Մաթեմատիկա

 Որո՞նք են երկարության չափման միավորները։
Միլիմետր, սանտիմետր, դեցիմետր, մետր, կիլոմետր։


2․ Որո՞նք են զանգվածի չափման միավորները։
Գրամ, կիլոգրամ, ցենտներ, տոննա։


3․ Որո՞նք են ժամանակի չափման միավորները։
Վայրկյան, րոպե, ժամ, օր, շաբաթ, ամիս, տարի, դար։


4․ Որո՞նք են արագության չափման միավորները։
Րոպե, վարկյան,


Առաջադրանքներ․

1)

5 դեցիմետր 30 սանտիմետրը արտահայտիր սանտիմետրերով:
80սմ։
3 կմ 4մ 2դմ-ն արտահայտիր դեցիմետրերով:
342դմ։
4 տ 3ց 5 կգ –ը արտահայտիր կլիլոգրամներով:
4305կգ։
6 ժ 36 րոպեն արտահայտիր րոպեներով:
396 րոպե։
9 ր 20 վ արտահայտիր վայրկյաններով:
560 վայրկյան։
Քանի՞ ժամ է 5 օր 6 ժամը։
126 ժամ։


2) Քանի՞ անգամ է 50 գրամը փոքր 1 տոննայից։
20 անգամ։


3) Հաշվե՛ք․
8 մ 3 սմ 1 մմ + 20 սմ 9 մմ = 8մ. 24սմ

1 կմ 300 մ + 8 կմ 4 մ 30 սմ= 9կմ. 304մ. 30սմ

1 տ 3 ց 4 կգ + 10 տ 30 կգ= 11տ. 3ց. 34կգ

8 ց 39 կգ + 1 տ 9 ց 70 կգ= 1տ. 17ց. 109կգ

3 ժ 20 ր 30 վ + 50 ր 30 վ= 4ժամ. 11 րոպե


4) Ընտրիր այն թվանշանը, որը տեղադրելով աստղանիշի փոխարեն՝ կստացվի ճիշտ անհավասարություն (տարբերակները շատ են, գրի՛ր մեկը)։


10ց 640կգ < 10ց 740կգ

3տ 200 կգ < 3տ 500 կգ

8 տ 850 կգ > 8 տ 7 ց

20 դմ 2 սմ > 20 դմ 7 մմ

Հայրենագիտություն

Կոտայք

Kotayk
Kotayk

Տարածքը՝ 2,086 քառ.կմ

Բնակչությունը՝ 254,397

Կոտայքը Հայաստանի միակ մարզն է, որը սահման չունի հարևան երկրների հետ: Վարչական կենտրոնը Հրազդանն է, իսկ շրջանի ամենամեծ քաղաքը` Աբովյանը: Այն կոչվում է Մեծ Հայքի Այրարատ նահանգի Կոտայք գավառի անունով: Տարածքը հատվում է Հրազդան գետով, որի ջրերը Կոտայքի մարզով հոսում են դեպի Արաքս գետը: Գետի անունով է կոչվել շրջանի մարզկենտրոն Հրազդանը: 

Կոտայքը հարուստ է բազմազան տեսարժան վայրերով: Այն համարվում է Հայաստանի հանգստի և տուրիզմի լավագույն կենտրոններից մեկը: Հին ժամանակներից ի վեր Ծաղկաձորը եղել է գրավիչ և՛ որպես բնակավայր, և՛ առողջարան: «Ծաղիկների կիրճը» առաջին անգամ բնակեցվել է 3-5-րդ դարերում: Վաղ միջնադարում այն օգտագործվել է որպես որսատեղի հայ Արշակունյաց թագավորների համար:

5-րդ դարում շրջանը անցնում է Կամսարական և Ամատունի տոհմերին: 1013 թվականին Կամսարական տոհմի ժառանգորդ և Պահլավունիների առաջնորդ Գրիգոր Մագիստրոսը հրամայել է Ծաղկաձորում կառուցել եկեղեցի Սուրբ Գրիգոր Լուսավորչի անունով։ Այսպիսով հիմնադրվել է Կեչառիսի վանական համալիրը, որը միջնադարյան հայկական ճարտարապետության ինքնատիպ կոթողներից է։

Կեչառիսի վանական համալիրը

Կեչառիսի վանական համալիրը (XI-XIII) միջնադարյան Հայաստանի նշանավոր մշակութային և կրոնական կենտրոններից էր: Տարբեր ժամանակների այնպիսի ականավոր գիտնականներ ու քաղաքական գործիչներ, ինչպիսիք են Գրիգոր Մագիստրոսը, Վասակ Խաղբակյանը, Խաչատուր Կեչառեցին և այլք, ապրել և աշխատել են Կեչառիսում: Համալիրը բաղկացած է չորս եկեղեցիներից, գավթից և երկու մատուռից։

Կեչառիսի վանքի լեգենդը

Ըստ լեգենդի՝ այս գեղեցիկ հովտում կառուցվել է մի մեծ ամրոց՝ Փահլավունյաց տոհմի ազնվական օրիորդի ցանկությամբ: Նա կամեցել էր, որպեսզի իր պարտեզում աճեն հայոց աշխարհի ամենանարբագեղ ծաղիկները: Նրա ցանկությունը կատարել էին, սակայն օրերից մի օր կատաղի գարնանային քամին ոչնչացնում է նրա պարտեզը և ցրում ծաղիկները ամբողջ կիրճով մեկ: 

Հովիտը լցվում է ծաղիկներով և կիրճն անվանում են Ծաղկաձոր: Այդժամ ազնվատոհմիկ օրիորդը խնդրում է հորը բերդի մոտակայքում վանք կառուցել, որպեսզի քահանաները օր ու գիշեր աղոթեն և ցրված ծաղիկները հետ բերեն: Այսպիսով կառուցվում է Կեչառիսի վանքը:

Կոտայքի տարածքում են գտնվում նաև այնպիսի հնագույն հուշարձաններ, ինչպիսիք են Գառնու հեթանոսական տաճարը (մ.թ. 1-ին դար) և Գեղարդի վանական համալիրը (12 — 13-րդ դարեր):