Թեստային աշխատանք (Lրացրե՛ք մինչև մայիսի 31-ը:)

Ա. Լինդգեն.

Մանչուկն ու Կառլսոնը  

(հատված)

Ստոկհոլմ քաղաքը սովորական քաղաք է: Այդ քաղաքի շատ սովորական մի շենքում ապրում է սովորական մի ընտանիք; 

Այդ ընտանիքում բոլորը սովորական են՝ հայրիկն էլ է սովորական, մայրիկն էլ: Բոսան, Բետան և Մանչուկն էլ սովորական երեխաներ են: 

Ամբողջ շենքում ընդամենը մի անսովոր արարած կա՝ Կառլսոնը, որը ապրում էր տանիքի վրա: 

Գուցե ուրիշ քաղաքներում տանիքի վրա ապրելը սովորական բան է, բայց այստեղ ոչ ոք տանիքի վրա չի ապրում: 

Կառլսոնը փոքրիկ, հաստլիկ, ինքնավստահ մարդուկ է: Նա կարողանում է թռչել, հենց իր փորի վրայի կոճակը սեղմի, մեջքին գտնվող փոքրիկ շարժիչը կաշխատի, մի քիչ հետո կպտտվի պտուտակը, և Կառլսոնը կթռչի: 

Նա շատ լավ է զգում տանիքի վրա, ամեն երեկո նստում է ու նայում աստղերին. տանիքից աստղերն ավելի լավ են երևում: 

Մարդիկ նույնիսկ չգիտեն, որ տանիքի վրա տնակ կա, չեն էլ կարող տեսնել, որովհետև այն թաքնված է ծխնելույզի ետևում: Ընդհանրապես, մեծերը ուշադրություն կդարցնե՞ն այդքան փոքր տան  վրա:  

Մանչուկին տանը բոլորը սիրում են ու երես տալիս: Բայց այդ օրը, երբ նա ու Կառլսոնը ծանոթացան, այնքան էլ հաջող օր չէր, և Մանչուկ լինելը բոլորովին էլ հրաշալի չէր: Բոլորը նեղացրել էին նրան, իսկ հայրիկը բարկացել էր դպրոցից ուշ գալու համար: 

-Թափառում ես փողոցներում,- ասել էր նա: 

Բայց ախր, հայրիկը չգիտեր, որ ճանապարհին մի փոքրիկ, սիրունիկ շնիկ էր հանդիպել, հոտոտել էր իրեն, շարժել պոչիկը, կարծես ուզում էր ի՛ր շունը դառնալ: Մանչուկը նրան կբերեր, բայց ո՞վ կթողներ տանը շուն պահել: Բացի դրանից,այդ ժամանակ մի մորաքույր էր հայտնվել  և կանչել շանը. 

-Ռիկի՛, Ռիկի՛: 

Փոքրիկը հասկացել էր, որ շունը երբեք իրենը չի լինի: 

-Ուրեմն ամբողջ կյանքում առանց շան եմ ապրելու,- տխուր ասաց Մաչուկը:- Ա~յ, մայրիկ, դու հայրիկ ունես, Բեսան և Բետան միշտ միասին են, իսկ ես… ես մենակ եմ, ոչ ոք չունեմ: 

-Սիրելի Մանչուկ, չէ՞ որ բոլորս քոնն ենք, — ասաց մայրիկը: 

-Չգիտեմ..,- հոգոց հանեց Մանչուկը, ու նրան հանկարծ թվաց, թե ինքը մեն-մենակ է աշխարհում ու ոչինչ չունի: 

Ասենք՝ մի սենյակ ունի և գնաց այնտեղ: 

1.      Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դո՛ւրս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
Ամբողջ

թռչել
կդարցնեն

երբեք

  1. Գրի՛ր տեքստում ընդգծված բառերի հականիշները:

սովորական-անսովոր

փոքրիկ-մեծ

սիրունիկ-տգեղ

տխուր-ուրախ

      3. Տխուր նշանակում է «տրտում, թախծոտ, անուրախ»: Ի՞նչ իմաստով է գործածվել բառը տխուր գրիչ արտահայտության մեջ:

Տխուր գրիչ-անթանակ գրիչ

  1. Ձեռք մեկնել դարձվածքը նշանակում է.

ա/ ձեռքը բռնել
բ/ օգնել, օժանդակել
գ/ վնասել
դ/ կաշկանդել

5.Օտար բառերը փոխարինի՛ր հայերեն տարբերակներով

ա/ավարիա վթար
բ/աֆիցեր- սպա
գ/դիրեկտոր-տնօրեն
դ/զիբիլ- աղբ

6.Տեքստից դո՛ւրս գրիր չորս գոյական, որոնք դրված են հոգնակի թվով

Աստղեր, քաղաքներ, փողոցներ:

7.Լրացրու ասացվածքները՝ օգտվելով տրված բառերից՝ գովելի, Աստված, ճշմարտությունը, տակառը:

ա/ Ավելի լավ է դառը ճշմարտությունը, քան քաղցր սուտը:

բ/Դու ուրիշին օգնիր, Աստված էլ քեզ կօգնի:

գ/Ամեն գործի վերջն է գովելի:

դ/Դատարկ տակառը բարձր ձայն կհանի::

8.Այն ի՞նչն է, այն ի՞նչը.
Արևի պես է,
Կլոր երես է,
Սերմը՝ ճնճղուկի
կտուցի պես է:արևածաղիկ

9. Անսովոր, փոքրիկ, տնակ, սովորական բառերից առանձնացրու ածանցները, յուրաքանչյուր ածանցով կազմիր 3 բառ:

Անսովոր-ան+սովոր

ան-անտուն, անհանգիստ, անգիր

փոքրիկ-փոքր+իկ

իկ-մուկիկ, մանկիկ, սիրունիկ

տնակ-տուն+ակ

ակ-շրջանակ

սովորական-սովոր+ական

ական-սիրական, տնական

10.Տեքստից դո՛ւրս գրիր մեկ պատմողական նախադասություն:

Նա շատ լավ է զգում տանիքի վրա, ամեն երեկո նստում է ու նայում աստղերին. տանիքից աստղերն ավելի լավ են երևում:
11.Տեքստից դո՛ւրս գրիր մեկ հարցական նախադասություն:

-Սիրելի Մանչուկ, չէ՞ որ բոլորս քոնն ենք, — ասաց մայրիկը:
12.Նկարագրի՛ր Կառլսոնին:

Կառլսոնը փոքրիկ, հաստլիկ, ինքնավստահ մարդուկ է: Նա կարողանում է թռչել, հենց իր փորի վրայի կոճակը սեղմի, մեջքին գտնվող փոքրիկ շարժիչը կաշխատի, մի քիչ հետո կպտտվի պտուտակը, և Կառլսոնը կթռչի:
13.Կուզեի՞ր լինել Մանչուկի փոխարեն: Ինչո՞ւ:

Ես անձամբ չէի ցանկանա լինել Մանչուկի փոխարեն, որովհետև նա ընկած էր տխուր մտքերի մեջ:
14.Ի՞նչ երազանք ուներ Մանչուկը:

Մանչուկի երազանքն էր ունենալ մի փոքրիկ շնիկ:
15.Ինչպե՞ս կուզեիր, որ ավարտվեր այս պատմությունը:

Ես կուզեի, որ այս պատ մությունը ավարտվեր ուրախ: Մանչուկը նվեր ստանար շների մի ամբողջություն, իսկ Կալսոնը տանիքում էլ մենակ չմնար և հաջախ այցելեր տարբեր տներ: