- Համո Սահյանի «Անտառում» բանաստեղծությունը անգի՛ր սովորիր (կեսը կամ ամբողջությամբ):
- Բացատրի՛ր տրված փոխաբերությունները /ոչ ուղիղ իմաստով գործածված արտահայտությունները/:
ա)Անտառում ամպի ծվեններ կային:
Անտառում ամպի կտորներ կային։
բ)Շշուկներ կային անտառում այնքա՜ն:
Անտառում բնության ձայնն էր լսվում՝ տերևների խշշոց, քամու սվվոց:
գ)Օրոր էր ասում աշունն անտառին:
Աշունը իր գեղեցիկ, գույնզգույն տեսարանով, տերևների խշշոցով, կարծես օրորոցային է երգում:
դ) Եղյամն էր սունկի գլուխն արծաթում:
Սունկի գլուխը արծաթի նման փայլում է:
- Բանաստեղծության ո՞ր պատկերն է քեզ շատ դուր գալիս: Պատասխանդ հիմնավորի՛ր: Անտառապահի տնակի առաջ, Խարույկն իր խաղաղ ծուխն էր ծածանում, Եվ խարույկի մոտ եղևնին կանաչ, Սոճու հետ սիրով զրույց էր անում… – այս տեսարանը շատ-շատ գեղեցիկ էր, ինձ շատ դուր եկավ այս տեսարանը։
- Նկարագրի՛ր բանաստեղծի ներկայացրած անտառը: Բանաստեղծությունն արձակի փոխադրի՛ր:
- Նկարի՛ր քեզ դուր եկած բանաստեղծական տունը կամ տները, ձայնագրի՛ր, տեղադրի՛ր բլոգումդ:
- Գրի՛ր կապույտ, մշուշ, կածան, եղյամ, հողմ, որսկան բառերի հոմանիշները:
Կապույտ – երկնագույն
մշուշ – մառախուղ
կածան – ճանապարհ, արահետ
եղյամ – ցող
հողմ – քամի
որսկան – որսորդ