Մայրենի

Եղիշե Չարենցի «Հայրենիքում»բանաստեղծությունը շատ լավ կարդա՛լ սովորիր, կատարի՛ր բանաստեղծության տակ գտնվող առաջադրանքները:

Հայրենիքում

Ձյունապատ լեռներ ու կապույտ լճեր։
Երկինքներ, որպես երազներ հոգու։
Երկինքներ, որպես մանկական աչեր։
Մենակ էի ես։ Ինձ հետ էիր դու։

Երբ լսում էի մրմունջը լճի
Ու նայում էի թափանցիկ հեռուն
Զարթնում էր իմ մեջ քո սուրբ անուրջի
Կորուստը այն հին, աստղայի՜ն, անհո՜ւն։

Կանչում էր, կանչում ձյունոտ լեռներում
Մեկը կարոտի իրիկնամուտին։
Իսկ գիշերն իջնում, ծածկում էր հեռուն
Խառնելով հոգիս աստղային մութին․․․

Առաջադրանքներ

  1. Կապույտով նշված բառերը բաղադրիչների (մասերի) բաժանի՛ր   (այսպես. աստղային — աստղ+ային, ածանցավոր բառ): Ձյուն+ ա հոդակապ+պատ մանր+ ա հոդակապ +կան աստղ+ային ան+հուն
  2. Կարմիրով գրված բառերը բացատրի՛ր:

Աչեր-աչքեր մրմունջ-ցածր ձայն անուրջ-երազ, տեսիլք

  1. Բանաստեղծության միջից դո՛ւրս գրիր 5 գոյական(ո՞վ, ովքե՞ր, ի՞նչ, ինչե՞ր), 5 ածական (ինչպիսի՞)։

Ինչեր-լեռներ ինչեր-լճեր ինչ-մրմունջ ինչեր-աչեր ինչեր-երազներ ինչպիսի-հեռուն ինչպիսի-աստղային ինչպիսի-ձյունոտ ինչպիսի-իրիկնամուտ ինչպիսի-մանկական