Դասարանական և տնային առաջադրանքներ
1․ Ինչպիսի՞ գիծն է կոչվում շրջանագիծ։
Շրջանագիծը այնպիսի ներփակ գիծ է, որի բոլոր կետերը նույն հեռավորությունն ունեն մի կետից։
2․ Ի՞նչ է շրջանագծի շառավիղը։ Իսկ ի՞նչ է տրամագիծը։
Շառավիղը հատված է, որը միացնում է շրջանագծի կենտրոնը շրջանագծի ցանկացած կետի հետ, իսկ եթե լարը անցնում է շրջանագծի կենտրոնով, ապա այն կոչվում է տրամագիծ։
3․ Ո՞ր հատվածն է կոչվում շրջանագծի լար։
Շրջանագծի երկու կետեր միացնող հատվածը կոչվում է լար։
4․ Ի՞նչ է շրջանագծի աղեղը։
Շրջանագծի երկու կետերի միջև ընկած մասը կոչվում է աղեղ:
5․ Շրջանագծի լա՞ր է արդյոք նրա տրամագիծը։
Այո, տրամագիծը ամենաերկար լարն է։
6․ Ի՞նչ է շրջանը։
Հարթության այն մասը, որը սահմանափակված է շրջանագծով, կոչվում է շրջան:
7․ Քանի՞ անգամ է շրջանագծի տրամագիծը մեծ նրա շառավղից։
2 անգամ։
8․ Ողիղը հատում է շրջանագիծը A և B կետերում։ Ի՞նչ կետերով պիտի անցնի այդ ուղիղը, որպեսզի AB հատվածն ունենա հնարավոր ամենամեծ երկարությունը։
Պատասխան` ուղիղը պետք է անցնի շրջանագծի կենտրոնով։