- Գրի՛ր կապույտ գրված բառերի հո
մինուճար-միակ
փեշակ-արհեստ
առավոտ-լուսաբաց
վաղ-կանուխ
երեկո-իրիկուն
եղելություն-իրողություն
- Բացատրի՛ր նարնջագույնով գրված նախադասությունները:
- ուզում եմ մի քանի տարուց հետո իմ որդու պտուղը ուտեմ- Այսինքն ցանկանում է, որ մի քանի տարուց իր որդին իրեն պահի:
Ռոճիկի մասին երկար խոսելուց հետո գյուղացին թողնում է վաճառականի խղճին-Այսինք գյուղացին վաճառականի հետ կոնկրետ գումար չի պայմանավորվում տղայի վարձատրության պահով, այլ թողնում է, որ վաճառականը ինքը որոշի իր ազնվությամբ:
- Արդարացրո՛ւ կամ մեղադրի՛ր
- վաճառականին-վաճառականը շատ սխալ է անում իր գործակատարին չվարձատրելով, քանի որ տղայի հայրը ժամանակին վստահել էր իրեն, որ ինքը որոշի՝ համարելով նրան ազնիվ մարդ: Տղան այդքան տարի աշխատել էր և բոլորը վաճառականին նախանձում էին, որ շատ լավ գործակատար ունի, սակայն նա չգնահատեց տղայի շնորքը և շատ վատ վարվեց նրա հետ:
գործակատարին-գործակատարաը ազնիվ աշխատում էր վաճառականի մոտ, և երբ հասավ այն պահը, երբ իր հայրը վատառողջ էր, և նա պետք է օգնության հասներ նրան, ցանկացավ վարձատրություն ստանալ իր ամբողջ տարիների կատարված աշխատանքի համար, սակայն մերժվեց և նա առանց ոչնչի պետք է վերադառնար իր ծնողների մոտ: