Կամակոր թագավորը

   Լինում է, չի լինում ̀ մի  կամակոր թագավոր  է  լինում: Մի  օր  նա  կանչում է իր  երկրի  բոլոր  դերձակներին  և հրամայում, թե  ինձ  համար  մի  այնպիսի վերմակ  կարեք, որ  հասակիս  համեմատ լինի ̀ ոչ  երկար, ոչ  կարճ: Ոչ մի  դերձակ  չի կարողանում  թագավորի  հրամանը կատարել, բոլորի  գլուխներն  էլ  կտրել  է տալիս: 

 Օրերից  մի  օր  թագավորի  մոտ  մի դերձակ  է  գալիս: 

— Թագավորն  ապրած  կենա, -ասում  է  նա, —  ես  քո  ուզած  վերմակը  կկարեմ:Ոչ երկար  կլինի, ոչ կարճ: 

 — Լավ, — ասում է թագավորը, — բայց  տես, եթե  մի  փոքր  երկար  եղավ  կամ  կարճ, իմացած  լինես ̀ գլուխդ  կտրելու  եմ: 

 -Համաձայն   եմ, թագավորն  ապրած  կենա, թե  չկարողացա ̀  գլուխս  կտրի: 

 Դերձակը  գնում  է  մի  վերմակ  կարում, դիտմամբ  էլ  մի  քիչ  կարճ  է անում:Տանում  է,  դնում  թագավորի առաջ:Փեշի  տակ  էլ  թաքուն  մի  ճիպոտ  է պահած  լինում: 

 -Թագավորն  ապրած  կենա, — ասում է դերձակը̀  գլուխ  տալով, — քո  ուզած վերմակը  կարել  եմ:Տես ̀  կհավանե՞ս: 

 -Տեսնենք  հասակիս  հարմա՞ր  է, թե՞  ավել- պակաս, —  ասում  է  թագավորն  ու պառկում  թաղտին, վերմակը  քաշում վրան:Վերմակը  հազիվ  ծնկներին  է հասնում, ոտքերը  բաց  են  մնում: 

 Դերձակն  իսկույն  փեշի  տակից  հանում  է ճիպոտը  և  խփում  թագավորի  ոտքերին: 

 -Թագավորն  ապրած  կենա, — ասում է  դերձակը, — ամեն  մարդ  իր վերմակի  համեմատ  պիտի  ոտքը  մեկնի: 

 Թագավորն  ամիջապես  ոտքերն  իրեն է քաշում:

 Կամակոր  թագավորն  այլևս  ոչինչ  չի կարողանում  ասել:Նույնիսկ  մեծ –մեծ նվերներ  է տալիս  ու  ճանապարհ  դնում հնագետ  դերձակին: 

1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:

Դերձակներին, Կարճ, Թաղտին, Մարդ:

2.Ի՞նչ  է  նշանակում  դերձակ  բառը. 

Դերձակը մարդ է որը կարուձևով է զբաղվում:

3. Ո՞ր   դարձվածքի   իմաստն  է  սխալ բացատրված. 

 ա/ գլուխը  դատարկ   —  հիմար, անխելք, տգետ 

 բ/ թև առնել  —  ոգևորվել, ոգեշնչվել 

 գ/ կողը  հաստ – համառ, կամակոր, ինքնասածի 

 դ/ ձեռք մեկնել —  ձեռքով անել, հեռանալ 

4.Տրված  բառերից  ո՞րն  է  ածանցավոր. 

 ա/ օրերից 

 բ/  գլուխ   

 գ/ թագավոր 

 դ/ ոչինչ 

5.Ի՞նչ  խոսքի  մաս  են  տեքստում ընդգծված  բառերը: 

 Երկիր- գոյական
Երկար- ածական
Դերձակ-գոյական
Ասում է- բայ

6.Տեքստում  ընդգծված նախադասությունից  դո՛ւրս  գրիր  ենթական և ստորոգյալը:

Ենթակա-թագավոր

Ստորոգյալ – քաշում է

7.Տեքստից  դո՛ւրս  գրիր  մեկական պատմողական  և  հարցական նախադասություն: 

   Լինում է, չի լինում ̀ մի  կամակոր թագավոր  է  լինում: Տեսնենք  հասակիս  հարմա՞ր  է, թե՞  ավել- պակաս:

8.Կետադրի՛ր  հետևյալ նախադասությունը. 

Դերձակը հասկացավ ,որ թագավորը հիմար է :

9.Օգտագործելով  տրված բառերը ̀ լրացրու՛  առած-ասացվածքները. 

 ա/ Ծաղիկը ծաղկին նայելով  է բացվում: 

 բ/Թթու  է, թան  չի,  ամեն մարդու բան չի: 

 գ/Մեջք –մեջքի  որ  տանք,սարերը շուռ կտանք: 

 դ/Արջից  վախեցողը  անտառ չի գնա: 

/ սարեր,չի  գնա, մարդու, ծաղկին/ 

11.Ի՞նչ  հնարամտության  է դիմում դերձակը: Դերձակը կարում է վերմակը թագավորի ուզածից կարճ, և փեշի տակ թաքուն ճիպոտ է թաքցնում: Երբ թագավորն ասում է, որ վերմակը կարճ է, դերձակը ճիպոտով հարվածում է նրա ոտքերին: Այդ ժամանակ թագավորը վերև է քաշում և դերձակը ասում է. ՙԱմեն մարդ իր վերմակի համեմատ պետք է ոտքը մեկնի՚:

12.Ժողովրդական  ո՞ր  ասացվածքն  է օգտագործված  տեքստում: 

 Ամեն  մարդ  իր վերմակի  համեմատ  պիտի   ոտքը  մեկնի:

13.Ուրիշ ո՞ր հեքիաթի  հերոսին  ես նմանեցնում  թագավորին: 

 Սուտասանը հեքիաթի թագավորին եմ նմանեցնում:

14.Կամակոր  թագավորին  պատժելու  մի հնարք  էլ  մտածիր  դու: 

 Ես վերմակի մեջ մրջյուններ կլցնեի, որպեսզի դրանք թագավորին խուտուտ տային և նա ամբողջ գիշեր այնքան թավալվեր, որ չհասկանար՝ վերմակը կարճ է, թե՞ երկար:

15.Ինչպե՞ս  ինքդ  կվերնագրեիր  տեքստը: 

 «Հնարամիտ դերձակը»