Հայոց լեզու 5 82, 83, 85, 86 վարժությունները 

Նոյեմբերի 30

Հայոց լեզու 5 գրքից գրի՛ր 82, 83, 85, 86 վարժությունները:

82. Տրված բառերը բաժանիր երկու խմբի (տես 81-րդ վարժությունը):

ա) նկար, գլուխ, հինգ, ուրախ, փետուր, շյուղ, գրպան, քաղաք, անուն, օրացույց:

բ) ուրախություն, նորություն, երկմտություն, շաբաթական, փետրագնդակ, գլխակորույս:

83. Ինքտ անվանիր 81-րդ վարժության բառերի, շարքերը (ընդանուր անուններ գտիր բառաշարքի համար) և տրված նախադասությունները լրացրո՝ւ:

85. Պարզ և բաղադրալ բառերը տեղադրիր տրված նախադասությունների մեջ և նախադասությունները լրացրո՝ւ:

Այն բառերը, որոնց մեջ հնարավոր չէ առաձնացնել բառ կազմող իմաստակիր մասերը, պարզ բառերն են օրինակ՝ ծով, նկար, գլուխ:

Այն բառերը, որոնք հնարավոր է բաժանել բառ կազմող իմաստակիր, մասերի բաղադրյալ բառեր են օրինակ՝ հեռախոս — հեռ + ա + խոս բարկություն — բարկ + ություն, օրացույց — օր + ա + ցույց, շաբաթական — շաբաթ + ական:

86. Տրված բառերի ընդանուր մասերը գտիր դրանց ուղիղ ձևերը գրիր և տրված բառերը բացատրիր:

ԱՌԱՍՊԵԼ ԵՎ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ 

Նոյեմբեր 29-դեկտեմբեր 3

ԱՌԱՍՊԵԼ ԵՎ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Առասպելները ստեղծվել են շատ հին ժամանակներում և սկզբնական շրջանում եղել են բանավոր: Աշխարհի բոլոր ժողո- վուրդներն էլ ունեն իրենց առասպելները: Հին Հայաստանում ևս
առասպելները շատ սիրված և տարածված են եղել: Առասպելների հերոսները սովորաբար դյուցազուններ են, այսինքն’ ոչ սովորա­կան քաջությամբ օժտված մար­դիկ։ Դյուցազուններն իրենց ար­տաքին տեսքով էլ են տարբեր­վում սովորական մարդկանցից. նրանք հաղթանդամ են, արտա­կարգ ուժեղ, շատ քաջ և միշտ հերոսական գործեր են կատա­րում։ Առասպելները շատ երևա­կայական պատմություններ են, որպես օրինակ հիշենք Տորք Ան­գեղի մասին պատմող առասպե­լը։ Տորքը առասպելում ներկա­յացված է անիրական, չափա­զանց երևակայական արտաքի­նով և հատկություններով։ Մովսես Խորենացին, նկարագրելով Անգեղյա Տորքին, գրում է. «Ո՜հ, չափազանց առասպել է այս, առասպելների առասպել»։

Սակայն շատ հաճախ առասպելների մեջ ընդգրկված են պատ­մական ճշմարիտ իրողություններ։

Հայ ժողովրդական առասպելների մեծ մասը մեզ է հասել Մովսես Խորենացու շնորհիվ:

Առասպելները, պատմելով անց­յալի մասին, մեզ նախ և առաջ ինչ- որ բան են բացատրում։ Այսպես օրինակ՝ Պատմահայր Մովսես Խորենացին Հայկի և Բելի առասպելը պատմելուց առաջ ներկայացնում է հսկաների սերունդը և նրանցից մեկին՝ Հայկին: Նա մեզ բացատրում է, թե ովքեր էին այդ հսկաները, որտեղից առաջացան նրանք և այլն:

Աստվածներից առաջինները ահեղ էին և երևելի, և աշխարհի մեծամեծ բարիքների պատճառ, աշխարհի և բազմամարդության սկիզբ: Սրանցից առաջ եկավ հսկաների սերունդը, անհեթեթ, հաղթանդամ, վիթխարի մարդիկ, որոնք ամբարտավանությամբ հղանալով ծնան աշտարակաշինության ամբարիշտ խորհուրդը, որը և ձեռնարկեցին իրագործելու: Աստվածների ցասումից ինչ-որ ահագին և աստվածային հողմ փչելով կործանում է աշտարակը և մարդկանց յուրաքանչյուրին տալիս է (մյուսներին) անհասկանալի լեզուներ, որով նրանց մեջ աղմուկ և շփոթություն է ընկնում: Սրանցից մեկն էր և Հապետոսթյան Հայկը, անվանի և քաջ նախարարը, հաստ աղեղով և հզոր նետաձիգ:

Դրանից բացի առասպելը նաև ինչ-որ բան հիմնավորում է, պատճառաբանում: Այսպես, պատմելով մեր նախահայր Հայկի մասին, Խորենացին եզրափակում է՝ իսկ մեր աշխարհը մեր Նախնի Հայկի անունով կոչվում է Հայք։

Այսպիսով, առասպելները կարևոր նշանակություն ունեն ժողովրդի պատմությունը, հատկապես այդ պատմության շատ հին ժամանակները հասկանալու համար:

Արա Գեղեցիկ և Շամիրամ

Արտաշես և Սաթենիկ

Հայկ և Բել

Վահագն Վիշապաքաղ

Տորք Անգեղ

  1. Ո՞րն է ձեր ամենասիրելի
  • առասպելը, Արտաշես և Սաթենիկ
  • առասպելական հերոսը: Արտաշես և Սաթենիկ