118. Կարդա տրված բառերը և պարզի՝ր, թե ինչպես է կարդացվում ընդգծված սկզբնատառեր-ն:
Երևան, երազ, եկեղեցի, ելակ, երգ, երկինք, երդում, եզակի,երակ:
Սկզնաբառ ե-ն կարդացվում է յէ:
119. Տրված նախադասություններում գտի´ր այն բառերը, որոնց սկզբնատառ ե—նկարդացվում է է:
Ձեր հարևանի որդին եմ:
Այդ թիմի մարզիկների՞ց ես:
Մենք լավ ընկերներ ենք:
Արդեն մեծ տղաներ եք:
Իմ բարեկամներն են:
120. Կարդա´ տրված բառերը և պարզի´ր, թե ինչպե՞ս են կարդացվում ընդգծված ե տառերը:
Լեռնային, գերազանց, դերասան, բերանբաց, մեղավոր, տարեկան, ջրաներկ, Նարե, ծովեզր, տասներեք, քառասուներկու, մեներգ, համերգ, ապերջանիկ, աներևակայելի, աներևույթ:
Լեռնային-է, գերազանց-է, դերասան-է, մեղավոր-է, տարեկան-է, ջրաներկ-է, Նարե-է, ծովեզր-է, տասներեք-է, քառասուներկու-է, մեներգ-է, համերգ-է, ապերջանիկ-է, աներևակայելի-է, աներևույթ-է:
121. Կարդա´ տրվածբառերըևպարզի´ր, թեի՞նչ տառովէարտահայտվում բառասկզբիօ հնչյունը:
Օգտակար, օ թյակ, օ թևան, օ րական, օ ղակաձև, օ տար, օ րենք, օ րինակ, ով, ովքեր:
Օ տառով
122. Կարդա´բառերըևպարզի´ր, թե ո՞րդեպքում ինչպե՞սէկարդացվումընդգծվածոտառը:
Ա. Ոտք, որոշում, որկրամոլ, որոտալ, որակ, ոգևորել, ոգևորություն:
Ա շարքը կարդացվում է վո
Բ. Կարոտ, հեռավոր, բաճկոն, արոտ, հորդ, հովազ, ուղևոր, բարձրորակ, արագոտն, հայորդի, պարզորոշ, բազմոտանի, առողջ:
Բ շարքը կարդացվում է օ
123. Կարդա´տրված բառերը և պարզի´ր, թե ինչո՞վ է տարբերվում ընդգծված ե տառի արտասանությունը Ա ե Բ խմբի բառերում:
Ա. Ամենաերևելի, ամենաերգեցիկ, ամենաերջանիկ, ինքնաեռ, ամենաերկար:
Ա շարքում կարդացվում է յե
Բ. Հորեղբայր, աներես, անեփ, խուռներամ,ապերախտ, անեղծ, շքերթ:
Բ շարքում կարդացվում է է
124. Կարդա´ տրված բառերը և պարզի՛ր, թե ինչո՞վ է տարբերվում ընդգծված ոտառի արտասանությունը Ա և Բ խմբի բառերում:
Ա. Ամենաորոշակի, ամենաորակյալ, արջաորս. նրբաոճ,եռաոստ:
Ա շարքում կարդացվում է ո
Բ.Անողնաշար, քեռորդի, Արագածոտն, փղոսկր, անորոշ, երկոտանի, չորքոտանի:
Բ շարքում կարդացվում է օ
125. Կարդա´ տրված բառերը և պարզի´ր, թե ինչո՞վ է տարբերվում և տառի արտասանությունը Ա և Բխմբի բառերում: Փորձի՛ր բացատրել այդ տարբերության պատճառը:
Ա. Արևոտ, անձրևային, թև, տերևաթափ, հևասպառ, բարևել, մինչև:
Բ. Նաև, և, թեև:
Ա շարքում կարդացվում է էվ իսկ Բ շարքում կարդացվում է յեվ:
126. Ի՞նչ սկզբունքով են ընտրված յուրաքանչյուր շարքի բառերը, և ո՞ր բառը դրան չի համապատասխանում:
Ա. Վայրէջք, երբևէ, մանրէ, մանրէաբան, լայնէկրան, բազմերանգ:
Բ. Գետեզր, վերելք, ամենաերջանիկ, ուղերթ, քսաներեք, ապերջանիկ, տասներկու:
127.Ի՞նչ սկզբունքով են ընտրված յուրաքանչյուր շարքի բառերը: Բարձրաձայն կարդա´ և գտի՛ր, թե ո՞ր բառը դրան չի համապատասխանում:
Ա. Ամենաերկար, համաեվրոպական, հայելի, ամենաեռանդուն, կիսաեզրափակիչ, կիասեփ, վրաերթ:
Բ. Նայել, վայել, վայելել, վայելք, հայելանման, հայեր, ինքնաեռ, շղթայել, Կայեն, ծառայել:
128. Կետերի փոխարեն է, օ, ե,ո տառերից մեկը գրի´ր: Ուղղագրական բառարանի օգնությամբ ճշտի´ր այդ բառերի գրությունը:
Միջօրեի շոգից ու տոթից կարծես ամեն ինչ հալվել ու անէացել էր: Թվում էր, թե բացի օձերից ոչ մի կենդանի արարած չկա աշխարհում: Լավ էր, որ նախօրոք պատրաստվել էինք: Կեսօրվա տոթին մնում էինք մեր զով սենյակում, երեկոն անցկացնում էինք բացօթյա տաղավարում:
129. Գրի´ր բառամիջում է ունեցող յոթ բառ: Այդ բառերով կազմի´ր նախադասություններ:
130. Գրի՝ր բառամիջում օ ունեցող յոթ բառ: Այդ բառերով կազմի՝ր նախադասություններ: