ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ՆՐԱՆՑ ԴԵՐԸ

Պարարտանյութեր են կոչվում այն նյութերը, որոնք բարելավում են հողի հատկությունները և բույսերի սննդառության պայմանները: Մշակաբույսերից կայուն և բարձր բերք ստանալու համար կարևորագույն նշանակություն ունի պարարտանյութերի ճիշտ կիրառումը: Դրա համար հաշվի է առնվում մշակաբույսի պահանջը սննդանյութերի նկատմամբ, հողի և օգտագործվող պարարտանյութերի հատկությունները: Դրանց չափավոր և ճիշտ օգտագործելու դեպքում բարելավում է բուսական մթերքների որակը, նրանցում ավելանում է սպիտակուցների, օսլայի, շաքարի, ճարպերի, մոխրային ու արոմատիկ նյութերի քանակը:

Պարարտանյութերը ըստ տեսակի բաժանվում են երեք հիմնական խմբերի:
1.  Օրգանական` գոմաղբ:

2. Հանքային:

3. Բակտերիոլոգիական:

Գոմաղբ` հիմնական օրգանական պարարտանյութն է, որից ստանում են, կոմպոստներ, կենսահումուս: Գոմաղբը իր մեջ պարունակում է բույսերի սննդառության համար անհրաժեշտ բոլոր տարրերը: Գոմաղբով պարարտացված դաշտերում բարելավում է հողի միկրոֆլորան, բարձրանում է ոչ միայն տվյալ տարվա բերքը, այլև լավ պայմաններն են ստեղծվում հաջորդ տարիների ցանված բույսերի համար: Գոմաղբը դարսելուց առաջ հատակին պետք է փռել 20-25 սմ շերտով տորֆ կամ մանրացված ծղոտ: Այս ձևով պատրաստված գոմաղբի կույտը  հարկավոր է ծածկել տորֆով կամ ծղոտով ապա հողով և պահել մինչև հասունանալը: Գոմաղբը համարվում է հասունացած, երբ նրա մեջ  կերի կոշտ մնացորդներ քայքայված են, իսկ գոմաղբը մուգ գորշ գույն է ստանում:
Գոմաղբակույտում հասունացած գոմաղբը դաշտ են տեղափոխում աշնանը կամ գարնան խոր վարի ժամանակ, հավասարապես ցրում են դաշտի մակերեսին և նույն օրը վարածածկում: Գոմաղբի պարարտացման նորման կախված է հողի կառուցվածքից և մշակվող բույսի առանձնահատկություններից:

Հարցեր

  • Ի՞նչ է պարարտանյութը:
  • Պարարտանյութեր են կոչվում այն նյութերը, որոնք բարելավում են հողի հատկությունները և բույսերի սննդառության պայմանները:
  • Թվարկե՞ք  պարարտանյութերի տեսակները, ի՞նչ կարող եք ավելացնել:

Պարարտանյութերի լինում են տարբեր տեսակների` Օրգանական` գոմաղբ, հանքային, բակտերիոլոգիական:

Գոմաղբ, օրգանական պարարտանյութ՝ կազմված կենդանիների արտաթորանքից։
Օգտադործվում է որպես պարարտանյութ և վառելանյութ։ Գոմաղբը CO2-ի ( գազի ) աղբյուր է, որն ուժեղացնում է օրգանական նյութերի սինթեզը բույսերում։ Գոմաղբի ազդեցությունը հողի վրա շարունակվում է մի քանի տարի։ Լինում են ցամքարով և առանց ցամքարի։ Ցամքարային գոմաղբի արդյունավետությունը կախված է հասունացման աստիճանից, պահպանումից, պատրաստման ձևերից։

  • Ի՞նչ ազդեցություն է ունենում պարարտանյութը բույսերի վրա:

Պարարտանյութերը բարելավում են հողի միկրոֆլորան, բարձրացնում ոչ միայն տվյալ տարվա բերքը, այլև լավ պայմաններն են ստեղծվում հաջորդ տարիների ցանված բույսերի համար: