Ի՞նչ անել, եթե դուք առաջինն եք տեսել օձին

Ի՞նչ անել, եթե դուք առաջինն եք տեսել օձին.

  • Նախ պետք չէ վախենալ օձից, կարելի է նայել, սակայն ոչ մի դեպքում ձեռք չտալ և չսպանել: Օձին հնարավորություն տվեք հեռանալ: Եթե այն չի հեռանում, հեռացեք ինքներդ: Պետք է հակառակ ուղղությամբ հեռանալ՝ ոչ թե վազելով, այլ շատ դանդաղ:
  • Ինչպես գիտենք, օձերը լսում են հողի ցնցումներն ու տատանումները: Ուստի, եթե քայլում եք այնպիսի վայրերով, որտեղ կարող են օձեր լինել, ապա վերցրեք ծանր փայտ և ամեն քայլի հետ հարվածեք հողին:
  • Ավելի հաճախ օձերը խայթում են հատապտուղներ, սունկ և ցախ հավաքելիս, խոտ հնձելիս, խարույկի մոտ քնելիս և այլն: Այդ պատճառով մինչ հատապտուղը կամ սունկը պոկելը խորհուրդ է տրվում խոտերին փայտով հարվածել:
  • Արշավների ժամանակ անհրաժեշտ է հագնել երկարաճիթ հաստ կաշվից արշավային կոշիկներ, հաստ պաշտպանիչ ուժեղացումներով արշավային տաբատ և զանգապան: Հանդերձանքի այսպիսի համադրությունը պետք է հիմնականում ապահովի բավարար պաշտպանություն իժերից:
  • Քարքարոտ, ժայռոտ հատվածներով, թփուտների, բարձր խոտի միջով անցնելիս, տապալված ծառերի կամ կոճղերի վրա կանգնելիս ուշադիր եղեք: Ցերեկվա շոգ ժամերին օձերն այսպիսի վայրերում են պատսպարվում:
  • Եվս մի խորհուրդ՝ մի դիպչեք հենց նոր սպանված օձի գլխին, թեկուզ այն պոկված լինի մարմնից: Պոկված գլխի մեջ դեռ երկար ժամանակ նյարդային իմպուլսներ են մնում և այն կարող է շարժվել և խայթել:

Հայաստանի թերևս բոլոր խոշոր բուժ. հաստատություններում առկա է անտիգյուրզին շիճուկը, որը հիմնականում բավարար հակաթույն է Գյուրզայի, Դարևսկու և Լեռնատափաստանային իժերի դեմ: Իր բաղադրությամբ տարբերվում է Հայկական իժի թույնը: Ինչը բարդույթներ կարող է առաջացնել, քանի որ մինչև համապատասխան հակաթույներ ներարկելը, պետք է պարզել, թե ի՞նչ օձ է ձեզ խայթել:

Այդ իսկ պատճառով շատ կարևոր է, որպեսզի, հնարավորության դեպքում բժիշկներին նկարագրվի, թե ի՞նչ օձ է խայթել: Ապահովելով սեփական անվտանգությունը՝ փորձեք նկարել օձին: Օձին սպանել չի կարելի, քանի որ բոլոր օձերը շատ կարևոր դեր ունեն էկոլոգիայի մեջ, իսկ նրանց մեծ մասը նաև Կարմիր գրքում է գրանցված՝ Դարևսկու իժն ընդհանրապես կրիտիկական վիճակում է գտնվում:

Մի՛ սպանեք օձերին, դժբախտ դեպքերից խուսափելու համար բավական է զգուշացնել օձին ձեր մոտենալու մասին: Մեծ խմբերով մեկ շարք կազմած քայլելիս՝ դուք գրեթե ամբողջովին ապահովագրում եք ձեզ օձի հետ առերեսումից:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s