Հարցեր և առաջադրանքներ
- Շրջապատում որտե՞ղ են աճում բույսեր: Տանը, այգում, դրսում, սենյակներում, անտառներում ու մարգագետիններում, այգիներում ու պուրակներում, փողոցների եզրերում, դպրոցամերձ և տնամերձ հողամասերում և այլն։
- Ի՞նչ գիտեք բույսի մարմնի մասին: Ո՞րն է նրա ստորգետնյա, ո՞րը՝վերգետնյա հատվածը: Ի՞նչ կառուցվածք ունի բույսը: Բույսի ի՞նչ օրգաններ գիտեք: Նրա մարմնի մի մասը գտնվում է հողում՝ կազմելով ստորգետնյա հատվածը: Մյուսը` տեսանելի հատվածն է, որը գտնվում է հողից դուրս, կազմում վերգետնյա հատվածը:
- Ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ՝ բույսի աճի և զարգացման համար: Նրա աճը լավ դիտվում է միջավայրի բարենպաստ պայմաններում՝ լույսի, ջրի և անհրաժեշտ այլ նյութերի առկայությամբ: Եթե ուշադիր դիտարկենք բույսի կյանքը, ապա կնկատենք այն, որ բույսը սնվում է, օգտագործում ջուր և ածխաթթու գազ, բույսի մարմնում առաջանում են տարբեր օրգանական նյութեր:
- Ինչպե՞ս է դրսևորվում բույսի կենսագործունեությունը: Որոշ բույսերի կենսագործունեության առանձնահատկություններից է հոտը, հաճախ նաև՝ բուրավետ լինելը:Բույսերի մասին շատ հետաքրքիր երևույթներ կարելի է դիտել անտառում կամ մարգագետնում, դպրոցամերձ կամ տնամերձ հողամասում,շրջակա կանաչ աշխարհում։
- Բույսերի մասին շատ հետաքրքիր երևույթներ կարելի է դիտել անտառում կամ մարգագետնում, դպրոցամերձ կամ տնամերձ հողամասում։
- Փորձեք նշել, թե ինչո՞վ են բույսերը կարևոր մարդու կյանքում։