Ինչպե՞ս է մարդը վերափոխում շրջակա աշխարհը

Մաս 2

Այսպես, օրինակ՝ մարդու համար կարևոր նշանակություն ունի բնափայտը: Փայտից նա պատրաստում է տարբեր իրեր, օգտագործում է դրանք շինարարության մեջ, ստանում է թուղթ և այլն: Այդ նպատակով ամեն տարի հարյուր հազարավոր հեկտար անտառներ են հատվում: Դրա հետևանքով ոչնչանում են նաև հատվող ծառերի կողքին աճող բույսերը և կենդանիների բնակատեղիները: Անտառների կրճատման հետևանքով նվազում են թթվածին արտադրող և օդը մաքուր պահող բուսածածկ տարածքները, դրա հետևանքով էլ քամին, անձրևը քշում-տանում են հողը: Փաստորեն ստացվում է, որ մարդը իր կարիքների համար հատում է անտառը, բայց գիտակցում է, որ դրանով անդառնալի հարված է հասցնում ինչպես բնությանը, այնպես էլ սեփական առողջությանը, որովհետև անտառները թթվածին արտադրող բնական գործարաններ են: Դրանց պատկերավոր անվանում են նաև երկրագնդի թոքեր:

Այսպիսով՝ մարդը չի կարող խուսափել բնական միջավայրը փոփոխելուց, քանի որ դրանով է բավարարում իր պահանջմունքները, բայց և պարտավոր է հնարավորինս վերականգնել բնությանը իր պատճառած վնասները: Պետք է միշտ հիշել, որ բնության բարիքներից օգտվելու են նաև հաջորդ սերունդները:

Հարցեր և առաջադրանքներ

1. Ինչո՞ւ է մարդը վերափոխում բնությունը:

Մարդը վերափոխում է բնությունը որ իր կարիքները բավարարելու համար:

2. Ի՞նչ բնական հարստություններ են օգտագործվում տնտեսության մեջ:

Փայտ:

3. Նայիր ձեր տան և դասարանի առարկաներին և փորձի՛ր պատասխանել, թե ինչպե՞ս են պատրաստվել դրանք, ի՞նչ բնական հարստություններ են օգտագործվել դրանց պատրաստման համար, ի՞նչ մասնագիտության տեր մարդիկ են պատրաստել դրանք:

Աթոռը պատրաստված է փայտից և դրա մասնագետը կահույքագործն է:

4. Ինչո՞ւ Է անհրաժեշտ հոգատարություն ցուցաբերել բնության նկատմամբ: Դու ինչպե՞ս ես հոգ տանում բնության պահպանության համար:

Մենք պետք է չվնասենք բնությունը, որովհետև մենք կվնասենք ինքներս մեզ և մեր հաջորդ սերունդներին:

Լրացուցիչ նյութ— մուլտֆիլմ՝ Պահպանենք Երկիր մոլորակը

Ինչպե՞ս է մարդը վերափոխում շրջակա աշխարհը

Մաս 1

1.Ապրելով և աշխատելով բնության մեջ՝ մարդն էլ անխուսափելիորեն ներգործում է բնության վրա և փոփոխում այն: Ինչպե՞ս է դա տեղի ունենում: Հսկայական հողատարածքներ հազարամյակներ շարունակ մշակվել են մարդու կողմից, յուրացվել են նոր տարածություններ: Կառուցվել են խոշոր քաղաքներ, մեծ ջրամբարներ, ինչի արդյունքում հսկայական տարածքներ անցել են ջրի տակ: Մարդը երկրի ընդերքից այնքան օգտակար հանածոներ է արդյունահանել, որ դրա արդյունքում անգամ լեռներ են հողին հավասարվել: Այսօր արդեն մեր երկրագնդի վրա շատ քիչ տարածքներ կան, որոնց մարդու ձեռքը չի դիպել: Այս գործընթացը շարունակվում է, այսինքն՝ մարդը շարունակում Է վերափոխել բնությունը: Այդ փոփոխությունները շատ հաճախ բնական միջավայրի համար կործանարար են, քանի որ բնությունը չի հասցնում վերականգնել իր հարստություններն այն արագությամբ, ինչ չափով, որ մարդը օգտագործում է դրանք: Մարդկությունը գիտակցում է բնությանը հասցրած  վնասների հետևանքները: Նույնիսկ կատարվել են հաշվարկներ, որոնք ցույց են տալիս այդ վնասների վատ հետևանքները հենց մարդու կյանքի և առողջության վրա: Բայց այդուհանդերձ, մարդն անընդհատ շարունակում է վերափոխել բնությունը՝ դրանով նաև շարունակելով իր վնասակար գործունեությունը: Ինչո՞ւ: Նախ՝ տարեցտարի ավելանում է երկրագնդի բնակչության թիվը, հետևաբար մեծանում են նաև նրա պահանջմունքները: Դա իր հերթին պահանջում է բնությունից ավելի շատ հարստություններ վերցնել: Բացի այդ, մեծ թափով զարգանում, հզորանում և կատարելագործվում են այն մեքենաներն ու սարքավորումները, որոնցով մարդը կորզում է բնության հարստությունները: Ստացվում է, որ մարդը հայտնվել է մի յուրօրինակ կախարդական շրջանի մեջ: Մի կողմից նա չի կարող չօգտագործել բնության հարստությունները, մյուս կողմից՝ վնասում է բնությանը՝ գիտակցելով դրա հետևանքները:

Հայերնագիտություն

«Երևան քաղաքի թանգարանները»  մաս 2

  • Տեղեկություններ հավաքել թանգարանների մասին և հրապարակել բլոգներո։

Սերգեյ Փարաջանովի թանգարան

Մայր Հայաստան ռազմական թանգարան

Կոմիտաս թանգարան-ինստիտուտ/  «Կոմիտաս Վարդապետի թանգարան-ինստիտուտ

Թեստ 9

Աշխատանք դասարանում և տանը

Թեսթ 9 

 Դավթի կյանքը գրեթե հրաշալի էր. նա իրենց բակում շատ ընկերներ ուներ, որոնց հետ ամեն օր,  դասերից հետո, գնում էր գնդակ խաղալու: Միայն թե Դավիթը մի մեծ խնդիր ուներ. դա նրա փոքր քույրն էր` Լիլին: Լիլին ոչ մի կերպ չէր կարողանում հասկանալ, որ Դավթին ու նրա ընկերներին բոլորովին դուր չի գալիս, որ ինքը միշտ նրանց հետ (լինել): Հենց տղաները դուրս էին գալիս բակ, Լիլին իր փոքրիկ ոտիկներով վազում էր նրանց մոտ և ուրախ-ուրախ ցատկոտելով` ասում. 

 — Ես եկա˜… 

 Բոլորը հոգոց էին հանում: Իրականում աղջիկը առանձնապես նեղություն չէր տալիս նրանց. շատախոս չէր, չէր նվնվում, չէր խառնվում նրանց խաղերին: Ճիշտն ասած, շատ բան չէր էլ կարող անել: Այնքան փոքրիկ էր, որ ո´չ կարող էր գնդակ խաղալ, ո´չ ծառերը մագլցել. միայն իր սև աչիկներով լուրջ նայում էր տղաներին, և ուր նրանք գնում էին, ինքն էլ նրանց հետևից գնում էր: 

 Դավիթը փորձում էր մորը համոզել որ Լիլիին թույլ չտա իրենց հետևից գալ: 

 — Ինչո՞ւ պիտի իմ քույրը միշտ մեզ հետ լինի,- հարցնում էր նա,- ինչո՞ւ Արմենի քույրը չի գալիս, Հակոբի քույրը չի գալիս: 

 Մայրը ծիծաղում էր. 

 — Արմենի քույրը ընդամենը վեց ամսական է, Հակոբը ընդհանրապես քույր չունի… Քո բախտն այդ հարցում չի բերել: 

 Մի օր Դավիթը ուզում էր տղաների հետ գնդակ խաղալ: Սկզբում նրանք մի ծանր գնդակ ունեին: Բայց մի անգամ այդ գնդակը Սարգիս քեռու պատուհանը կոտրեց: Ի˜նչ պատմության մեջ ընկան: Գնդակն էլ այլևս հետ (չստանալ): Հիմա արդեն թեթև գնդակով էին խաղում: Այդ օրը տղաները դեռ նոր էին դուրս եկել, երբ Լիլին սովորականի պես վազեց նրանց մոտ ու ասաց. 

 — Ես եկա˜… 

 Տղաները, ինչպես միշտ, ձևացրին, թե նրան չեն նկատում: Նրանք սկսեցին խաղալ: Տղաներից մեկը այնպես ուժգին հարվածեց գնդակին, որ այն այս անգամ էլ (ընկնել) Սարգիս քեռու բակը: Նրանք վազելով մոտեցան ցանկապատին և տեսան գնդակը խոտերի մեջ` այնքան հեռու, որ ձեռք չէր հասնի: Հակոբըփորձեց անցնել ցանկապատի ճաղերի արանքով, բայց չկարողացավ: 

 — Ես չեմ կարող անցնել,- հուսահատ ասաց նա,- ցանկապատը շատ խիտ է: Եվ մեզանից ոչ մեկը չի կարող: 

 Իրավիճակն անելանելի էր բոլորից շատ Դավիթն էր տխրել: 

 — Այս ամենը Լիլիի պատճառով եղավ,- ասաց նա,- Տիգրանը այդքան ուժեղ խփեց գնդակին, որովհետև Լիլիի վրա էր բարկացել

 — Մի նայե´ք Լիլիին, տեսեք, թե նա ինչ փոքրիկ է,- ասաց Արմենը, — Լիլի´, այստե´ղ արի: 

 Լիլին վազելով եկավ. 

 — Ես եկա˜… 

 Հեշտությամբ մտնելով ճաղերի արանքից` Լիլին դուրս բերեց գնդակը ու հանձնեց հիացած տղաներին: Դավիթը հպարտությամբ նայում էր նրան, հետո ասաց. 

 — Ես քեզ գնդակ խաղալ (սովորեցնել): 

 1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝                    լրացնելով բաց թողած տառերը:
 խնդիր

 փորձում

 ընդամենը

 բախտն

2.Ի՞նչ է նշանակում մագլցել  բառը:  

 ա/արագ վազել 

 բ/ծառեր տնկել 

 գ/ճյուղերը կոտրել 

 դ/բռնելով բարձրանալ 

 3.Դուրս  գրիր  տեքստում  ընդգծված բառերը ̀  դիմացը գրելով  դրանց  հոմանիշները:

 Հրաշալի սքանչելի

ցատկոտելով բարձր թռնել

 ուժգին ուժեղ

բարկացել ջղայնացնել

 4.Տրված  բառերից  որի՞  դիմաց  է սխալ նշված  նրա  տեսակը. 

 ա/ պատմություն  —  ածանցավոր 

 բ/ շատախոս – բարդ 

 գ/ սովորական —  ածանցավոր 

 դ/ փոքրիկ – պարզ 

 5.Տրված բառերից  յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ի՞նչ խոսքի մաս է: Ո՞ր 

տարբերակում է սխալ նշված:  

ա/իրավիճակ – ածական 

 բ/պատուհան – գոյական 

 գ/որովհետև – շաղկապ 

 դ/վեց – թվական 

 6.Տեքստից  դուրս  գրիր եզակի  թվով գործածված  չորս  գոյական: 

 _________________ ____________________ 

 _________________ ____________________ 

 _________________ _____________________ 

 _________________ _____________________ 

7.Տեքստից  դու´րս գրիր փակագծերի մեջ  դրված բայերը և համապատասխանեցրու´  տեքստին. 

 _________________ ____________________ 

 _________________ ____________________ 

 _________________ _____________________ 

 _________________ _____________________ 

 8.Ո՞րն է տրված նախադասության ենթական.  

 Բայց մի անգամ այդ գնդակը Սարգիս քեռու պատուհանը կոտրեց: 

ա/գնդակը 

բ/Սարգիս 

գ/քեռու 

դ/պատուհանը 

 9.Վերականգնի´ր «քանդված» առած-ասացվածքները: 

Գիտունի հետ քար քաշիր,    սուտը աշխարհը կքանդի 

Լեզուն չլիներ,                                խրատն ինչ կանի չարին 

Անձրևն ինչ կանի քարին,                  ագռավները աչքերը կհանեին 

Մինչև ճիշտը գա,                              անգետի հետ փլավ մի կեր 

10.Տեքստում ընդգծված նախադասության մեջ դի՛ր բաց թողած կետադրական նշանը: 

 11.Տեքստում Լիլիին նկարագրող արտահայտությունները գտի՛ր: 

Քչախոս, ուրախ, չնվնվացող  

 12.Ո՞րն էր Դավթի հիմնական խնդիրը. 

ա/հարևանը գնդակը հետ չէր տալիս: 

բ/քույրն ամեն տեղ ուզում էր նրա հետ գնալ: 

գ/ընկերը կորցրել էր Դավթի միակ գնդակը: 

դ/մայրը բարկանում էր, երբ ինքը քրոջ հետ կոպիտ էր վարվում: 

 13. Ուշադի՛ր կարդա տեքստի երկխոսությունները և պատասխանի՛ր տրված հարցերին. 

 ա.Ի՞նչ է պատասխանում մայրը տղայի հարցին. 

  1. Նրա ընկերներից ոչ մեկը քույր չունի: 
  2. Ընկերների մայրերը աղջիկներին թույլ չեն տալիս բակ դուրս գալ: 
  3. Նրանցից մեկը քույր չունի, իսկ մյուսինը դեռ շատ փոքր է: 
  4. Լիլին իրենց բոլորովին չի խանգարում, չի նվնվում: 

 բ.  Ըստ Դավթի՝ ինչո՞վ էր մեղավոր Լիլին, որ գնդակը հարևանի բակն էր ընկել:  

 Տեքստից   ճիշտ պատասխանը դու՛րս գրիր: 

Այս ամենը Լիլիի պատճառով եղավ,- ասաց նա,- Տիգրանը այդքան ուժեղ խփեց գնդակին, որովհետև Լիլիի վրա էր բարկացել:  

 14.Ինչո՞վ օգնեց փոքրիկ աղջիկը տղաներին:  

 Հեշտությամբ մտնելով ճաղերի արանքից` Լիլին դուրս բերեց գնդակը ու հանձնեց հիացած տղաներին:

 15. Ինչի՞ց ես  իմանում, որ եղբոր վերաբերմունքը Լիլիի  նկատմամբ փոխվեց: 

 Մտնելով ճաղերի արանքից` Լիլին դուրս բերեց գնդակը ու հանձնեց տղաներին, այդ օրվանից Դավիթը փոխեց իր վերաբերմունքը Լիլիի նկատմամբ։
 

Կամակոր թագավորը

   Լինում է, չի լինում ̀ մի  կամակոր թագավոր  է  լինում: Մի  օր  նա  կանչում է իր  երկրի  բոլոր  դերձակներին  և հրամայում, թե  ինձ  համար  մի  այնպիսի վերմակ  կարեք, որ  հասակիս  համեմատ լինի ̀ ոչ  երկար, ոչ  կարճ: Ոչ մի  դերձակ  չի կարողանում  թագավորի  հրամանը կատարել, բոլորի  գլուխներն  էլ  կտրել  է տալիս: 

 Օրերից  մի  օր  թագավորի  մոտ  մի դերձակ  է  գալիս: 

— Թագավորն  ապրած  կենա, -ասում  է  նա, —  ես  քո  ուզած  վերմակը  կկարեմ:Ոչ երկար  կլինի, ոչ կարճ: 

 — Լավ, — ասում է թագավորը, — բայց  տես, եթե  մի  փոքր  երկար  եղավ  կամ  կարճ, իմացած  լինես ̀ գլուխդ  կտրելու  եմ: 

 -Համաձայն   եմ, թագավորն  ապրած  կենա, թե  չկարողացա ̀  գլուխս  կտրի: 

 Դերձակը  գնում  է  մի  վերմակ  կարում, դիտմամբ  էլ  մի  քիչ  կարճ  է անում:Տանում  է,  դնում  թագավորի առաջ:Փեշի  տակ  էլ  թաքուն  մի  ճիպոտ  է պահած  լինում: 

 -Թագավորն  ապրած  կենա, — ասում է դերձակը̀  գլուխ  տալով, — քո  ուզած վերմակը  կարել  եմ:Տես ̀  կհավանե՞ս: 

 -Տեսնենք  հասակիս  հարմա՞ր  է, թե՞  ավել- պակաս, —  ասում  է  թագավորն  ու պառկում  թաղտին, վերմակը  քաշում վրան:Վերմակը  հազիվ  ծնկներին  է հասնում, ոտքերը  բաց  են  մնում: 

 Դերձակն  իսկույն  փեշի  տակից  հանում  է ճիպոտը  և  խփում  թագավորի  ոտքերին: 

 -Թագավորն  ապրած  կենա, — ասում է  դերձակը, — ամեն  մարդ  իր վերմակի  համեմատ  պիտի  ոտքը  մեկնի: 

 Թագավորն  ամիջապես  ոտքերն  իրեն է քաշում:

 Կամակոր  թագավորն  այլևս  ոչինչ  չի կարողանում  ասել:Նույնիսկ  մեծ –մեծ նվերներ  է տալիս  ու  ճանապարհ  դնում հնագետ  դերձակին: 

1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:

Դերձակներին, Կարճ, Թաղտին, Մարդ:

2.Ի՞նչ  է  նշանակում  դերձակ  բառը. 

Դերձակը մարդ է որը կարուձևով է զբաղվում:

3. Ո՞ր   դարձվածքի   իմաստն  է  սխալ բացատրված. 

 ա/ գլուխը  դատարկ   —  հիմար, անխելք, տգետ 

 բ/ թև առնել  —  ոգևորվել, ոգեշնչվել 

 գ/ կողը  հաստ – համառ, կամակոր, ինքնասածի 

 դ/ ձեռք մեկնել —  ձեռքով անել, հեռանալ 

4.Տրված  բառերից  ո՞րն  է  ածանցավոր. 

 ա/ օրերից 

 բ/  գլուխ   

 գ/ թագավոր 

 դ/ ոչինչ 

5.Ի՞նչ  խոսքի  մաս  են  տեքստում ընդգծված  բառերը: 

 Երկիր- գոյական
Երկար- ածական
Դերձակ-գոյական
Ասում է- բայ

6.Տեքստում  ընդգծված նախադասությունից  դո՛ւրս  գրիր  ենթական և ստորոգյալը:

Ենթակա-թագավոր

Ստորոգյալ – քաշում է

7.Տեքստից  դո՛ւրս  գրիր  մեկական պատմողական  և  հարցական նախադասություն: 

   Լինում է, չի լինում ̀ մի  կամակոր թագավոր  է  լինում: Տեսնենք  հասակիս  հարմա՞ր  է, թե՞  ավել- պակաս:

8.Կետադրի՛ր  հետևյալ նախադասությունը. 

Դերձակը հասկացավ ,որ թագավորը հիմար է :

9.Օգտագործելով  տրված բառերը ̀ լրացրու՛  առած-ասացվածքները. 

 ա/ Ծաղիկը ծաղկին նայելով  է բացվում: 

 բ/Թթու  է, թան  չի,  ամեն մարդու բան չի: 

 գ/Մեջք –մեջքի  որ  տանք,սարերը շուռ կտանք: 

 դ/Արջից  վախեցողը  անտառ չի գնա: 

/ սարեր,չի  գնա, մարդու, ծաղկին/ 

11.Ի՞նչ  հնարամտության  է դիմում դերձակը: Դերձակը կարում է վերմակը թագավորի ուզածից կարճ, և փեշի տակ թաքուն ճիպոտ է թաքցնում: Երբ թագավորն ասում է, որ վերմակը կարճ է, դերձակը ճիպոտով հարվածում է նրա ոտքերին: Այդ ժամանակ թագավորը վերև է քաշում և դերձակը ասում է. ՙԱմեն մարդ իր վերմակի համեմատ պետք է ոտքը մեկնի՚:

12.Ժողովրդական  ո՞ր  ասացվածքն  է օգտագործված  տեքստում: 

 Ամեն  մարդ  իր վերմակի  համեմատ  պիտի   ոտքը  մեկնի:

13.Ուրիշ ո՞ր հեքիաթի  հերոսին  ես նմանեցնում  թագավորին: 

 Սուտասանը հեքիաթի թագավորին եմ նմանեցնում:

14.Կամակոր  թագավորին  պատժելու  մի հնարք  էլ  մտածիր  դու: 

 Ես վերմակի մեջ մրջյուններ կլցնեի, որպեսզի դրանք թագավորին խուտուտ տային և նա ամբողջ գիշեր այնքան թավալվեր, որ չհասկանար՝ վերմակը կարճ է, թե՞ երկար:

15.Ինչպե՞ս  ինքդ  կվերնագրեիր  տեքստը: 

 «Հնարամիտ դերձակը» 

Երկրագնդի բույսերը և կենդանիները

Գեղեցիկ է մեր մոլորակի բնությունը: Այդ գեղեցկությունը պայմանավորված Է նաև բույսերով ու կենդանիներով: Բույսերն ու կենդանիները կարող են գոյություն ունենալ այն վայրերում, որտեղ դրանց կյանքի համար կան անհրաժեշտ պայմաններ, այսինքն՝ օդ, լույս, ջերմություն, հող, ջուր: Երկրի վրա գոյություն ունեն բազմազան ու բազմաթիվ բույսեր ու կենդանիներ: Դրա պատճառն այն է, որ բազմազան են Երկրի բնական պայմանները, մի տեղ միշտ տաք Է, մյուս տեղում՝ ցուրտ: Կան բույսեր, որոնք աճում են միայն արևոտ վայրերում: Դրանք ջերմասեր և լուսասեր բույսեր են, օրինակ՝ արմավենին, ֆիկուսը: Կան նաև այնպիսիները, որոնք աճում են ստվերոտ, թույլ լուսավորվող վայրերում: Նման բույսերը ստվերասեր են,  օրինակ՝ մամուռները: Որոշ բույսեր շատ խոնավություն են սիրում, այսինքն՝ խոնավասեր են, օրինակ՝ ուռենին, սեն­յակային բույսերից՝ «բամբասանքը»: Բույսեր էլ  կան, որոնք աճում են գրեթե «անջուր» անապատներում: Դրանք չորադիմացկուն բույսեր են, օրինակ՝ ուղտափուշը, օշինդրը: Բույսերի մի խումբ էլ ուղղակի աճում է ջրում, որովհետև շատ ջուր է սիրում, օրինակ՝ ջրաշուշանը:

Երկրի վրա խիստ բազմազան են նաև կենդանիների կյանքի պայմանները: Կան կենդանիներ, որոնք ապրում են խիստ շոգ ու «անջուր» անապատներում, օրինակ՝ որոշ օձեր, մողեսներ, կարիճներ: Որոշ կենդանիներ էլ ապրում են խիստ ցուրտ՝ սառնամանիքային պայմաններում, սառույցների մեջ (պինգվինը, սպիտակ արջը) կամ հենց ջրում (ձկները. կետերը, դելֆինները): Բույսերն ու կենդանիները կազմում են Երկրի կենդանի բնությունը:  Աճելու համար բույսը հողից վերցնում է ջուր, հանքային աղեր, օդից՝ թթվածին, ածխաթթու գազ, Արեգակից՝ լույս ու ջերմություն: Սնվելով այն աճում է, զարգանում և բազմանում: Բույսը բազմանում է սերմերով, սերմն ընկնում է հողի  մեջ, ծլում է, և գոյանում է մայր բույսի նման նոր բույս: Կենդանիները ևս սնվում են, աճում, զարգանում և բազմանում: Օրինակ՝ ծնվելուց հետո շան ձագին սկզբում կերակրում է մայրը, իսկ հետո նա ինքնուրույն կեր է հայթայթում, մեծանում, և գալիս է մի պահ, երբ ինքն է ձագեր ունենում: Փոփոխություններ տեղի են ունենում նաև անկենդան բնության տարրերի հետ: Օրինակ՝ ապարը ժամանակի ընթացքում արևի, ջրի, քամու և կենդանի էակների ազդեցությամբ քայքայվում է և հետագայում վերածվում հողի:

Հարցեր

  1. Բույսերի ի՞նչ տեսակներ գիտեք: Մեխակ, բարդի, վարդ, կակաչակ, երազահան, մանուշակ, արևածաղիկ:
  2. Թվարկեք չորադիմացկուն բույսերը: արմավենին, ֆիկուս, կակտուսը, ուղտափուշը և օշինդրը։

Խնդիրներ մնացորդով բաժանման վերաբերյալ

Վերհիշում ենք մնացորդով բաժանում թեման:

Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 10 է, թերի քանորդը՝ 7,
մնացորդը՝ 4։

10×7=70

70+4=74

2)Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 21 է, թերի քանորդը՝ 5,
մնացորդը՝ 11։

21×5=105

105+11=116
3)Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 17 է, թերի քանորդը՝ 2,
մնացորդը՝ 5։

17×2=34

34+5=39
4)Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 101 է, թերի քանորդը՝ 7,
մնացորդը՝ 2։

101×7=707

707+2=709

5) Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 53 է, թերի քանորդը՝ 3,
մնացորդը՝ 25։

53×3=159

159+25=184

Խնդիրներ մնացորդով բաժանման վերաբերյալ

1․ Տպարանում տպագրվել է 500 գիրք։ Եթե այդ գրքերը փաթեթավորեն 30-ական, ապա քանի՞ փաթեթ կստացվի, և որքա՞ն գիրք կավելանա։ 500:30= 16 (6մն)

2․ Պահեստում կար 153լ հյութ։ Երբ այն լցրին 5լ տարողությամբ տուփերի մեջ, վերջինհ տուփն ամբողջությամբ չլցվեց։ Քանի՞ տուփ լցվեց ամբողջությամբ։ Քանի՞ լիտր հյութ լցվեց վերջին տուփի մեջ։  153:5=30 (6մն)

3․ Երբ վարպետը 150 մ երկարությամբ լարը բաժանեց 4 մ երկարությամբ հավասար մասերի, արդյունքում ավելացավ ևս մի կտոր: Քանի՞ մետր է ավելացած կտորի երկարությունը:  150:4=37 (5մն)

4․  Դպրոցի 165 աշակերտ պետք է մեկնի ճամփորդության: Ամենաքիչը քանի՞ ավտոբուս է անհրաժեշտ պատվիրել, եթե մեկ ավտոբուսը կարող է տեղափոխել 24 սովորողի: 165:24= 41 (25մն)


5. Երբ տատիկը իր մոտ եղած 38 կոնֆետը փորձեց հավասարաչափ բաժանել 5 թոռնիկնռրին, մի քանի կոնֆետ ավելացավ: Քանի՞ կոնֆետ ստացավ թոռնիկներից յուրաքանչյուրը, և քանի՞ կոնֆետ ավելացավ: 38:5=7 (6մն)

6․ Վաճառականը, վճարելով 14000 դրամ, գնեց որոշ քանակությամբ բրինձ և հավասարաչափ լցրեց 20 պարկերի մեջ: Ի՞նչ գնով պետք է վաճառի նա մեկ պարկ բրինձը, որպեսզի արդյունքում ունենա 2000 դրամ եկամուտ:

  1. 14000 + 2000 = 16000
  2. 16000 : 20 = 800
    Պատ․՝  800 դր․

7․ Ունենալով միայն 8 լ և 3 լ տարողությամբ դատարկ ամաններ, ինչպե՞ս կարելի է ծորակից վերցնել 10 լ ջուր:

(8-3-3) x2 = 10

Պատ․՝ 10լ․ ջուր

8․ Հաշվի՛ր 24 մմ կողմով ABCD քառակուսին անկյունագծերով բաժանելիս ստացված 4 եռանկյուններից երեքի մակերեսների գումարը:

  1. 24 x 24 = 576
  2. 576 : 4 = 144
  3. 144 x 3 = 432
    Պատ․՝ 432 մմ 

9․ Ի՞նչ ամենամեծ մնացորդ կարող է ստացվել բնական թիվը
5-ի բաժանելիս։ 4

10․ Ի՞նչ ամենամեծ մնացորդ կարող է ստացվել բնական թիվը
19-ի բաժանելիս։ 18

11․ Գտիր այն ամենափոքր թիվը, որը բաժանվում է 5-ի և 10-ի։ 10

12․ Գտիր այն ամենափոքր թիվը, որը 5-ի և 10-ի բաժանելիս ստանում ենք 2 մնացորդ։ 12

13․ Գտիր այն ամենափոքր թիվը, որը բաժանվում է 9-ի և 6-ի։ 18

14․ Գտիր այն ամենափոքր թիվը, որը 9-ի և 6-ի բաժանելիս ստանում ենք 4 մնացորդ։ 22

Դասարանական և տնային առաջադրանքներ

  1. Գտի՛ր նշված թվի մասը
    • 35-ի 3/7 մասը – 35:7×3= 15
    • 420-ի 5/6 մասը – 420:6×5= 350
    • 180-ի 5/9 մասը – 180:9×5= 102
    • 2000-ի 9/10 մասը – 2000:10×9= 1800
    • 140-ի 5/7 մասը – 140:7×5= 100
    • 100-ի 5/5 մասը – 100:5×5= 100
  2. Հաշվի՛ր
    • 415 կգ-ի 2/5 մասը – 415:5×2= 166
    • 480 դրամի 5/6 մասը – 480:6×5= 400
    • 18ժ-ի 2/3 մասը – 18:3×2= 12
    • 320 լ-ի 6/8 մասը – 320:8×6= 420
    • 510 մ2-ու 2/17 մասը – 510:17×2= 60
    • 480 կմ-ի 5/16 մասը – 480:16×5= 150
  3. Երկու պարկում կար  124 կգ շաքարավազ։ Երբ |-ից 4 կգ տեղափոխեցին ||-ի մեջ, պարկերում շաքարավազների քանակները հավասարվեցին։ Քանի՞ կգ շաքարավազ կար յուրաքանչյուր պարկում ։ 1) 124-4=120 2) 120:2=60 3) 60+4=64
  4. Երկու  արկղում կա  74կգ  խնձոր։ Երբ |-ից 4կգ  լցրին ||- ի մեջ, ապա արկղերում խնձորների քանակները  հավասարվեցին։ Քանի՞ կգ խնձոր կար արկղերում նախքան տեղափոխությունները։ 1) 74-4=70 2) 71:4=17 3) 17+4=21
  5. Երկու  խմբում կային  150 ուսանող։ Երբ |-ից 10 հոգի տեղափոխեցին || խումբ, ապա խմբերում ուսանողների քանակները հավասարվեցին։ Քանի՞ուսանող կար յուրաքանչյուր խմբում։
  6. Երկու  պահեստներում  կար  540 պարկ ալյուր։ Երբ|-ից 20 պարկ տեղափոխեցին || պահեստ, պահեստներում ալյուրների քանակները հավասարվեցին։ Քանի՞ պարկ ալյուր կար յուրաքանչյուր պահեստում։

Թեսթ 5

Պատմում է ինքը՝ Չարլի Չապլինը

Ես ծնվել եմ 1889-ի ապրիլի 16-ին, երեկոյան ժամը 8-ին, Ուոլվորթի շրջանում, Իսթ-լեյն փողոցում: Ես լրագիր եմ վաճառել, խաղալիքներ սոսնձել, աշխատել եմ տպարանում, ապակի փչողի արվեստանոցում, բայց գիտեի, որ դրանք ժամանակավոր են, ի վերջո, դերասան եմ դառնալու:

 … Հինգ տարեկան հասակում իմ առաջին ելույթի համար ես պարտական եմ մորս… Նա ինձ մենակ չէր թողնում վարձով բնակարանում և սովորաբար հետը (տանել)  թատրոն: Հիշում եմ, թե ինչպես կանգնած էի բեմի հետևում, երբ հանկարծ մորս ձայնը խզվեց: Հանդիսականներն սկսեցին ծիծաղել, բղավել. ես չէի հասկանում, թե ինչ է կատարվում: Իսկ աղմուկը գնալով մեծանում էր, և մայրիկս ստիպված եղավ բեմից հեռանալ: Նա սաստիկ հուզված էր, վիճում էր տնօրենի հետ: Հանկարծ տնօրենն ասաց, թե կարելի է նրա փոխարեն ինձ թողնել բեմ, և ձեռքիցս բռնած՝ ինձ բեմ տարավ ու (թողնել )այնտեղ մենակ:

 Ահա բեմեզրի  լապտերների վառ լույսի տակ նվագախմբի նվագակցությամբ  ես սկսեցի երգել այն ժամանակ շատ տարածված փողոցային մի երգ: Չէի հասցրել երգի կեսն էլ երգել, երբ բեմի վրա անձրևի պես սկսեցին տեղալ մանր դրամներ: Ես ընդհատեցի երգը և (հայտարարել), որ նախ կհավաքեմ փողը, ապա կերգեմ: Իմ ռեպլիկն առաջ բերեց քրքիջ: Տնօրենը բեմ եկավ՝ թաշկինակը ձեռքին, և օգնեց ինձ՝դրամները հավաքելու: Ես վախեցա որ նա դրանք իրեն է պահելու: Հանդիսականները նկատեցին իմ երկյուղը, և դահլիճում քրքիջը սաստկացավ: Համոզվելով, որ նա փողը հանձնեց մորս, ես նոր միայն վերադարձա բեմ և ավարտեցի երգը: Երբ մայրս բեմ եկավ ինձ տանելու, նրան դիմավորեցին որոտընդոստ ծափահարություններով: Այդպիսին էր իմ առաջին, իսկ մորս՝ վերջին ելույթը: «Նոր դռնապանը» ֆիլմում կա մի դրվագ, ուր տնօրենն ինձ դուրս է անում աշխատանքից: Պաղատագին խնդրելով խղճալ ինձ՝ ես սկսեցի ձեռքի շարժումներով ցույց տալ, որ շատ երեխաներ ունեմ՝ մեկը մեկից փոքր: Ես խաղում էի խեղկատակային հուսալքման այդ տեսարանը, իսկ մեր տարեց  դերասանուհին, մի կողմ կանգնած, նայում էր մեզ: Պատահաբար նայեցի նրա կողմը, և, ի զարմանս ինձ, նրա աչքերում արցունք տեսա:

— Ես գիտեմ, որ դա պետք է ծիծաղ առաջ բերի,- ասաց նա,- բայց նայում եմ ձեզ և (արտասվել) ահա: Նա հաստատեց այն, ինչ ես արդեն վաղուց էի զգում. ես օժտված էի ոչ միայն ծիծաղ, այլև արցունքներ առաջ բերելու ունակությամբ:

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
    Տնօրենի
    Վերադարձա
    Առաջին
    Երգել
  2. Ի՞նչէ նշանակում պաղատագին բառը.

ա/ ստիպված
բ/բարձրաձայն
գ/ թախանձագին
դ/ սառնասրտորեն

  1. Գրի՛ր տրված բառերի հոմանիշները.

ա/ մենակ        առանձին

բ/  սաստիկ   վախենալու

գ/ նոր             թազա

դ/ փոքր          պուճուր

  1. Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը.

ա/ բնակարան — պարզ
բ/ դռնապան — բարդ
գ/ ունակություն — ածանցավոր
դ/ մայրիկ — ածանցավոր

  1. Տրված բառերից ո՞րն է դրված եզակի թվով.

ա/ լապտերների

բ/ ծափահարությունների

գ / աչքերում

դ/ դերասանուհին

  1. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված.

ա/ քրքիջ-ածական
բ/երգ-գոյական
գ/ելույթ-գոյական
դ/տեսարան-գոյական

  • Տեքստի  մեջ  փակագծերում դրված բայերը անհրաժեշտ ձևով համապատասխանեցրո՛ւ տեքստին.

տանել-տանում էր

թողնել-թողեց

հայտարարել-հայտարարեցի

արտասվել-արտասվում եմ

  1. Տրված նախադասության մեջ գտի՛ր ենթական և ստորոգյալը.

 Մայրիկս ինձ սովորաբար հետը տանում էր թատրոն:
ենթակա    Մայրիկս

ստորոգյալ   տանում էր

  • Տեքստից դու՛րս գրիր ուրիշի ուղղակի խոսք պարունակող մեկ  նախադասությունը:
  • Ես գիտեմ, որ դա պետք է ծիծաղ առաջ բերի,- ասաց նա,- բայց նայում եմ ձեզ և արտասվում ահա: Ես վախեցա, որ նա դրանք իրեն էպահելու:
  • Տեքստում ընդգծված նախադասության մեջ բաց է թողած մեկ կետադրական նշան: Լրացրո՛ւ. Ես վախեցա, որ նա դրանք իրեն էպահելու:
  • Ո՞ւմ էր պարտական Չապլինն  իր առաջին ելույթի համար: Չապլինն իր առաջին ելույթի համար պարտական էր մայրիկին։
    12. Ե՞րբ տնօրենը որոշեց Չապլինին թույլ տալ բեմ  բարձրանալ:
  • Երբ նրա մոր ձայնը խզվեց և բոլորը ծիծաղեցին, տնօրենը որոշեց Չապլինին թույլ տալ բեմ բարձրանալ։

13. Ինչո՞ւ Չապլինը ընդհատեց երգը.

ա/ձայնը խզվեց
բ/վախեցավ, թե տնօրենը հավաքած դրամները պահելու է իրեն
գ/ փողերը հավաքելու նպատակով
դ/մոռացավ երգի բառերը

  1. Ինչպե՞ս տարեցդ երասանուհին ընդունեց Չապլինի «Նոր դռնապանը» ֆիլմում խաղացած դերը.

ա/ նրան բոլորովին դուր չէր եկել

բ/ անվերջ ծիծաղում էր

գ/աչքերում արցունքներ էին հայտնվել

դ/ ձանձրույթից հորանջում էր

  1. Ո՞րն էր Չարլի Չապլինի հավատը իր դերասանական տաղանդի նկատմամբ:

Չարլի Չապլինը վստահ էր, որ ինքը օժտված էր ոչ միայն ծիծաղ, այլև արցունքներ առաջ բերելու ունակությամբ:

Travel to Kond

Today we went to Kond from school with my teachers, miss Heghine with miss Nare, we took a bus to Kond, the journey was very long, it was almost a trip, we arrived to Kond, we were looking for old buildings from clay, we were waiting to see Kond, but we saw something else, we arrived there and it was amazing. I told about Kond, but my friends did not believe me. Kond is the only old city I answered and I do not know I was shocked by my words that Kond was built under the hill to split the mountains we were looking we saw abandoned buildings full of houses we were amazed continued to travel. When we reached the persian mosque, we saw people living there. There was a small yard. We ate a little. We saw a dog, she was a girl, her name was Eva, we were very happy to play with her We already said we were late for school We went, we got on the bus We went back to school Today we will meet again with a shot.