Եղեգնուհի Մայրենի

Կարդա՛  Ղ. Աղայանի «Եղեգնուհին» հեքիաթն ամբողջությամբ, կատարի՛ր առաջադրանքները՝

  • Բացատրի՛ր եղեգնուտ, բոշա, չոլեչոլ, շուշաբանդ, նաժիշտ, խարդախություն, ուռկան, ընծա, ճարահատյալ, եղելություն բառերը:
  • Եղեգնուտ – Եղեգով պատված տեղ՝
  • Բոշա – գնչու
  • Չոլեչոլ – վայրից վայր ուղարկել
  • Շուշաբանդ – ապակեպատ
  • Նաժիշտ – սպասավորուհի, աղախին
  • Խարդախություն – Խաբեբայություն
  • Ուռկան – ձուկ որսալու ցանցահյուս
  • Ընծա – Իր՝ առարկա ևն, որ ձրիաբար տրվում Է մեկին իբրև սիրո՝ բարեկամության արտահայտություն, նվեր
  • Ճարահատյալ – Ճարահատված, ճարը կտրած
  • Եղելություն – դեպք, իրադարձություն
  • Թագավոր, թագուհի, խարդախություն բառերն ածանցավոր բառեր են: Առանձնացրո՛ւ ածանցները արմատներից:
  • Թագավոր – թագ – ավոր
  • Թագուհի – թագ – ուհի
  • Խարդախություն – խարդախ – ություն
  • Հեքիաթի ամեն մասի համար 2 երկու հարց մտածի՛ր:
  • Հեհիաթի մասերը վերնագրի՛ր:
  • Ուռկան,  ձուկ, ավազան, ձկնորս բառերը դարձրո՛ւ հոգնակի:
  • ՈՒռկան – ուռկաններ, Ձուկ – ձկներ ավազան – ավազաններ ձկնորս – ձկնորսներ
  • Բոշա, շուշաբանդ, մարդիկ, հեշտ, եղեգնուտ  բառերի շարքում կա մեկը, որը գոյական չէ. մնացածը գոյականներ են: Գտի՛ր և դո՛ւրս գրիր այդ բառը և որոշի՛ր, թե այդ բառն ինչ խոսքի մաս է:
  • Հեշտ – ածական

Փոքրիկ Իշխանը (հատված 3)

Հինգերորդ օրը բացահայտեցի փոքրիկ իշխանի կյանքից ևս մի գաղտնիք, ու դարձյալ գառնուկի շնորհիվ: Առանց որևէ նախաբանի, նա ինձ մի անսպասելի հարց տվեց, որը, երևի, երկար մտորումների արդյունք էր:

— Եթե գառնուկը թփեր է ուտում, ուրեմն ծաղիկներ է՞լ  (ուտել):

— Ոչխարն ուտում է ամեն ինչ:

— Հա՞, նույնիսկ փշո՞տ ծաղիկներ:

— Բա փշերն ինչի՞ համար են:

Ես չգիտեի: Այդ պահին ես շատ էի զբաղված. փորձում էի դուրս քաշել շարժիչի մեջ լռված հեղույսը: Եվ շատ անհանգիստ էի, որովհետև օդանավիս անսարքությունն ավելի ու ավելի վտանգավոր էր դառնում, իսկ օր օրի պակասող խմելու ջուրը նշան էր, որ վերջը լավ չի լինելու:

— Բա փշերն ինչի՞ համար են:

Փոքրիկ իշխանն իր տված հարցերը երբեք անպատասխան չէր թողնում:

Փչացած հեղույսի պատճառով տրամադրությունս ընկել էր, և ես հենց այնպես պատասխանեցի.

— Փշերը ոչ մի բանի պետք չեն, փշերի օգնությամբ ծաղիկներն ընդամենը արտահայտում են իրենց չարությունը:

— Ի՜նչ ես ասում…

Եվ  փոքր-ինչ լռելուց հետո  մի տեսակ հիշաչարությամբ նետեց.

— Չե՛մ հավատում: Ծաղիկները թույլ են: Եվ շատ միամիտ են: Նրանք ամեն կերպ (փորձել) համարձակ երևալ: Նրանց թվում է, թե իրենց փշերով կարող են բոլորին վախեցնել:

Ես ոչինչ չպատասխանեցի: Այդ պահին միտքս ուրիշ տեղ էր. «Եթե հեղույսը դուրս չեկավ, մուրճով կխփեմ ու ջարդելով կհանեմ»: Փոքրիկ իշխանը նորից մտքերս իրար խառնեց.

— Եվ դու կարծում ես, թե ծաղիկները…

— Չէ՛, չէ՛: Ես ոչինչ չեմ կարծում: Ես քեզ հենց այնպես ասացի: Հիմա լուրջ գործով եմ զբաղված:

Նա ապշած ինձ նայեց.

— Լուրջ գո՜րծ:

Փոքրիկ իշխանը (նայել) ձեռքիս մուրճին, քսայուղի մեջ թաթախված մատներիս և այն առարկային, որի վրա կռացել էի, և որը նրան չափազանց տգեղ էր թվում:

— Այնպես ես խոսում, կարծես մեծահասակ լինես:

Այդ խոսքերից մի քիչ (ամաչել): Իսկ նա շարունակեց անողոք շեշտով:

— Չեղա՛վ, դու ամեն ինչ շփոթում ես…Դու խառնում ես ամեն ինչ:

Նա իսկապես շատ էր բարկացել: Քամին խաղում էր նրա ոսկեգանգուր մազերի հետ:

— Ես մի մոլորակ գիտեմ որտեղ մորեգույն դեմքով մի մարդ է ապրում: Նա ոչ մի անգամ ծաղկից հոտ չի քաշել: Ոչ մի անգամ աստղերին չի նայել: Երբեք ոչ մեկի չի սիրել: Նա միշտ զբաղված է եղել թվեր գումարելով: Եվ ամբողջ օրը քեզ նման անընդհատ նույն բանն է կրկնում. «Ես լո՜ւրջ մարդ եմ, ես լո՜ւրջ մարդ եմ», և գոռոզությունից փքվում է: Բայց նա մարդ չէ, նա սո՛ւնկ է:

— Ի՞նչ է:

— Սո՛ւնկ է:

Փոքրիկ իշխանը զայրույթից գունատվել էր:

   1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
գաղտնիք

վերջը

համարձակ

ջարդելով

    2.Ի՞նչ է նշանակում անհանգիստ բառը.

ա/ հանգիստ չունեցող

բ/ անհամբեր

գ/ անընդհատ աշխատող

դ/ անընդհատ հանգստացող

      3. Գրի՛ր տրված բառերի հականիշները.

ա/ վտանգավոր-անվտանգ

բ/ չարություն-բարություն

գ/ թույլ-հզոր

դ/  տգեղ-գեղեցիկ

  4. Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը.

ա/ վտանգավոր — ածանցավոր

բ/ անպատասխան- ածանցավոր

գ/ մուրճ- ածանցավոր

դ/ հաստափոր-բարդ

    5. Տրված գոյականների դիմաց գրի՛ր դրանց հոգնակին.

ա/ ծաղիկ   ծաղիկներ

բ/ իշխան   իշխաններ

գ/ քամի   քամիներ

դ/ փուշ   փշեր

   6. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է:    Սխալ տարբերակն ընդգծի՛ր:

ա/ մորեգույն-ածական

բ/  ծաղիկ-գոյական

գ/ հինգ -թվական

դ/ ոսկեգանգուր-գոյական

7. Դու՛րս  գրիր տեքստում փակագծերի մեջ  դրված բայերը  և  դիմացը գրի՛ր անհրաժեշտ ձևերը  (համապատասխանեցրո՛ւ տեքստին):

(ուտել)              կուտի

(փորձել)                   փորձում էին

(նայել)                   նայեց

(ամաչել)                  ամանչեցի

 8.Գտի՛ր տրված նախադասության ենթական և ստորոգյալը:

   Քամին  խաղում էր  նրա  ոսկեգանգուր մազերի հետ:

ենթակա       քամին

ստորոգյալ  խաղում

9. Տեքստից դուրս գրի՛ր մեկական պատմողական և  հարցական նախադասություն:

պատմողական- Եվ  փոքր-ինչ լռելուց հետո  մի տեսակ հիշաչարությամբ նետեց.

հարցական- Եթե գառնուկը թփեր է ուտում, ուրեմն ծաղիկներ է՞լ  (ուտել):

10. Տեքստում ընդգծված նախադասության մեջ դի՛ր բաց թողած կետադրական նշանը:

Ես մի մոլորակ գիտեմ որտեղ մորեգույն դեմքով մի մարդ է ապրում:

11. Տեքստից դու՛րս գրիր Փոքրիկ իշխանին նկարագրող արտահայտությունը:
  Քամին  խաղում էր  նրա  ոսկեգանգուր մազերի հետ

  12. Ինչո՞ւ էր անհանգստացած Փոքրիկ իշխանը.

ա/ որ ոչխարը կարող էր ուտել իր միակ ծաղկին:

բ/ որ  ինքնաթիռի շարժիչը անսարք էր:

գ/ որ քամի էր:

դ/ որ ինքնաթիռները թռչում են:

13. Հեղինակը Փոքրիկ իշխանի ո՞ր խոսքերից ամաչեց:

Այնպես ես խոսում, կարծես մեծահասակ լինես:

    14. Փոքրիկ իշխանի կարծիքով ̀  ծաղիկների փշերն ինչի՞ համար են:

Նրանց թվում է, թե իրենց փշերով կարող են բոլորին վախեցնել:

      15.Ինչո՞ւ էր փչացել օդանավի շարժիչը:

Քանի որ օդանավի շարժիչի մեջ հեղույս էր մնացել:

Գարնանայի հեքիաթ

Կար-չկար մի երեխա կար, նրա անունը Իշխան է, նա շատ է սիրում գարուն, բայծ նրա մոտ գարուն չեր այլ աշուն նա սպասում էր թե երբ կգա նորից գարուն: Իշխանը ուզում էր բակ գնալ տանից և գնա հեծանիվ վարի, գնում է մայրիկին է ասում մայրիկը Իշխանին պատասխանում է տղաս հիմա բակը ցուրտ է մի գնա որովհետև կհիվանդանաս համել հեց որ գարուն գա ես քեզ կթողեմ ինչքան կուզես այտքան քո հեծանիվը կվարես հա, Իշխանիկը միքիչ նեղվածե որ բակ չի գա հեծանիվ վարի բայծ մի կողմից էլ ուրախ էր որովհետև հենց վոր գարուն գա նրա մայրիկը կթողի գնա բակ և հեծանիվ վարի ինչքան կուզի, նա սպասում եր ամեն օր ամենպ շաբաթ և վերջապես գարունը եկավ: Իշխանիկը ուրախացած գնում է որ ասի մայրիկին որ թողի գան բակ բայծ նրա մայիրկը ուրիշ բան է պատասխանում տղաս մենք պետքե հեռանանք որովհետև ինչվոր վարաքիչ վիռուս է տարածվել վիռուսի անունը COVID 19-նե դրա համար գնա հաքնվի որ գնանք, Իշխանիկը մայրիկին հարցնում է մայրիկ իսկ ինչ երկիր ենք գնում մայրիկը ասեց որ հետո կասեմ Իշխանիկը նեղված է և շշկրված է որովհետև նրանք հեռանում են իտալիա և այնդեղ ամեն որ շոք է Իշխանիկը գնում է մայրիկին հարցնում է մայրիկ կարող եմ դուր գալ բակ հա մայրիկը ասում է այո և Իշխանիկը արագ գնում է հայրիկին ասում է հայրիկ կարող ես հեծանիվս հանես գնամ բակ քշեմ հայրիկը ասում է այո հայրիկը հանում է հեծանիվը և Իշխանիկը ուրախանում է և վարում:

Ղ. Աղայանի «Եղեգնուհին» 

Կարդա՛  Ղ. Աղայանի «Եղեգնուհին» հեքիաթի 4-րդ մասը,  դո՛ւրս գրիր անծանոթ բառերը։

Հատվածում հանդիպող, անծանոթ բառեր: Շյուղ-դալար, տաշեղ- փայտի կամ մետաղի մանր շերտեր, բղուղ-կճուճ, խուփ-կափարիչ:

«Երևան քաղաքի արձանները և քանդակներընախագիծ

Օրը՝ 1֊ին խումբ ապրիլի 26, 2֊րդ խումբ ապրիլի 28

Նախագծի ժամկետը՝ շուրջտարյա

Մասնակիցներ՝ 4֊րդ դասարանի սովորողներ

Նախագիծը նախատեսվում է իրականացնել 4, 5֊րդ դասարանի սովորողների հետ

Ժամը՝ 9։30-12։15

Օրը՝ 1֊ին խումբ ապրիլի 26, 2֊րդ խումբ ապրիլի 28

Պատասխանատու դասավանդողներ՝ Հեղինե Խալաթյան, Ռիմա Քեքեջյան

Նպատակը՝ ուսումնասիրել Երևան քաղաքի մի շարք արձանների և քանդակների պատմությունը, քայլարշավներ ձեռնարկել երևանյան արձանների և քանդակների հետքերով, տեղում ուսումնասիրել արձանները և քանդակները, որպես ճարտարապետական-մշակութային արժեքներ։

Խնդիրները՝ Երանում ծնվում և ապրում են արձաններ ու քանդակներ, որոնց կողքով ամեն օր անտերբեր անցնում ենք, և չգիտենք, թե ինչ պատմություն ունեն։ Մի մասն էլ՝ «թաքնված» քաղաքի այգիներում ու բակերում, լռում են իրենց գոյության մասին։

Նախագծի միջոցով վեր ենք հանում արձան֊քանդակների ստեղծման պատմությունը, բացահայտում են «թաքնված» արձան-քանդակները։

Ընթացք/Քայլեր

  • Սովորողները երևանյան արձան-քանդակների մասին փնտրում և հավաքում են տեղեկություններ հանացանցից։
  • Քայլարշավների իրականացում արձան-քանդակների հետքերով։
  • Ուսումնասիրության արդյունքների ամփոփում պատումների, նկարաշարերի, տեսանյութերի տեսքով։
  • Արձան-քանդակների լուսանկարների ցուցահանդես։

Արդյունք

Նախագծի արդյունքներն ամփոփվում են սովորողների բլոգներում՝ պատումների, տեսանյութերի, նկարաշարերի տեսքով, դրանք հրապարակվում են Հյուսիսային դպրոցի ենթակայքում, գլխավոր կայքում։

Անհրաժեշտ գրականություն

Սնկեր

Սնկեր: Սնկերն ավելի մեծ չափերի են հասնում, քան բակտերիաները: Ունեն տարբեր ձևեր: Սնկերի մեծ մասը բազմաբջիջ է: Սնկերի մարմինը կազմված է թելերից: Որոշ սնկերում տարբերվում են նաև գլխիկ և ոտիկ: Դրանք գլխարկավոր սնկեր են։

Սնկերը ևս ունեն լավ արտահայտված արտաքին կառույց՝ սնվում են, շնչում, բազմանում, օժտված են կենդանի օրգանիզմների այլ հատկու­թյուններով: Նրանք ունեն շատ նմանություններ բույսերի և կենդանիների հետ: Սնկերը սնվում են պատրաստի օրգանական նյութերով:

Սնկերը մեծ դեր են կատարում բնության մեջ: Սնկերի մի մասն ապ­րում է ծառերի տակ, ծառերի արմատներին մոտ և փոխազդում նրանց հետ՝ տալով և ստանալով պիտանի նյութեր, օգնելով մեկը մյուսի աճին և զարգացմանը: Դա օգտակար կապ է:

Գլխարկավոր սնկերի թվում կան ուտելու սնկեր: Դրանցից են սպիտակ սունկը, կեչասունկը, յուղասունկը, շամպինիոնը, աղվեսասունկը:

Սակայն կան այնպիսիները, որոնք թունավոր են և վնաս են հասցնում բույսերին և կենդանիներին, մարդուն: Որոշ սնկեր հարուցում են նաև տար­բեր հիվանդություններ:

Սնկերի մասին գիտությունն անվանվում է սնկաբանություն:

Հարցեր և առաջադրանքներ

1.Ի՞նչ գիտեք սնկերի և ծառերի փոխադարձ կապի մասին:

Սնկերի մի քանի տեսակ ապրում են ծառերի տակ, ծառերի արմատների մոտ։ Ու ծառերին տալիս և ստանում են պիտանի նյութեր որոնցով մեկը մյուսով աճում ու զարգանում է։ Եվ դա շատ օգտակար կապ է։
2.Ի՞նչ գիտեք սնկերի մասին: Ի՞նչ օրգանիզմներ են դրանք:

Սնկերը սնվում են, շնչում, բազմանում են: Նրանք օժտված են կենդանի օրգանիզմներով։

Կան սնկեր որոնք վտանգավոր են և կան սնկեր որոնք կարելի է ուտել
3.Որո՞նք են ուտելի սնկերը: Իսկ որո՞նք են թունավոր:

Ուտելինները գլխիկով սնկերն են է։ Դրանք են կեչասունկը,

յուղասունկ
շամպինիոմ
կեչասունկ
աղվեսասունկ

Իսկ թունավոր սնկերը մարդու համար շատ վտանգավոր են։Դրանք մարդու և բնությանը համար օգտակար չի։

Այս սունկն ունի կոնաձև գլխարկ: Այս տեսակի սունկն աճում է ԱՄՆ-ի հյուսիս-արևմուտքում: Բացի նրանից, որ սնկի մեջ կան վտանգավոր միկոտոքսիններ, այն վտանգավոր է նաև նրանով, որ հեշտ է շփոթել նմանատիպ ուտելի սնկերի հետ:

Մահացու վտանգավոր մորկեղասունկը հաճախ անվանում են շուրթերի սունկ: Նրա գլխարկը հիշեցնում է գլխուղեղի: Նա շատ նման է ուտելի մորկեղասունկին: Դա իր հերթին ունենում է վատ հետևանքեր` փսխում, գլխապտույտ, փորլուծություն, նույնիսկ մահ:

Նախագիծ

Ծնողների, բարեկամների, ընտանիքի անդամների հետ   պատրաստեք սնկով ուտեստներ՝ աղցաններ, ապուրներ, ինչ կնախընտրեք և այլն: Պատրաստեք, տեսանկարահանեք, ներկայացրեք ձեր ընտանեկան դպրոցի տեսաֆիլմը, բաղադրատոմսը:

ՀԵՏԱՔՐՔԻՐ է ԻՄԱՆԱԼ

1.Ամերիկայի հյուսիսում գտել են մի սունկ, որի մարմնի թելերը տարած­ված են 15 հեկտար մակերեսով տարածքում և կշռում են 100 տոննա:
2. Սնկերի շատ տեսակներ գիշատիչներ են: Գիշատիչ սնկերը հատուկ հարմարություններ ունեն, որոնց միջոցով միջատներ են որսում: Կան նաև տեսակներ, որոնք փոշոտելով իրենց սպորները և ներթափանցելով զոհի մեջ, աճում են նրա մեջ:
3.Ամենաթանկ սունկը տրյուֆելն է: Դրա մեկ կգ-ն արժե մոտ 2500$:
4. Չեռնոբիլի ԱԷԿ-ի ռեակտորում 2002 թվականին հայտնաբերվել են սնկեր, որոնք իրենց շատ լավ էին զգում: Ընդ որում, այս սնկերին ճառագայթումն անհրաժեշտ էր ապրելու համար, ինչպես արևը` բույսերի:
5. Սնկերը` որպես մթերք, որոշ հատկություններով մոտ են մսին, որոշներով` բույսերին: