Երկրագնդի բույսերը և կենդանիները

Գեղեցիկ է մեր մոլորակի բնությունը: Այդ գեղեցկությունը պայմանավորված Է նաև բույսերով ու կենդանիներով: Բույսերն ու կենդանիները կարող են գոյություն ունենալ այն վայրերում, որտեղ դրանց կյանքի համար կան անհրաժեշտ պայմաններ, այսինքն՝ օդ, լույս, ջերմություն, հող, ջուր: Երկրի վրա գոյություն ունեն բազմազան ու բազմաթիվ բույսեր ու կենդանիներ: Դրա պատճառն այն է, որ բազմազան են Երկրի բնական պայմանները, մի տեղ միշտ տաք Է, մյուս տեղում՝ ցուրտ: Կան բույսեր, որոնք աճում են միայն արևոտ վայրերում: Դրանք ջերմասեր և լուսասեր բույսեր են, օրինակ՝ արմավենին, ֆիկուսը: Կան նաև այնպիսիները, որոնք աճում են ստվերոտ, թույլ լուսավորվող վայրերում: Նման բույսերը ստվերասեր են,  օրինակ՝ մամուռները: Որոշ բույսեր շատ խոնավություն են սիրում, այսինքն՝ խոնավասեր են, օրինակ՝ ուռենին, սեն­յակային բույսերից՝ «բամբասանքը»: Բույսեր էլ  կան, որոնք աճում են գրեթե «անջուր» անապատներում: Դրանք չորադիմացկուն բույսեր են, օրինակ՝ ուղտափուշը, օշինդրը: Բույսերի մի խումբ էլ ուղղակի աճում է ջրում, որովհետև շատ ջուր է սիրում, օրինակ՝ ջրաշուշանը:

Երկրի վրա խիստ բազմազան են նաև կենդանիների կյանքի պայմանները: Կան կենդանիներ, որոնք ապրում են խիստ շոգ ու «անջուր» անապատներում, օրինակ՝ որոշ օձեր, մողեսներ, կարիճներ: Որոշ կենդանիներ էլ ապրում են խիստ ցուրտ՝ սառնամանիքային պայմաններում, սառույցների մեջ (պինգվինը, սպիտակ արջը) կամ հենց ջրում (ձկները. կետերը, դելֆինները): Բույսերն ու կենդանիները կազմում են Երկրի կենդանի բնությունը:  Աճելու համար բույսը հողից վերցնում է ջուր, հանքային աղեր, օդից՝ թթվածին, ածխաթթու գազ, Արեգակից՝ լույս ու ջերմություն: Սնվելով այն աճում է, զարգանում և բազմանում: Բույսը բազմանում է սերմերով, սերմն ընկնում է հողի  մեջ, ծլում է, և գոյանում է մայր բույսի նման նոր բույս: Կենդանիները ևս սնվում են, աճում, զարգանում և բազմանում: Օրինակ՝ ծնվելուց հետո շան ձագին սկզբում կերակրում է մայրը, իսկ հետո նա ինքնուրույն կեր է հայթայթում, մեծանում, և գալիս է մի պահ, երբ ինքն է ձագեր ունենում: Փոփոխություններ տեղի են ունենում նաև անկենդան բնության տարրերի հետ: Օրինակ՝ ապարը ժամանակի ընթացքում արևի, ջրի, քամու և կենդանի էակների ազդեցությամբ քայքայվում է և հետագայում վերածվում հողի:

Հարցեր

  1. Բույսերի ի՞նչ տեսակներ գիտեք: Մեխակ, բարդի, վարդ, կակաչակ, երազահան, մանուշակ, արևածաղիկ:
  2. Թվարկեք չորադիմացկուն բույսերը: արմավենին, ֆիկուս, կակտուսը, ուղտափուշը և օշինդրը։

Խնդիրներ մնացորդով բաժանման վերաբերյալ

Վերհիշում ենք մնացորդով բաժանում թեման:

Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 10 է, թերի քանորդը՝ 7,
մնացորդը՝ 4։

10×7=70

70+4=74

2)Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 21 է, թերի քանորդը՝ 5,
մնացորդը՝ 11։

21×5=105

105+11=116
3)Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 17 է, թերի քանորդը՝ 2,
մնացորդը՝ 5։

17×2=34

34+5=39
4)Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 101 է, թերի քանորդը՝ 7,
մնացորդը՝ 2։

101×7=707

707+2=709

5) Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 53 է, թերի քանորդը՝ 3,
մնացորդը՝ 25։

53×3=159

159+25=184

Խնդիրներ մնացորդով բաժանման վերաբերյալ

1․ Տպարանում տպագրվել է 500 գիրք։ Եթե այդ գրքերը փաթեթավորեն 30-ական, ապա քանի՞ փաթեթ կստացվի, և որքա՞ն գիրք կավելանա։ 500:30= 16 (6մն)

2․ Պահեստում կար 153լ հյութ։ Երբ այն լցրին 5լ տարողությամբ տուփերի մեջ, վերջինհ տուփն ամբողջությամբ չլցվեց։ Քանի՞ տուփ լցվեց ամբողջությամբ։ Քանի՞ լիտր հյութ լցվեց վերջին տուփի մեջ։  153:5=30 (6մն)

3․ Երբ վարպետը 150 մ երկարությամբ լարը բաժանեց 4 մ երկարությամբ հավասար մասերի, արդյունքում ավելացավ ևս մի կտոր: Քանի՞ մետր է ավելացած կտորի երկարությունը:  150:4=37 (5մն)

4․  Դպրոցի 165 աշակերտ պետք է մեկնի ճամփորդության: Ամենաքիչը քանի՞ ավտոբուս է անհրաժեշտ պատվիրել, եթե մեկ ավտոբուսը կարող է տեղափոխել 24 սովորողի: 165:24= 41 (25մն)


5. Երբ տատիկը իր մոտ եղած 38 կոնֆետը փորձեց հավասարաչափ բաժանել 5 թոռնիկնռրին, մի քանի կոնֆետ ավելացավ: Քանի՞ կոնֆետ ստացավ թոռնիկներից յուրաքանչյուրը, և քանի՞ կոնֆետ ավելացավ: 38:5=7 (6մն)

6․ Վաճառականը, վճարելով 14000 դրամ, գնեց որոշ քանակությամբ բրինձ և հավասարաչափ լցրեց 20 պարկերի մեջ: Ի՞նչ գնով պետք է վաճառի նա մեկ պարկ բրինձը, որպեսզի արդյունքում ունենա 2000 դրամ եկամուտ:

  1. 14000 + 2000 = 16000
  2. 16000 : 20 = 800
    Պատ․՝  800 դր․

7․ Ունենալով միայն 8 լ և 3 լ տարողությամբ դատարկ ամաններ, ինչպե՞ս կարելի է ծորակից վերցնել 10 լ ջուր:

(8-3-3) x2 = 10

Պատ․՝ 10լ․ ջուր

8․ Հաշվի՛ր 24 մմ կողմով ABCD քառակուսին անկյունագծերով բաժանելիս ստացված 4 եռանկյուններից երեքի մակերեսների գումարը:

  1. 24 x 24 = 576
  2. 576 : 4 = 144
  3. 144 x 3 = 432
    Պատ․՝ 432 մմ 

9․ Ի՞նչ ամենամեծ մնացորդ կարող է ստացվել բնական թիվը
5-ի բաժանելիս։ 4

10․ Ի՞նչ ամենամեծ մնացորդ կարող է ստացվել բնական թիվը
19-ի բաժանելիս։ 18

11․ Գտիր այն ամենափոքր թիվը, որը բաժանվում է 5-ի և 10-ի։ 10

12․ Գտիր այն ամենափոքր թիվը, որը 5-ի և 10-ի բաժանելիս ստանում ենք 2 մնացորդ։ 12

13․ Գտիր այն ամենափոքր թիվը, որը բաժանվում է 9-ի և 6-ի։ 18

14․ Գտիր այն ամենափոքր թիվը, որը 9-ի և 6-ի բաժանելիս ստանում ենք 4 մնացորդ։ 22