
Բակտերիաների դերը բնության մեջ
Հարցեր և առաջադրանքներ
- Որտե՞ղ կարելի է հանդիպել բակտերիաների: Ամենուրեք՝ հողում, մարդու օրգանիզմում,մրգերի և բանջարեղենի մեջ, բնության մեջ:
- Ին՞չ գիտեք բակտերիաների մասին: Ի՞նչ օրգանիզմներ են դրանք: Դրանք պարզունակ միաբջիջ օրգանիզմներ են, որոնք սնվում, շարժվում, կիսվում և բազմանում են, օժտված են նաև այլ հատկություններով:
- Ո՞վ է բացահայտել բակտերիաները, ի՞նչ սարքի օգնությամբ: Հոլանդացի բնագետ Անտոնի վան Լևենհուկը ստեղծեց մի պարզ սարք, որի միջոցով խոշորացնում էր բակտերիաները և որոշում դրանց տեսակն ու ձևը:
- Ինչի՞ հաշվին են բակտերիաները պաշտպանվում միջավայրի անբարենպաստ գործոններից: Իրենց տարբեր ձևերի հաշվին: Պաշտպանական արտաքին կառույցը պաշտպանում է բակտերիան միջավայրի տարբեր անբարենպաստ գործոններից, որոնք են՝ սուր առարկաները, բարձր ջերմաստիճանը կամ ճնշումը, քիմիական տարբեր նյութերը: Այս ամենի շնորհիվ բակտերիաները շատ կայուն են:
- Բակտերիաների սնման ի՞նչ եղանակներ գիտեք: Երկու՝ մի դեպքում իրենք են առաջացնում օրգանական նյութեր, մյուսում՝ օգտվում են պատրաստի նյութերից:
- Ինչու՞են բակտերիաներն անվանում մարդու և՛ բարեկամներ, և՛ թշնամիներ: Որովհետև գոյություն ունեն օգտակար և վնասակար բակտերիաներ: Մի դեպքում նրանք օգնում են մարդկանց, մի դեպքում էլ՝ ներթափանցելով նրա օրգանիզմ, առաջացնում են տարբեր հիվանդություններ:
- Ի՞նչ դեր ունեն բակտերիաները բնության մեջ: Բակտերիաները մասնակցում են երկրագնդում նյութերի հոսքերին և փոփոխություններին, նպաստում են որոշ բույսերի աճին և զարգացմանը, կենդանիների և մարդու սննդառությանը։ Սակայն մյուս մասն էլ փչացնում է տարբեր պիտանի առարկաներ՝ բույսերում, կենդանիներում և մարդու օրգանիզմում առաջացնում տարբեր հիվանդություններ: