Երևան քաղաքի հուշարձանները. Մաս 4

Հովհաննես Թումանյանի հուշարձան

Հովհաննես Թումանյանի հուշարձանը գտնվում է Երևանի Ազատության հրապարակումԱլեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական թատրոնի շենքի առջև: Տեղադրվել է 1957 թվականին։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Հուշարձանի ճարտարապետը  Գրիգոր Աղաբաբյանն է, իսկ քանդակագործը՝ Արա Սարգսյանը: Հուշարձանը կառուցված է բրոնզիցԲջնիի բաց վարդագույն գրանիտից, բարձրությունը պատվանդանով 8,5 մետր է։ Շինարարությունը ավարտվել է 1957 թվականի նոյեմբերի 17-ին: Ներկա վիճակում արձանը կանգուն է:

Ալեքսանդր Թամանյանի հուշարձան

Ալեքսանդր Թամանյանի հուշարձանը, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Կասկադ համալիրի առջևում: Տեղադրվել է 1974-ին: Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Հուշարձանի ճարտարապետը Սեդա Պետրոսյանն է, իսկ քանդակագործը Արտաշես Հովսեփյանը:  Հուշարձանը կառուցված է բազալտից ու գրանիտից, բարձրությունը 3 մետր է։

Ալեքսանդր  Թամանյանի հուշարձանի վրա գրված են Եղիշե Չարենցի գեղեցիկ խոսքերը… ՙՆա երևի տեսել է արևային մի քաղաք:

Ալեքսանդր Սպենդիարյանի հուշարձան

Ալեքսանդր Սպենդիարյանի հուշարձանը, գտնվում է Երևանի Ազատության հրապարակումԱլեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական թատրոնի շենքի առջև: Տեղադրվել է 1957-ին։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Հուշարձանի ճարտարապետները՝ Գրիգոր Աղաբանյանն է և Ֆենիքս Դարբինյանը: Քանդակագործները՝ Արա Սարգսյանն և Ղուկաս Չուբարյանն են:

Հուշարձանը կառուցված է բրոնզիցԲջնիի շագանակագույն-վարդագույն մարմարից, բարձրությունը պատվանդանով 8,5 մետր է։ Կոմպոզիտորի բրոնզե քանդակի բարձրությունը 4,2 մետր է, պատվանդանի բարձրությունը 4,3 մետր է, լայնությունը` 4,5 մետր, խորությունը` 6 մետր։ Քանդակը ձուլվել է Երևանի քաղխորհրդի բրոնզաձուլական արհեստանոցում։

Պեպոյի արձան

Պեպոյի արձանը գտնվում է Երևանի Անգլիական այգում՝ Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի շենքից քիչ հեռու, տեղադրվել է 1976-ին։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Արձանի ճարտարապետը Մարկ Գրիգորյանն է, իսկ քանդակագործը՝ ՀՀ ժողովրդական նկարիչ՝ Գրիգոր Ահարոնյանը:

Հուշարձանը կառուցված է բազալտից, բարձրությունը 4 մետր է։ Արձանը բացվել է, Սունդուկյանի 125-ամյակի առթիվ:

ՙՍպասում քանդակ՚

«Սպասում» քանդակը գտնվում է ԵրևանումՕղակաձև զբոսայգում, տեղադրվել է 2000թ-ին։ Արձանի քանդակագործը Ստեփան Թարյանն է, իսկ վերականգնող դրվագողը՝ Ներսես Չարխչյանը:

Քանդակը կառուցված է բրոնզից ու գրանիտից, բարձրությունը 1,8 մետր է: Ներկա վիճակում արձանը կանգուն է: 

ՙԿատու՚ քանդակ

«Կատու» քանդակը գտնվում է ԵրևանումԿասկադ համալիրում գտնվող Գաֆեսճյան արվեստի կենտրոնի տարածքում: Տեղադրվել է 2002թ-ին։

Արձանի քանդակագործը Ֆեռնանդո Բոտերոն է:  Քանդակը կառուցված է բրոնզից, բարձրությունը 2,5 մետր է։

Շինարարությունները սկսվել են 1998թ-ին և ավարտվել են 2002թ-ին: Ներկա վիճակում արձանը կանգուն է: 

ՙՄեղեդի քանդակ՚

«Մեղեդի» քանդակը գտնվում է Երևանի կենտրոնում՝ Ազատության հրապարակի և Կարապի լճի հարևանությամբ։ Տեղադրվել է 1965թ-ին։ Քանդակի քանդակագործը ՀՀ ժողովրդական նկարիչ Սարգիս Բաղդասարյանն է: Հուշարձանը կառուցված է ալյումինից և գրանիտից, բարձրությունը 1,4 մետր է։

Ներկա վիճակում արձանը կանգուն է:

ՙՍիրո միություն արձան՚

Սիրո միությունը խորհրդանշող արձանը գտնվում է Երևանում՝ Սիրահարների այգում։ Տեղադրվել է 2017 թվականին:

Արձանի քանդակագործը Դավիթ Երևանցին է, իսկ ճարտարապետը՝ Միքայել Հասրաթյանը: Քանդակը բրոնզաձույլ է, պատվանդանը՝ տրավերտինե հենքի վրա, բարձրությունը՝ 1,97 մետր, պատվանդանի հաստությունը՝ 20 սմ։

Ներկա վիճակում արձանը կանգուն է:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s