ԱՌԱՋԱԴՐԱՆՔ
- Փորցի՛ր համացանցից դուրս հանել հետաքրքիր տեղեկություններ Գառնիի տաճարի մասին, որի մասին չկա դասանյութի մեջ։
ԳԱՌՆԻԻ ՏԱՃԱՐ
Գառնիի հեթանոսական տաճարը կառուցվել 1-ին դարում: Այն գտնվում է Հայաստանի Կոտայքի մարզում՝ Ազատ գետի ձախ ափին: Տաճարը նվիրված էր Միհր Աստծուն՝ հայոց դիցարանում լույսի և արևի աստվածը:
Բնակավայրը Գառնի է անվանվել ի պատիվ Հայկ Նահապետի ժառանգներից՝ Գառնիկի անունով։
Հայտնաբերված հունական արձանագրության համաձայն, այն հիմնադրվել է Հայոց թագավոր Տրդատ I-ի կողմից: 301 թվականին, երբ հայոց արքա Տրդատ III-ը ընդունում է քրիստոնեությունը որպես պետական կրոն, հեթանոսական երկրպագության բոլոր վայրերը ոչնչացվում են:
Գառնիի տաճարը միակ հեթանոսական և հունահռոմեական կառույցն է, որը պահպանվել է Հայստանի տարածքում: Ենթադրվում է, որ Գառնին մնացել է կանգուն, քանի որ այն լայնորեն ճանաչված էր որպես «արվեստի գլուխգործոց»: Կա նաև կարծիք, որ Գառնիի տաճարը անվնաս է մնացել Տրդատ 3-րդ թագավորի քրոջ՝ Խոսրովդուխտի շնորհիվ: Խոսրովդուխտը խնդրել է եղբորը չավիրել Գառնու տաճարը, որն իր համար մեծ նշանակություն ուներ։
Տաճարը կառուցված է մոխրագույն բազալտից: Այն կանգնած է իոնական կարգի քսանչորս՝ 6.54 մետր բարձրության սյուների վրա։ Առջևի և հետևի սյուները վեցն են, երկու կողմերինը՝ ութական: 24 սյունները խորհրդանշում են օրվա 24 ժամերը: Տաճարի սանդուղքն ունի ինը 30 սանտիմետր բարձրություն ունեցող աստիճաններ: Սանդուղքի երկու կողմերում քառակուսի պատվանդաններ են, որոնց վրա փորագրված է Ատլասի՝ հունական դիցաբանության տիտանի քանդակը, որը կարծես իր ուսերի վրա է պահում ամբողջ կառույցը:
Համալիրը կառուցվել է բարձր հրվարդանի վրա և երկու կողմերից պաշտպանված է 100 մետր բարձրությամբ ուղղաձիգ ժայռերով, որոնք միանում են 180 մետր երկարությամբ պարսպապատով:
Համալիրը ներառել է հռոմեական բաղնիք, արքունական ամառանոց և 7-րդ դարի եկեղեցի: Պահպանվել է բաղնիքի խճանկարով հատակը, որը կազմված է 15 գույնի բնական քարերով։ Խճանկարի վերևի մասում գրված է՝ «ոչինչ չստանալով աշխատեցինք» արտահայտությունը։
1679 թվականին տեղի ունեցած երկրաշարժը ամբողջությամբ ավերել է տաճարը։ Կործանված տաճարի մասերը, սյուների կտորներն ու պատերի քարերը, խոյակներն ընկած էին տաճարի շուրջը և հարևան ձորում։ Հնագետներին պահանջվել է ավելի քան 20 տարի, որպեսզի քանդված կտորները հավաքեն:
Տաճարի վերակառուցումն ավարտվել է 1975 թվականին՝ երկրաշարժից գրեթե 300 տարի անց: Տաճարը ամբողջությամբ վերակառուցվել է՝ օգտագործելով բնօրինակ քարեր: Անհայտ կորած կտորները փոխարինվել են դատարկ քարերով, որպեսզի դրանք հեշտությամբ ճանաչելի լինեն:
