը: Սակայն այդ քանակը  չի կարող անսահման մեծանալ: Յուրաքանչյուր ջերմաստիճանում գոյություն ունի գոլորշիների առավելագույն չափ:

Այն դեպքում, երբ օդում առկա գոլորշիների քանակը տվյալ ջերմաս­տիճանում հասնում է առավելագույնի և այլևս գոլորշիների նոր քանակ չի կարող ընդունել, գոլորշին համարում են հագեցած: Օդը գոլորշիներով հա­գենալուց հետո առաջանում են տեղումներ:

Ջրային գոլորշիներ պարունակող օդն անվանում են խոնավ: Օդը բնութագրում են բացարձակ և հարաբերական խոնավություններով։

Սակայն բացարձակ խոնավությունը դեռևս չի բնութագրում օդի չոր կամ խոնավ լինելու իրական չափը: Դա կախված է ջերմաստիճանից: Օդի խոնավությունը  առավել հստակ բնութագրվում է հարաբերական խոնավությամբ, որը ցույց է տալիս, թե տվյալ ջերմաստիճանում ջրային գոլորշին որքա՞ն է մոտ հագեցած լինելուն:

Հարաբերական խոնավությունը չափում են խոնավաչափ կոչվող սարքով: Առավել կիրառականը մազային խոնավաչափն է, որի աշխատանքը հիմնված է խոնավության նկատմամբ մազի զգայնության վրա. խոնավությունից մազը երկարում է, չորանալիս՝ կարճանում: Այդ փոփոխությունը հաղորդվում է սարքի սլաքին, որը ցույց կտա հարաբերական խոնավության համապա­տասխան արժեքը:

Մառախուղ և ամպեր: Երբ օդն սկսում է հագենալ ջրային գոլորշիներով, և ջերմաստիճանը նվազում է, մթնոլորտում գտնվող ջրային գոլորշիները խտանում են, ինչի հետևանքով առաջանում են մառախուղ և ամպ: Դրանք երկուսն էլ ջրի մանր կաթիլների կուտակում­ներ են. ամպը՝ Երկրի մակերևույթից բարձր շերտերում, իսկ մառախուղը՝ Երկրի մակերևույթին մոտ:

Читать далее » Մթնոլորտի խոնավությունը: Մառախուղ և ամպեր»