Լինում է, չի լինում ̀ մի կամակոր թագավոր է լինում: Մի օր նա կանչում է իր երկրի բոլոր դերձակներին և հրամայում, թե ինձ համար մի այնպիսի վերմակ կարեք, որ հասակիս համեմատ լինի ̀ ոչ երկար, ոչ կարճ: Ոչ մի դերձակ չի կարողանում թագավորի հրամանը կատարել, բոլորի գլուխներն էլ կտրել է տալիս:
Օրերից մի օր թագավորի մոտ մի դերձակ է գալիս:
— Թագավորն ապրած կենա, -ասում է նա, — ես քո ուզած վերմակը կկարեմ:Ոչ երկար կլինի, ոչ կարճ:
— Լավ, — ասում է թագավորը, — բայց տես, եթե մի փոքր երկար եղավ կամ կարճ, իմացած լինես ̀ գլուխդ կտրելու եմ:
-Համաձայն եմ, թագավորն ապրած կենա, թե չկարողացա ̀ գլուխս կտրի:
Դերձակը գնում է մի վերմակ կարում, դիտմամբ էլ մի քիչ կարճ է անում:Տանում է, դնում թագավորի առաջ:Փեշի տակ էլ թաքուն մի ճիպոտ է պահած լինում:
-Թագավորն ապրած կենա, — ասում է դերձակը̀ գլուխ տալով, — քո ուզած վերմակը կարել եմ:Տես ̀ կհավանե՞ս:
-Տեսնենք հասակիս հարմա՞ր է, թե՞ ավել- պակաս, — ասում է թագավորն ու պառկում թաղտին, վերմակը քաշում վրան:Վերմակը հազիվ ծնկներին է հասնում, ոտքերը բաց են մնում:
Դերձակն իսկույն փեշի տակից հանում է ճիպոտը և խփում թագավորի ոտքերին:
-Թագավորն ապրած կենա, — ասում է դերձակը, — ամեն մարդ իր վերմակի համեմատ պիտի ոտքը մեկնի:
Թագավորն ամիջապես ոտքերն իրեն է քաշում:
Կամակոր թագավորն այլևս ոչինչ չի կարողանում ասել:Նույնիսկ մեծ –մեծ նվերներ է տալիս ու ճանապարհ դնում հնագետ դերձակին:
1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
Դերձակներին, Կարճ, Թաղտին, Մարդ:
2.Ի՞նչ է նշանակում դերձակ բառը.
Դերձակը մարդ է որը կարուձևով է զբաղվում:
3. Ո՞ր դարձվածքի իմաստն է սխալ բացատրված.
ա/ գլուխը դատարկ — հիմար, անխելք, տգետ
բ/ թև առնել — ոգևորվել, ոգեշնչվել
գ/ կողը հաստ – համառ, կամակոր, ինքնասածի
դ/ ձեռք մեկնել — ձեռքով անել, հեռանալ
4.Տրված բառերից ո՞րն է ածանցավոր.
ա/ օրերից
բ/ գլուխ
գ/ թագավոր
դ/ ոչինչ
5.Ի՞նչ խոսքի մաս են տեքստում ընդգծված բառերը:
Երկիր- գոյական
Երկար- ածական
Դերձակ-գոյական
Ասում է- բայ
6.Տեքստում ընդգծված նախադասությունից դո՛ւրս գրիր ենթական և ստորոգյալը:
Ենթակա-թագավոր
Ստորոգյալ – քաշում է
7.Տեքստից դո՛ւրս գրիր մեկական պատմողական և հարցական նախադասություն:
Լինում է, չի լինում ̀ մի կամակոր թագավոր է լինում: Տեսնենք հասակիս հարմա՞ր է, թե՞ ավել- պակաս:
8.Կետադրի՛ր հետևյալ նախադասությունը.
Դերձակը հասկացավ ,որ թագավորը հիմար է :
9.Օգտագործելով տրված բառերը ̀ լրացրու՛ առած-ասացվածքները.
ա/ Ծաղիկը ծաղկին նայելով է բացվում:
բ/Թթու է, թան չի, ամեն մարդու բան չի:
գ/Մեջք –մեջքի որ տանք,սարերը շուռ կտանք:
դ/Արջից վախեցողը անտառ չի գնա:
/ սարեր,չի գնա, մարդու, ծաղկին/
11.Ի՞նչ հնարամտության է դիմում դերձակը: Դերձակը կարում է վերմակը թագավորի ուզածից կարճ, և փեշի տակ թաքուն ճիպոտ է թաքցնում: Երբ թագավորն ասում է, որ վերմակը կարճ է, դերձակը ճիպոտով հարվածում է նրա ոտքերին: Այդ ժամանակ թագավորը վերև է քաշում և դերձակը ասում է. ՙԱմեն մարդ իր վերմակի համեմատ պետք է ոտքը մեկնի՚:
12.Ժողովրդական ո՞ր ասացվածքն է օգտագործված տեքստում:
Ամեն մարդ իր վերմակի համեմատ պիտի ոտքը մեկնի:
13.Ուրիշ ո՞ր հեքիաթի հերոսին ես նմանեցնում թագավորին:
Սուտասանը հեքիաթի թագավորին եմ նմանեցնում:
14.Կամակոր թագավորին պատժելու մի հնարք էլ մտածիր դու:
Ես վերմակի մեջ մրջյուններ կլցնեի, որպեսզի դրանք թագավորին խուտուտ տային և նա ամբողջ գիշեր այնքան թավալվեր, որ չհասկանար՝ վերմակը կարճ է, թե՞ երկար:
15.Ինչպե՞ս ինքդ կվերնագրեիր տեքստը:
«Հնարամիտ դերձակը»