1.Ենթադրվում է, որ տաճարը նվիրված է եղել արևի աստված Արեգ-Միհրին։ Հայ արքաներն իրենց աստված-հովանավորն էին համարում Միթրային, և բնական է թվում այն ենթադրությունը, որ հզոր Հռոմի դեմ հաղթանակից ու նրա իսկ կողմից թագադրվելուց հետո իր գահանիստ վայրում կկառուցի Գառնին, տաճար՝ նվիրված հենց իր հովանավոր-աստված Միհրին։ Միհրը, իբրև լույսի, ճշմարտության խորհրդանիշ, հաճախակի պատկերվել է ցուլի (խավարի) դեմ մենամարտելիս։
- Գառնու պեղումների ընթացքում հայտնաբերված որոշ բեկորների ուսումնասիրությունը բերեցին այն եզրակացության, որ քրիստոնեական կրոնի ընդունումից հետո հեթանոսական տաճարը վերակառուցվել է և նրա ցելլայի մեջ ստեղծվել է եկեղեցի։ Դրան համակարծիք չէ Ալեքսանդր Սահինյանը։ Ըստ նրա՝ եկեղեցին եղել է, բայց այն կառուցված է եղել անտիկ տաճարի արևմտյան կողմում։ Այդ քառաբսիդ եկեղեցին կառուցվել է 7-րդ դարում, որի ավերակները ցարդ նույն տեղում են։
- Ըստ XIVդ. մի ձեռագրի, Գառնու տաճարը հիմնադրվել է մ.թ.ա. 2166թ.-ին։ Առաջին անգամ հիշատակում է Տակիտոսը՝ «Gornea» ձևով։ Ելնելով ավանդություններից՝ Մովսես Խորենացին Գառնիի հիմնադրումը վերագրում է Հայկ նահապետի ծոռ Գեղամին, որի թոռան՝ Գառնիկի անունով էլ, իբրև, կոչվել է Գառնի։
- 301 թվականից Հայաստանը Քրիստոնեությունն ընդունում է որպես պետական կրոն: Պատմիչների վկայությամբ
Տրդատ 3-րդի զորքերը հրով ու սրով հաստատում էին նոր կրոնը, անողոքաբար ոչնչացնում հեթանոսական տաճարները, աստվածների մարմարյա արձանները։ Հեթանոսական ամեն ինչ հրի էր մատնվում… Հեթանոսական մեհյանների տեղերում քրիստոնեական եկեղեցիներ էին կառուցում: Գառնիի տաճարը անվնաս է մնացել Տրդատ 3-րդ թագավորի քրոջ
Խոսրովդուխտի շնորհիվ: Խոսրովդուխտը խնդրում է եղբորը չավիրել Գառնու տաճարը, քանի որ այն շատ կարևոր է իր համար։ Թագավորը ընդառաջում է քրոջ աղերսին և հրահանգում սահմանափակվել միայն հեթանոսական Աստծո պատկերները ոչնչացնելով:
5.
Տաճարի 24 սյուները խորհրդանշում են օրվա 24 ժամերը, իսկ տաճար տանող աստիճաններն այնքան խոշոր են և դժվար մագլցելի, որ վերև հասնելուց հետո դժվար է պատկերացնել, որ ընդամենը 9 աստիճան ես բարձրացել։ Աստիճանների բարձրությունը ևս պատահական չէ։ Նույնիսկ ամենաթիկնեղ և բարձրահասակ մարդը, բարձրանալով տաճար, ստիպված է խոնարհվել ամեն աստիճանի հետ։ Աստիճանների հանդիսավոր վերելքը պահանջում է դանդաղ, վեհապանծ ռիթմ. անհնար է վազել բարձր աստիճաններով ստիպված ես խոնարհվել ու խորհել։