«Երևան քաղաքի արձանները և քանդակներընախագիծ

Օրը՝ 1֊ին խումբ ապրիլի 26, 2֊րդ խումբ ապրիլի 28

Նախագծի ժամկետը՝ շուրջտարյա

Մասնակիցներ՝ 4֊րդ դասարանի սովորողներ

Նախագիծը նախատեսվում է իրականացնել 4, 5֊րդ դասարանի սովորողների հետ

Ժամը՝ 9։30-12։15

Օրը՝ 1֊ին խումբ ապրիլի 26, 2֊րդ խումբ ապրիլի 28

Պատասխանատու դասավանդողներ՝ Հեղինե Խալաթյան, Ռիմա Քեքեջյան

Նպատակը՝ ուսումնասիրել Երևան քաղաքի մի շարք արձանների և քանդակների պատմությունը, քայլարշավներ ձեռնարկել երևանյան արձանների և քանդակների հետքերով, տեղում ուսումնասիրել արձանները և քանդակները, որպես ճարտարապետական-մշակութային արժեքներ։

Խնդիրները՝ Երանում ծնվում և ապրում են արձաններ ու քանդակներ, որոնց կողքով ամեն օր անտերբեր անցնում ենք, և չգիտենք, թե ինչ պատմություն ունեն։ Մի մասն էլ՝ «թաքնված» քաղաքի այգիներում ու բակերում, լռում են իրենց գոյության մասին։

Նախագծի միջոցով վեր ենք հանում արձան֊քանդակների ստեղծման պատմությունը, բացահայտում են «թաքնված» արձան-քանդակները։

Ընթացք/Քայլեր

  • Սովորողները երևանյան արձան-քանդակների մասին փնտրում և հավաքում են տեղեկություններ հանացանցից։
  • Քայլարշավների իրականացում արձան-քանդակների հետքերով։
  • Ուսումնասիրության արդյունքների ամփոփում պատումների, նկարաշարերի, տեսանյութերի տեսքով։
  • Արձան-քանդակների լուսանկարների ցուցահանդես։

Արդյունք

Նախագծի արդյունքներն ամփոփվում են սովորողների բլոգներում՝ պատումների, տեսանյութերի, նկարաշարերի տեսքով, դրանք հրապարակվում են Հյուսիսային դպրոցի ենթակայքում, գլխավոր կայքում։

Անհրաժեշտ գրականություն