Հայրենագիտություն Ուսումնական աշուն 2021

Ուսումնական աշուն 2021

Մասնակիցներ՝ 4-րդ և 5-րդ դասարանի սովորողներ

Ժամանակահատվածը՝ հոկտեմբեր 25-29

Նպատակը՝ տեսնել երևանյան պուրակներն ու զբոսայգիները աշնանային գույներով

Ընթացքը՝ տեղեկություններ հավաքիր երևանյան պուրակների և զբոսայգիների մասին, որոնք կարող են լինել նաև ձեր բնակավայրի մոտակայքում։ Նախագիծը կարող եք իրականացնել նաև ընտանիքով։ Համատեղում եք հաճելին օգտակարի հետ, օգտակար զբոսանք արդեն իսկ ձեր համար ծանոթ պուրակներում կամ զբոսայգիներում։

Օղակաձև այգի

Օղակաձև այգին, գտնվում է ԵրևանիԿենտրոն համայնքում։ Օղակաձև Գետառգետի հունով պտտվում է քաղաքի փոքր կենտրոնի շուրջը և բաժանում փոքր և մեծ կենտրոնները։ Այգին սկսվում է «Այրարատ» կինոթատրոնի դիմացից, որտեղ գտնվում է Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցին, եզերվելով Խանջյան և Երվանդ Քոչարի փողոցներով, ձգվում է մինչև Մոսկովյան և Իսահակյան փողոցներ[1]։

Այգու երկարությունը 5 կմ է։ Մինչև 1960-ական թվականները Շախմատի տնիցմինչև այգու վերջն ընկած հատվածը եղել են սեփական տներ՝ իրենց պտղատու ծառերով։ Սակայն 1960-ականների վերջին դրանք քանդել են։

Այգում կանգնեցվել են արձաններ, կառուցվել են շատրվաններ և լողավազաններ։

Օղակաձև այգու հիմնական գործառույթն է քաղաքի օդը մաքրելը, առողջ միկրոկլիմա ստեղծելը, մարդկանց հանգստի վայր լինելը։

Այգու միջով անցնում է Գետառը, որը հոսում է այգու ողջ երկարությամբ։

2005 թվականին այգին անվանակոչվել է երիտասարդության զբոսայգի[2]։

Մարտիրոս Սարյանի անվան պուրակ,

Մարտիրոս Սարյանի անվան պուրակը գտնվում է Երևանի Կենտրոն համայնքում՝ ՄաշտոցիՄարշալ Բաղրամյան պողոտաների և Ստեփան Զորյան փողոցիմիջև՝ Ֆրանսիայի հրապարակին կից[1]։Մարտիրոս Սարյանի հուշարձան (Երևան)

Պուրակի կենտրոնում տեղադրված է Մարտիրոս Սարյանի մարմարյա արձանը(քանդակագործԼևոն ԹոքմաջյանճարտարապետԱրթուր Թարխանյան1986 թ.)։

Այգում են գտնվում նաև «Էրեբունի-Երևան» («Կենաց ծառ», քանդակագործ՝ Հակոբ Փիլիպոսյան, ճարտարապետ՝ Ֆենիքս Դարբինյան) հուշարձանը և «Տղամարդիկ» արձանախումբը(քանդակագործ՝ Դավիթ Մինասյան2007

Այգու տարածքում մշտապես գործում է նկարչական ցուցահանդես-վաճառք։