Մարտի 28- Ապրիլի 1

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

  • Փորցի՛ր համացանցից դուրս հանել հետաքրքիր տեղեկություններ Գառնիի տաճարի մասին, որի մասին չկա դասանյութի մեջ։

ԳԱՌՆԻԻ ՏԱՃԱՐ

Գառնիի հեթանոսական տաճարը կառուցվել 1-ին դարում: Այն գտնվում է Հայաստանի Կոտայքի մարզում՝ Ազատ գետի ձախ ափին: Տաճարը նվիրված էր Միհր Աստծուն՝ հայոց դիցարանում լույսի և արևի աստվածը:

Բնակավայրը Գառնի է անվանվել ի պատիվ Հայկ Նահապետի ժառանգներից՝ Գառնիկի անունով։

Հայտնաբերված հունական արձանագրության համաձայն, այն հիմնադրվել է Հայոց թագավոր Տրդատ I-ի կողմից:  301 թվականին, երբ հայոց արքա Տրդատ III-ը ընդունում է քրիստոնեությունը որպես պետական կրոն, հեթանոսական երկրպագության բոլոր վայրերը ոչնչացվում են:

Գառնիի տաճարը միակ հեթանոսական և հունահռոմեական կառույցն է, որը պահպանվել է Հայստանի տարածքում: Ենթադրվում է, որ Գառնին մնացել է կանգուն, քանի որ այն լայնորեն ճանաչված էր որպես «արվեստի գլուխգործոց»:  Կա նաև կարծիք, որ Գառնիի տաճարը անվնաս է մնացել Տրդատ 3-րդ թագավորի քրոջ՝ Խոսրովդուխտի շնորհիվ: Խոսրովդուխտը խնդրել է եղբորը չավիրել Գառնու տաճարը, որն իր համար մեծ նշանակություն ուներ։ 

Տաճարը կառուցված է մոխրագույն բազալտից: Այն կանգնած է իոնական կարգի քսանչորս՝ 6.54 մետր բարձրության սյուների վրա։ Առջևի և հետևի սյուները վեցն են, երկու կողմերինը՝ ութական: 24 սյունները խորհրդանշում են օրվա 24 ժամերը:  Տաճարի սանդուղքն ունի ինը 30 սանտիմետր բարձրություն ունեցող աստիճաններ: Սանդուղքի երկու կողմերում քառակուսի պատվանդաններ են, որոնց վրա փորագրված է Ատլասի՝ հունական դիցաբանության տիտանի քանդակը, որը կարծես իր ուսերի վրա է պահում ամբողջ կառույցը:

Համալիրը կառուցվել է բարձր հրվարդանի վրա և երկու կողմերից պաշտպանված է 100 մետր բարձրությամբ ուղղաձիգ ժայռերով, որոնք միանում են 180 մետր երկարությամբ պարսպապատով:

Համալիրը ներառել է հռոմեական բաղնիք, արքունական ամառանոց և 7-րդ դարի եկեղեցի:  Պահպանվել է բաղնիքի խճանկարով հատակը, որը կազմված է 15 գույնի բնական քարերով։ Խճանկարի վերևի մասում գրված է՝ «ոչինչ չստանալով աշխատեցինք» արտահայտությունը։ 

1679 թվականին տեղի ունեցած երկրաշարժը ամբողջությամբ ավերել է տաճարը։ Կործանված տաճարի մասերը, սյուների կտորներն ու պատերի քարերը, խոյակներն ընկած էին տաճարի շուրջը և հարևան ձորում։ Հնագետներին պահանջվել է ավելի քան 20 տարի, որպեսզի քանդված կտորները հավաքեն: 

Տաճարի վերակառուցումն ավարտվել է 1975 թվականին՝ երկրաշարժից  գրեթե 300 տարի անց: Տաճարը ամբողջությամբ վերակառուցվել է՝ օգտագործելով բնօրինակ քարեր: Անհայտ կորած կտորները փոխարինվել են դատարկ քարերով, որպեսզի դրանք հեշտությամբ ճանաչելի լինեն:

1.Ենթադրվում է, որ տաճարը նվիրված է եղել արևի աստված Արեգ-Միհրին։ Հայ արքաներն իրենց աստված-հովանավորն էին համարում Միթրային, և բնական է թվում այն ենթադրությունը, որ հզոր Հռոմի դեմ հաղթանակից ու նրա իսկ կողմից թագադրվելուց հետո իր գահանիստ վայրում կկառուցի Գառնին, տաճար՝ նվիրված հենց իր հովանավոր-աստված Միհրին։ Միհրը, իբրև լույսի, ճշմարտության խորհրդանիշ, հաճախակի պատկերվել է ցուլի (խավարի) դեմ մենամարտելիս։

  1. Գառնու պեղումների ընթացքում հայտնաբերված որոշ բեկորների ուսումնասիրությունը բերեցին այն եզրակացության, որ քրիստոնեական կրոնի ընդունումից հետո հեթանոսական տաճարը վերակառուցվել է և նրա ցելլայի մեջ ստեղծվել է եկեղեցի։ Դրան համակարծիք չէ Ալեքսանդր Սահինյանը։ Ըստ նրա՝ եկեղեցին եղել է, բայց այն կառուցված է եղել անտիկ տաճարի արևմտյան կողմում։ Այդ քառաբսիդ եկեղեցին կառուցվել է 7-րդ դարում, որի ավերակները ցարդ նույն տեղում են։
  2. Ըստ XIVդ. մի ձեռագրի, Գառնու տաճարը հիմնադրվել է մ.թ.ա. 2166թ.-ին։ Առաջին անգամ հիշատակում է Տակիտոսը՝ «Gornea» ձևով։ Ելնելով ավանդություններից՝ Մովսես Խորենացին Գառնիի հիմնադրումը վերագրում է Հայկ նահապետի ծոռ Գեղամին, որի թոռան՝ Գառնիկի անունով էլ, իբրև, կոչվել է Գառնի։
  3. 301 թվականից Հայաստանը Քրիստոնեությունն ընդունում է որպես պետական կրոն: Պատմիչների վկայությամբՏրդատ 3-րդի զորքերը հրով ու սրով հաստատում էին նոր կրոնը, անողոքաբար ոչնչացնում հեթանոսական տաճարները, աստվածների մարմարյա արձանները։ Հեթանոսական ամեն ինչ հրի էր մատնվում… Հեթանոսական մեհյանների տեղերում քրիստոնեական եկեղեցիներ էին կառուցում: Գառնիի տաճարը անվնաս է մնացել Տրդատ 3-րդ թագավորի քրոջ Խոսրովդուխտի շնորհիվ: Խոսրովդուխտը խնդրում է եղբորը չավիրել Գառնու տաճարը, քանի որ այն շատ կարևոր է իր համար։ Թագավորը ընդառաջում է քրոջ աղերսին և հրահանգում սահմանափակվել միայն հեթանոսական Աստծո պատկերները ոչնչացնելով:
    5.
    Տաճարի 24 սյուները խորհրդանշում են օրվա 24 ժամերը, իսկ տաճար տանող աստիճաններն այնքան խոշոր են և դժվար մագլցելի, որ վերև հասնելուց հետո դժվար է պատկերացնել, որ ընդամենը 9 աստիճան ես բարձրացել։ Աստիճանների բարձրությունը ևս պատահական չէ։ Նույնիսկ ամենաթիկնեղ և բարձրահասակ մարդը, բարձրանալով տաճար, ստիպված է խոնարհվել ամեն աստիճանի հետ։ Աստիճանների հանդիսավոր վերելքը պահանջում է դանդաղ, վեհապանծ ռիթմ. անհնար է վազել բարձր աստիճաններով ստիպված ես խոնարհվել ու խորհել։

ՈՒՐԱՐՏՈՒ.ՎԱՆԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԱՐԳԻՇՏԻ ԱՌԱՋԻՆ. ԷՐԵԲՈՒՆԻ

Մ. թ. ա. 9-րդ դարում Հայկական լեռնաշխարհի Վանա լճի ավազանում առաջացավ Վանի հայկական (Արարատյան) թագավորությունը` Ուրարտուն, Բիայնիլին: Պետության հիմնադիրը Արամե թագավորն էր: Վանի թագավորությունը ժամանակի ամենազարգացած տերություններից էր:

Թագավորության Արգիշտի Առաջին արքան կառուցեց Էրեբունի բերդաքաղաք: Առաջին բնակիչները զինվորներ էին` թվով 6600: Արգիշտի Առաջինի թողած սեպագիր արձանագրությունը համարվում է Երեւանի ծննդյան վկայականը։ Առձանագրության մեջ Արգիշտի թագավորհ վկայում է. «Խալդ աստծո մեծությամբ Արգիշտին՝ Մենուայի որդին, այս անառիկ ամրոցը կառուցեց և անվանեց Էրեբունի քաղաք՝ ի հզորություն Բիայնա երկրի և ի սարսափ  թշնամիների: Արգիշտին ասում է… Հողն ամայի էր, այստեղ ես մեծ գործեր կատարեցի: Խալդ աստծո մեծությամբ Արգիշտի՝ Մենուայի որդի, արքա հզոր, արքա Բիայնա երկրի, տերը Տուշպա քաղաքի»:

Պահպանված պատմական այդ արձանագրությունը հնարավորություն է տվել գիտնականներին հստակեցնելու Երևանի ծննդյան տարեթիվը` մ. թ. ա. 782թ.: Էրեբունի-Երևանը հիմնադրվել է Հռոմից 29 տարի առաջ, Բաբելոնի, Նինվեի ու Պերսեպոլիսի հասակակիցն է, բայց, ի տարբերություն վերջիններիս, դարձել է 21-րդ դարի ծաղկուն քաղաքներից մեկը:
Դարերի ընթացքում մեծ է եղել քաղաքի դերը Հայաստանի տնտեսական և հասարակական-քաղաքական կյանքում: Առևտրի այդ մեծ կենտրոնով էին անցնում քարավանային բազմաթիվ ճանապարհներ:  Հնագիտական պեղումները վկայում են, որ Էրեբունին վարչական խոշոր կենտրոն էր` ամենահզորը Արարատյան դաշտում
Դարերի ընթացքում քաղաքը մնացել է կանգուն` անցնելով բազում արհավիրքների ու փորձությունների միջով: Անթիվ են եղել ասորիների, հռոմեացիների, բյուզանդացիների, պարսիկների, արաբների, սելջուկների, մոնղոլների ու թուրքերի ասպատակությունները, բայց ժողովուրդը շարունակում էր արարել` դիմակայելով բոլոր արհավիրքները: Զուգահեռաբար ստեղծվել է քաղաքակրթություն` արժեքավոր մշակույթով ու գիտությամբ:

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

  • Ե՞րբ է համարվում Երեւանի ծննդյան տարեթիվը։
  • Երևանի ծննդյան տարեթիվը` մ. թ. ա. 782թ
  • Ո՞վ է Երեւան դարձած Էրեբունի քաղաքը կառուցել։
  • Արգիշտի Առաջին արքան կառուցեց Էրեբունի բերդաքաղաք:
  • Որտե՞ղ է կառուցվել Էրեբունի քաղաքը։
  • Հայկական լեռնաշխարհի Վանա լճի ավազանում առաջացավ Վանի հայկական (Արարատյան) թագավորությունը` Ուրարտուն, Բիայնիլին: Պետության հիմնադիրը Արամե թագավորն էր: Վանի թագավորությունը ժամանակի ամենազարգացած տերություններից էր:
  • Որքա՞ն հին է Երեւանը։
  • Այս պահին Երևանը 2804 տարեկան է, Երևանը հիմնադրվել է Հռոմից 29 տարի առաջ: