Հոկտեմբերի 7,8

  1. Համո Սահյանի «Անտառում»  բանաստեղծությունը  անգի՛ր սովորիր (կեսը կամ ամբողջությամբ):
  2. Բացատրի՛ր տրված փոխաբերությունները /ոչ ուղիղ իմաստով գործածված արտահայտությունները/:

ա)Անտառում ամպի ծվեններ կային:

Անտառում ամպի կտորներ կային։

բ)Շշուկներ կային անտառում այնքա՜ն:

Անտառում բնության ձայնն էր լսվում՝ տերևների խշշոց, քամու սվվոց:

գ)Օրոր էր ասում աշունն անտառին:

Աշունը իր գեղեցիկ, գույնզգույն տեսարանով, տերևների խշշոցով, կարծես օրորոցային է երգում:

դ) Եղյամն էր սունկի գլուխն արծաթում:

Սունկի գլուխը արծաթի նման փայլում է:

  1. Բանաստեղծության ո՞ր պատկերն է քեզ շատ դուր գալիս: Պատասխանդ հիմնավորի՛ր: Անտառապահի տնակի առաջ, Խարույկն իր խաղաղ ծուխն էր ծածանում, Եվ խարույկի մոտ եղևնին կանաչ, Սոճու հետ սիրով զրույց էր անում… – այս տեսարանը շատ-շատ գեղեցիկ էր, ինձ շատ դուր եկավ այս տեսարանը։
  2. Նկարագրի՛ր բանաստեղծի ներկայացրած անտառը: Բանաստեղծությունն արձակի փոխադրի՛ր:  
  3. Նկարի՛ր քեզ դուր եկած բանաստեղծական տունը կամ տները, ձայնագրի՛ր, տեղադրի՛ր բլոգումդ:
  4. Գրի՛ր կապույտ, մշուշ, կածան, եղյամ, հողմ, որսկան  բառերի հոմանիշները:

Կապույտ – երկնագույն

մշուշ – մառախուղ

կածան – ճանապարհ, արահետ

եղյամ – ցող

հողմ – քամի

որսկան – որսորդ