Ա. Լինդգեն.
Մանչուկն ու Կառլսոնը
(հատված)
Ստոկհոլմ քաղաքը սովորական քաղաք է: Այդ քաղաքի շատ սովորական մի շենքում ապրում է սովորական մի ընտանիք;
Այդ ընտանիքում բոլորը սովորական են՝ հայրիկն էլ է սովորական, մայրիկն էլ: Բոսան, Բետան և Մանչուկն էլ սովորական երեխաներ են:
Ամբողջ շենքում ընդամենը մի անսովոր արարած կա՝ Կառլսոնը, որը ապրում էր տանիքի վրա:
Գուցե ուրիշ քաղաքներում տանիքի վրա ապրելը սովորական բան է, բայց այստեղ ոչ ոք տանիքի վրա չի ապրում:
Կառլսոնը փոքրիկ, հաստլիկ, ինքնավստահ մարդուկ է: Նա կարողանում է թռչել, հենց իր փորի վրայի կոճակը սեղմի, մեջքին գտնվող փոքրիկ շարժիչը կաշխատի, մի քիչ հետո կպտտվի պտուտակը, և Կառլսոնը կթռչի:
Նա շատ լավ է զգում տանիքի վրա, ամեն երեկո նստում է ու նայում աստղերին. տանիքից աստղերն ավելի լավ են երևում:
Մարդիկ նույնիսկ չգիտեն, որ տանիքի վրա տնակ կա, չեն էլ կարող տեսնել, որովհետև այն թաքնված է ծխնելույզի ետևում: Ընդհանրապես, մեծերը ուշադրություն կդարցնե՞ն այդքան փոքր տան վրա:
Մանչուկին տանը բոլորը սիրում են ու երես տալիս: Բայց այդ օրը, երբ նա ու Կառլսոնը ծանոթացան, այնքան էլ հաջող օր չէր, և Մանչուկ լինելը բոլորովին էլ հրաշալի չէր: Բոլորը նեղացրել էին նրան, իսկ հայրիկը բարկացել էր դպրոցից ուշ գալու համար:
-Թափառում ես փողոցներում,- ասել էր նա:
Բայց ախր, հայրիկը չգիտեր, որ ճանապարհին մի փոքրիկ, սիրունիկ շնիկ էր հանդիպել, հոտոտել էր իրեն, շարժել պոչիկը, կարծես ուզում էր ի՛ր շունը դառնալ: Մանչուկը նրան կբերեր, բայց ո՞վ կթողներ տանը շուն պահել: Բացի դրանից,այդ ժամանակ մի մորաքույր էր հայտնվել և կանչել շանը.
-Ռիկի՛, Ռիկի՛:
Փոքրիկը հասկացել էր, որ շունը երբեք իրենը չի լինի:
-Ուրեմն ամբողջ կյանքում առանց շան եմ ապրելու,- տխուր ասաց Մաչուկը:- Ա~յ, մայրիկ, դու հայրիկ ունես, Բեսան և Բետան միշտ միասին են, իսկ ես… ես մենակ եմ, ոչ ոք չունեմ:
-Սիրելի Մանչուկ, չէ՞ որ բոլորս քոնն ենք, — ասաց մայրիկը:
-Չգիտեմ..,- հոգոց հանեց Մանչուկը, ու նրան հանկարծ թվաց, թե ինքը մեն-մենակ է աշխարհում ու ոչինչ չունի:
Ասենք՝ մի սենյակ ունի և գնաց այնտեղ:
1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դո՛ւրս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
Ամբողջ
թռչել
կդարցնեն
երբեք
- Գրի՛ր տեքստում ընդգծված բառերի հականիշները:
սովորական-անսովոր
փոքրիկ-մեծ
սիրունիկ-տգեղ
տխուր-ուրախ
3. Տխուր նշանակում է «տրտում, թախծոտ, անուրախ»: Ի՞նչ իմաստով է գործածվել բառը տխուր գրիչ արտահայտության մեջ:
Տխուր գրիչ-անթանակ գրիչ
- Ձեռք մեկնել դարձվածքը նշանակում է.
ա/ ձեռքը բռնել
բ/ օգնել, օժանդակել
գ/ վնասել
դ/ կաշկանդել
5.Օտար բառերը փոխարինի՛ր հայերեն տարբերակներով
ա/ավարիա վթար
բ/աֆիցեր- սպա
գ/դիրեկտոր-տնօրեն
դ/զիբիլ- աղբ
6.Տեքստից դո՛ւրս գրիր չորս գոյական, որոնք դրված են հոգնակի թվով
Աստղեր, քաղաքներ, փողոցներ:
7.Լրացրու ասացվածքները՝ օգտվելով տրված բառերից՝ գովելի, Աստված, ճշմարտությունը, տակառը:
ա/ Ավելի լավ է դառը ճշմարտությունը, քան քաղցր սուտը:
բ/Դու ուրիշին օգնիր, Աստված էլ քեզ կօգնի:
գ/Ամեն գործի վերջն է գովելի:
դ/Դատարկ տակառը բարձր ձայն կհանի::
8.Այն ի՞նչն է, այն ի՞նչը.
Արևի պես է,
Կլոր երես է,
Սերմը՝ ճնճղուկի
կտուցի պես է:արևածաղիկ
9. Անսովոր, փոքրիկ, տնակ, սովորական բառերից առանձնացրու ածանցները, յուրաքանչյուր ածանցով կազմիր 3 բառ:
Անսովոր-ան+սովոր
ան-անտուն, անհանգիստ, անգիր
փոքրիկ-փոքր+իկ
իկ-մուկիկ, մանկիկ, սիրունիկ
տնակ-տուն+ակ
ակ-շրջանակ
սովորական-սովոր+ական
ական-սիրական, տնական
10.Տեքստից դո՛ւրս գրիր մեկ պատմողական նախադասություն:
Նա շատ լավ է զգում տանիքի վրա, ամեն երեկո նստում է ու նայում աստղերին. տանիքից աստղերն ավելի լավ են երևում:
11.Տեքստից դո՛ւրս գրիր մեկ հարցական նախադասություն:
-Սիրելի Մանչուկ, չէ՞ որ բոլորս քոնն ենք, — ասաց մայրիկը:
12.Նկարագրի՛ր Կառլսոնին:
Կառլսոնը փոքրիկ, հաստլիկ, ինքնավստահ մարդուկ է: Նա կարողանում է թռչել, հենց իր փորի վրայի կոճակը սեղմի, մեջքին գտնվող փոքրիկ շարժիչը կաշխատի, մի քիչ հետո կպտտվի պտուտակը, և Կառլսոնը կթռչի:
13.Կուզեի՞ր լինել Մանչուկի փոխարեն: Ինչո՞ւ:
Ես անձամբ չէի ցանկանա լինել Մանչուկի փոխարեն, որովհետև նա ընկած էր տխուր մտքերի մեջ:
14.Ի՞նչ երազանք ուներ Մանչուկը:
Մանչուկի երազանքն էր ունենալ մի փոքրիկ շնիկ:
15.Ինչպե՞ս կուզեիր, որ ավարտվեր այս պատմությունը:
Ես կուզեի, որ այս պատ մությունը ավարտվեր ուրախ: Մանչուկը նվեր ստանար շների մի ամբողջություն, իսկ Կալսոնը տանիքում էլ մենակ չմնար և հաջախ այցելեր տարբեր տներ: