Առաջադրանք
- Մուտք գործիր հետեւյալ հղմամբ՝ Արարատ և դուրս հանիր մարզի վերաբերյալ փաստեր ( 10 փաստից ոչ պակաս)
1 փաստ
Մարզը անվանվել է բիբլիական Արարատ լեռան անունով:
2 փաստ
Արարատը սուրբ լեռ է ոչ միայն հայերին այլև աշխհարի քրիստոնյաների համար: Այս լեռան վրա է իջևանել Նոյ նահապետի տապանը ջրհեղեղի ժամանակ:
3 փաստ
Արարատի մարզը հայտնի է «Խոսրովի անտառ» պետական արգելոցով որը տարածվում է մինջև
Գեղամա լեռնաշղթա:
4 փաստ
Հայաստանում գինեգործության մշակույթը զարգացել է հնագույն ժամանակներից, սակայն հայկական հայտնի կոնյակի պատմությունը սկսվել է 19-րդ դարի վերջին:
Այսօր լեգենդար ԱՐԱՐԱՏ կոնյակը համարվում է Հայաստանի խորհրդանիշներից մեկը:
5 փաստ
Արարատ անվանումն է կրում նաև Հայկական բարձրավանդակի խոշորագույն շրջաններից մեկը՝ Արարատի հարթավայրը: Այս շրջանը հայտնի է եղել հայոց պատմության ընթացքում՝ «Որդան կարմիր» կոչվող ներկով: Հունական և հռոմեական շատ աղբյուրներում Հայաստանից արտահանվող ներկը հիշատակվում էր որպես այդ ժամանակաշրջանի լավագույն կարմիր ներկը:
6 փաստ
Արտաշատ քաղաքը գտնվում է Արարատյան հարթավայրում, Արաքս գետի ափին։
Արտաշատը Հայաստանի ամենահին քաղաքներից է: Մոտ չորս տասնամյակ քաղաքը եղել է հին Հայաստանի մայրաքաղաքը: Այն հիմնվել է մ.թ.ա. 176 թվականին Արտաշես Ա արքայի կողմից և հայտնի է եղել որպես «Ոստան Հայոց» կամ «թագավորանիստ քաղաք»:
7 փաստ
Արտաշատի ամենահայտնի վայրերից մեկը Արտաշատի լիճն է: Բնակիչները սիրում են այս լիճը և հավանաբար կհրավիրեն ձեզ այստեղ զբոսանքի:
8 փաստ
Ամենագեղեցիկ շինությունը Արտաշատում՝ Սուրբ Հովհաննես եկեղեցին է, որը կառուցվել է 2015 թվականին: Մինչ այդ քաղաքում եկեղեցի չկար, փոխարենը մի փոքրիկ մատուռ էր, որը մինչ այսօր էլ տեղացիների սիրված վայրերից է:
9 փաստ
Արտաշատում գործում է մշակույթի պալատ, Շառլ Ազնավուրի անվան արվեստի կենտրոնը, Ամո Խարազյանի անվան դրամատիկական թատրոնը (որը պարբերաբար ներկայացնում է մի շարք հայկական և միջազգային, դասական և ժամանակակից գործեր), և Օհան Չուբարյանի անվան հանրային գրադարանը՝ բացված 1948 թվականին:
10 փաստ
Արարատը Հին Հայաստանի ամենաբարձր լեռն է․ բարձր գագաթը 5165 մ է, իսկ փոքր գագաթի՝ Սիսի բարձրությունը 3925 մ է: