Կարդա՛ Ղ. Աղայանի «Եղեգնուհին» հեքիաթն ամբողջությամբ, կատարի՛ր առաջադրանքները՝
- Բացատրի՛ր եղեգնուտ, բոշա, չոլեչոլ, շուշաբանդ, նաժիշտ, խարդախություն, ուռկան, ընծա, ճարահատյալ, եղելություն բառերը:
- Եղեգնուտ – Եղեգով պատված տեղ՝
- Բոշա – գնչու
- Չոլեչոլ – վայրից վայր ուղարկել
- Շուշաբանդ – ապակեպատ
- Նաժիշտ – սպասավորուհի, աղախին
- Խարդախություն – Խաբեբայություն
- Ուռկան – ձուկ որսալու ցանցահյուս
- Ընծա – Իր՝ առարկա ևն, որ ձրիաբար տրվում Է մեկին իբրև սիրո՝ բարեկամության արտահայտություն, նվեր
- Ճարահատյալ – Ճարահատված, ճարը կտրած
- Եղելություն – դեպք, իրադարձություն
- Թագավոր, թագուհի, խարդախություն բառերն ածանցավոր բառեր են: Առանձնացրո՛ւ ածանցները արմատներից:
- Թագավոր – թագ – ավոր
- Թագուհի – թագ – ուհի
- Խարդախություն – խարդախ – ություն
- Հեքիաթի ամեն մասի համար 2 երկու հարց մտածի՛ր:
- Հեհիաթի մասերը վերնագրի՛ր:
- Ուռկան, ձուկ, ավազան, ձկնորս բառերը դարձրո՛ւ հոգնակի:
- ՈՒռկան – ուռկաններ, Ձուկ – ձկներ ավազան – ավազաններ ձկնորս – ձկնորսներ
- Բոշա, շուշաբանդ, մարդիկ, հեշտ, եղեգնուտ բառերի շարքում կա մեկը, որը գոյական չէ. մնացածը գոյականներ են: Գտի՛ր և դո՛ւրս գրիր այդ բառը և որոշի՛ր, թե այդ բառն ինչ խոսքի մաս է:
- Հեշտ – ածական