- Գտի՛ր նշված թվի մասը
- 35-ի 3/7 մասը – 35:7×3= 15
- 420-ի 5/6 մասը – 420:6×5= 350
- 180-ի 5/9 մասը – 180:9×5= 102
- 2000-ի 9/10 մասը – 2000:10×9= 1800
- 140-ի 5/7 մասը – 140:7×5= 100
- 100-ի 5/5 մասը – 100:5×5= 100
- Հաշվի՛ր
- 415 կգ-ի 2/5 մասը – 415:5×2= 166
- 480 դրամի 5/6 մասը – 480:6×5= 400
- 18ժ-ի 2/3 մասը – 18:3×2= 12
- 320 լ-ի 6/8 մասը – 320:8×6= 420
- 510 մ2-ու 2/17 մասը – 510:17×2= 60
- 480 կմ-ի 5/16 մասը – 480:16×5= 150
- Երկու պարկում կար 124 կգ շաքարավազ։ Երբ |-ից 4 կգ տեղափոխեցին ||-ի մեջ, պարկերում շաքարավազների քանակները հավասարվեցին։ Քանի՞ կգ շաքարավազ կար յուրաքանչյուր պարկում ։ 1) 124-4=120 2) 120:2=60 3) 60+4=64
- Երկու արկղում կա 74կգ խնձոր։ Երբ |-ից 4կգ լցրին ||- ի մեջ, ապա արկղերում խնձորների քանակները հավասարվեցին։ Քանի՞ կգ խնձոր կար արկղերում նախքան տեղափոխությունները։ 1) 74-4=70 2) 71:4=17 3) 17+4=21
- Երկու խմբում կային 150 ուսանող։ Երբ |-ից 10 հոգի տեղափոխեցին || խումբ, ապա խմբերում ուսանողների քանակները հավասարվեցին։ Քանի՞ուսանող կար յուրաքանչյուր խմբում։
- Երկու պահեստներում կար 540 պարկ ալյուր։ Երբ|-ից 20 պարկ տեղափոխեցին || պահեստ, պահեստներում ալյուրների քանակները հավասարվեցին։ Քանի՞ պարկ ալյուր կար յուրաքանչյուր պահեստում։
День: 9 мая 2021
Թեսթ 5
Պատմում է ինքը՝ Չարլի Չապլինը
Ես ծնվել եմ 1889-ի ապրիլի 16-ին, երեկոյան ժամը 8-ին, Ուոլվորթի շրջանում, Իսթ-լեյն փողոցում: Ես լրագիր եմ վաճառել, խաղալիքներ սոսնձել, աշխատել եմ տպարանում, ապակի փչողի արվեստանոցում, բայց գիտեի, որ դրանք ժամանակավոր են, ի վերջո, դերասան եմ դառնալու:
… Հինգ տարեկան հասակում իմ առաջին ելույթի համար ես պարտական եմ մորս… Նա ինձ մենակ չէր թողնում վարձով բնակարանում և սովորաբար հետը (տանել) թատրոն: Հիշում եմ, թե ինչպես կանգնած էի բեմի հետևում, երբ հանկարծ մորս ձայնը խզվեց: Հանդիսականներն սկսեցին ծիծաղել, բղավել. ես չէի հասկանում, թե ինչ է կատարվում: Իսկ աղմուկը գնալով մեծանում էր, և մայրիկս ստիպված եղավ բեմից հեռանալ: Նա սաստիկ հուզված էր, վիճում էր տնօրենի հետ: Հանկարծ տնօրենն ասաց, թե կարելի է նրա փոխարեն ինձ թողնել բեմ, և ձեռքիցս բռնած՝ ինձ բեմ տարավ ու (թողնել )այնտեղ մենակ:
Ահա բեմեզրի լապտերների վառ լույսի տակ նվագախմբի նվագակցությամբ ես սկսեցի երգել այն ժամանակ շատ տարածված փողոցային մի երգ: Չէի հասցրել երգի կեսն էլ երգել, երբ բեմի վրա անձրևի պես սկսեցին տեղալ մանր դրամներ: Ես ընդհատեցի երգը և (հայտարարել), որ նախ կհավաքեմ փողը, ապա կերգեմ: Իմ ռեպլիկն առաջ բերեց քրքիջ: Տնօրենը բեմ եկավ՝ թաշկինակը ձեռքին, և օգնեց ինձ՝դրամները հավաքելու: Ես վախեցա որ նա դրանք իրեն է պահելու: Հանդիսականները նկատեցին իմ երկյուղը, և դահլիճում քրքիջը սաստկացավ: Համոզվելով, որ նա փողը հանձնեց մորս, ես նոր միայն վերադարձա բեմ և ավարտեցի երգը: Երբ մայրս բեմ եկավ ինձ տանելու, նրան դիմավորեցին որոտընդոստ ծափահարություններով: Այդպիսին էր իմ առաջին, իսկ մորս՝ վերջին ելույթը: «Նոր դռնապանը» ֆիլմում կա մի դրվագ, ուր տնօրենն ինձ դուրս է անում աշխատանքից: Պաղատագին խնդրելով խղճալ ինձ՝ ես սկսեցի ձեռքի շարժումներով ցույց տալ, որ շատ երեխաներ ունեմ՝ մեկը մեկից փոքր: Ես խաղում էի խեղկատակային հուսալքման այդ տեսարանը, իսկ մեր տարեց դերասանուհին, մի կողմ կանգնած, նայում էր մեզ: Պատահաբար նայեցի նրա կողմը, և, ի զարմանս ինձ, նրա աչքերում արցունք տեսա:
— Ես գիտեմ, որ դա պետք է ծիծաղ առաջ բերի,- ասաց նա,- բայց նայում եմ ձեզ և (արտասվել) ահա: Նա հաստատեց այն, ինչ ես արդեն վաղուց էի զգում. ես օժտված էի ոչ միայն ծիծաղ, այլև արցունքներ առաջ բերելու ունակությամբ:
- Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
Տնօրենի
Վերադարձա
Առաջին
Երգել - Ի՞նչէ նշանակում պաղատագին բառը.
ա/ ստիպված
բ/բարձրաձայն
գ/ թախանձագին
դ/ սառնասրտորեն
- Գրի՛ր տրված բառերի հոմանիշները.
ա/ մենակ առանձին
բ/ սաստիկ վախենալու
գ/ նոր թազա
դ/ փոքր պուճուր
- Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը.
ա/ բնակարան — պարզ
բ/ դռնապան — բարդ
գ/ ունակություն — ածանցավոր
դ/ մայրիկ — ածանցավոր
- Տրված բառերից ո՞րն է դրված եզակի թվով.
ա/ լապտերների
բ/ ծափահարությունների
գ / աչքերում
դ/ դերասանուհին
- Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված.
ա/ քրքիջ-ածական
բ/երգ-գոյական
գ/ելույթ-գոյական
դ/տեսարան-գոյական
- Տեքստի մեջ փակագծերում դրված բայերը անհրաժեշտ ձևով համապատասխանեցրո՛ւ տեքստին.
տանել-տանում էր
թողնել-թողեց
հայտարարել-հայտարարեցի
արտասվել-արտասվում եմ
- Տրված նախադասության մեջ գտի՛ր ենթական և ստորոգյալը.
Մայրիկս ինձ սովորաբար հետը տանում էր թատրոն:
ենթակա Մայրիկս
ստորոգյալ տանում էր
- Տեքստից դու՛րս գրիր ուրիշի ուղղակի խոսք պարունակող մեկ նախադասությունը:
- Ես գիտեմ, որ դա պետք է ծիծաղ առաջ բերի,- ասաց նա,- բայց նայում եմ ձեզ և արտասվում ահա: Ես վախեցա, որ նա դրանք իրեն էպահելու:
- Տեքստում ընդգծված նախադասության մեջ բաց է թողած մեկ կետադրական նշան: Լրացրո՛ւ. Ես վախեցա, որ նա դրանք իրեն էպահելու:
- Ո՞ւմ էր պարտական Չապլինն իր առաջին ելույթի համար: Չապլինն իր առաջին ելույթի համար պարտական էր մայրիկին։
12. Ե՞րբ տնօրենը որոշեց Չապլինին թույլ տալ բեմ բարձրանալ: - Երբ նրա մոր ձայնը խզվեց և բոլորը ծիծաղեցին, տնօրենը որոշեց Չապլինին թույլ տալ բեմ բարձրանալ։
13. Ինչո՞ւ Չապլինը ընդհատեց երգը.
ա/ձայնը խզվեց
բ/վախեցավ, թե տնօրենը հավաքած դրամները պահելու է իրեն
գ/ փողերը հավաքելու նպատակով
դ/մոռացավ երգի բառերը
- Ինչպե՞ս տարեցդ երասանուհին ընդունեց Չապլինի «Նոր դռնապանը» ֆիլմում խաղացած դերը.
ա/ նրան բոլորովին դուր չէր եկել
բ/ անվերջ ծիծաղում էր
գ/աչքերում արցունքներ էին հայտնվել
դ/ ձանձրույթից հորանջում էր
- Ո՞րն էր Չարլի Չապլինի հավատը իր դերասանական տաղանդի նկատմամբ:
Չարլի Չապլինը վստահ էր, որ ինքը օժտված էր ոչ միայն ծիծաղ, այլև արցունքներ առաջ բերելու ունակությամբ: