Տնային և դասարանական առաջադրանքներ 01.10.2021

  1. Կարդա՛ և պատմվածքից առանձնացրո՛ւ անծանոթ բառերն ու արտահայտությունները: Նախորդ, տնային առաջադրանքներում, առանձնացրել եմ:
  2. Բացատրի՛ր  տղայի արարքը: Քո կարծիքով դա գողությո՞ւն էր, թե՞ ոչ: Պատասխանդ հիմնավորի՛ր: Դե… իմ կարծիքով, տղաների արածը գողություն չէր, քանի որ նրանք, ուրիշ վատ նպատակներով չէին գողացել ձին, և չէին պատրաստվում վնասել կամ վաճառել այն: Նրանք ուղղակի, արշավում էին, և դրա մեջ ոչ մի գողություն էլ չկա.. և իհարկե, գողությունը կլիներ այն երբ տղաները ձին պահեին իրենց, մոտ և ետ չվերադարձնեին… բայց տղաները վերադարձրեցին, և ըստ իմ կարծիքի, տղաների արարքը գողություն չէր… 
  3. Բնութագրի՛ր  պատմվածքի գլխավոր հերոսին: Նա Մուրադն էր… Ղարօղլանյանների ընտանիքի, ամենախենթ էակը.. նրան բոլորը անվանում էին խենթ, բացի Արամից.. նա 13 տարեկան էր… շատ հետաքրքիր, բարի, ընկերասեր, խելացի տղա էր… իսկ ամենակարևորը այն է, որ նա կարողանում էր, իր հատուկ ՙճիշտ և ազնիվ՛ լեզվով, լեզու գտնել անգամ, ամենավայրագ կենդանիների հետ… դա էր, նրա մեեե՜եծ առավելությունը…