
Օրը՝ 1֊ին խումբ ապրիլի 26, 2֊րդ խումբ ապրիլի 28
Նախագծի ժամկետը՝ շուրջտարյա
Մասնակիցներ՝ 4֊րդ դասարանի սովորողներ
Նախագիծը նախատեսվում է իրականացնել 4, 5֊րդ դասարանի սովորողների հետ
Ժամը՝ 9։30-12։15
Օրը՝ 1֊ին խումբ ապրիլի 26, 2֊րդ խումբ ապրիլի 28
Պատասխանատու դասավանդողներ՝ Հեղինե Խալաթյան, Ռիմա Քեքեջյան
Նպատակը՝ ուսումնասիրել Երևան քաղաքի մի շարք արձանների և քանդակների պատմությունը, քայլարշավներ ձեռնարկել երևանյան արձանների և քանդակների հետքերով, տեղում ուսումնասիրել արձանները և քանդակները, որպես ճարտարապետական-մշակութային արժեքներ։
Խնդիրները՝ Երանում ծնվում և ապրում են արձաններ ու քանդակներ, որոնց կողքով ամեն օր անտերբեր անցնում ենք, և չգիտենք, թե ինչ պատմություն ունեն։ Մի մասն էլ՝ «թաքնված» քաղաքի այգիներում ու բակերում, լռում են իրենց գոյության մասին։
Նախագծի միջոցով վեր ենք հանում արձան֊քանդակների ստեղծման պատմությունը, բացահայտում են «թաքնված» արձան-քանդակները։
Ընթացք/Քայլեր
- Սովորողները երևանյան արձան-քանդակների մասին փնտրում և հավաքում են տեղեկություններ հանացանցից։
- Քայլարշավների իրականացում արձան-քանդակների հետքերով։
- Ուսումնասիրության արդյունքների ամփոփում պատումների, նկարաշարերի, տեսանյութերի տեսքով։
- Արձան-քանդակների լուսանկարների ցուցահանդես։
Արդյունք
Նախագծի արդյունքներն ամփոփվում են սովորողների բլոգներում՝ պատումների, տեսանյութերի, նկարաշարերի տեսքով, դրանք հրապարակվում են Հյուսիսային դպրոցի ենթակայքում, գլխավոր կայքում։
Անհրաժեշտ գրականություն