Ջաննի Ռոդարի. Թե ինչպես կապիկները ճամփորդեցին

Մի օր կենդանաբանական այգու կապիկները որոշեցին ճամփորդել, աշխարհ ճանաչել: Որոշեցին ու ճամփա ընկան: Գնացին, գնացին, մի տեղ կանգնեցին ու հարցրին.
-Ի՞նչ է երևում:
-Առյուծի վանդակը, փոկի ավազանն ու ընձուղտի տունը:
-Ի՜նչ մեծ է աշխարհը, ու ինչքա՜ն շատ բան ես իմանում, երբ ճամփորդում ես:
Շարունակեցին ճանապարհն ու կանգ առան միայն կեսօրին:
-Հիմա ի՞նչ է երևում:
-Ընձուղտի տունը, փոկերի ավազանն ու առյուծի վանդակը:
-Ի՜նչ տարօրինակ է աշխարհը, ու ինչքա՜ն շատ բան ես իմանում, երբ ճամ.որդում ես:
Նորից ճանապարհ ընկան ու կանգ առան արևամուտին:
-Իսկ հիմա ի՞նչ է երևում:
-Առյուծի վանդակը, ընձու.տի տունն ու փոկերի ավազանը:
-Ի՜նչ ձանձրալի է աշխարհը.  միշտ նույն բաներն են հանդիպում. ու ճանապարհորդելն էլ ոչ մի բանի պետք չէ:
Ու այդպես, նրանք ճամ.որդում էին, ճամ.որդում, բայց վանդակից դուրս չէին գալիս, պտտվում էին նույն շրջանում կարուսելի ձիուկի պես:

Առաջադրանքներ

  • Լրացրո՛ւ բաց թողնված տառերը
  1. կենդանաբանական,
  2. ճամփորդել
  3. ճամփա
  4. ընձուղտի
  5. ճամփորդում
  6. կեսօրին
  7. տարօրինակ
  • Տրված բառերը բառերը բաղադրիչների(մասերի) բաժանի՛ր, ապա որոշի՛ր  կազմությունը (պարզ, բարդ, ածանցավոր)՝  կեսօր, արևամուտ, ձանձրալի, աշխարհ, ճանապարհորդ:
  • կեսօր-կես(արմատ)+օր(արմատ) բարդ բառ
  • արևամուտ-արև(արմատ)+ա(հոդակապ)+մուտք(արմատ) բարդ բառ
  • ձանձրալի-ձանձրանալ(արմատ)+ալի(ածանց) ածանցավոր
  • աշխարհ-պարզ բառ
  • ճանապարհորդ-ճանապարհ(արմատ)+որդ(ածանց) ածանցավոր

       3.  Կենդանաբանական այգու կապիկները  ճամփորդեցին:

ա) Գտի՛ր տրված նախադասության ենթական ու ստորոգյալը:

Կապիկները          ճամփորդեցին

բ) Սա պարզ ընդարձակ նախադասություն  է: Այն դարձրո՛ւ պարզ համառոտ:

Կապիկները ճաբորդեցին

գ) Լույսն անջատվեց-լույսն անջատվեց այսօր առավոտյան

Աննան նվագում է-Աննան նվագում է դահլիճում

Աստղերը շողշողում են-աստղերը շողում են մութ երկնքում

Այս երեք պարզ համառոտ նախադասությունները դարձրո՛ւ պարզ ընդարձակ:

4. Գրի՛ր այգի, ճանապարհ, արևամուտ բառերի հոմանիշները:

Այգի-զբոսայգի, ճանապարհ- ճափա, արևամուտ-մայրամուտ:

 5. Գրի՛ր տարօրինակ, գիշեր, նույն, դուրս գալ բառերի հականիշները:

Տարօրինակ-սովորական, գիշեր-ցերեկ, նույն-տարբեր, դուրս գալ-մտնել:

   6. Պատմվածքից դո՛ւրս գրիր աշխարհը բնութագրող բառերը:

   7. Համաձա՞յն ես կապիկների հետ:

Ոչ քանի որ կապիկները վանդակում են ճանապարհորդել:

Ինչպիսի՞ն է քո աշխարհը: Պատմի՛ր:

Իմ աշխարհը մեծ է և գունավոր շենքերով: Իմ աշխարհում չար մարդ չկա այնտեղ բոլորը շատ բարի են նաև իմ աշխարհում անձրևի փոխարեն թափվում են սրտիկներ

Ամսի 17

  1. Պատմի՛ր Հովհաննես Թումանյանի «Մոծակն ու մրջյունը» առակը։ 
  2. Ո՞րն է առակի հիմնական ասելիքը: Ի՞նչ սովորեցրեց քեզ առակը:
  3. Գրի՛ր  գիժ, ժիր, շեն, թշվառ, թուխ,  ամբար, սուգ անել, պաղել, դալկանալ բառերի հոմանիշները: Գիժ-խելագար, ժիր-աշխույժ, շեն-ավերակ, թշվառ-Խեղճ, թուխ-սև, ամբար-պահեստ, սուգ անել-տխրել, պաղել-մրսել, դալկանալ-դեղնել:
  4. Գրի՛ր  ժիր, սուսիկ-փուսիկ, աշխույժ, ծույլ, լիքը, ուրախ, առողջ բառերի հականիշները: Ժիր-ծույլ, սուսիկ-փուսիկ-աշխույժ, աշխույժ-հոգնած, ծույլ-աշխատասեր, լիքը-դատարկ, ուրախ-տխուր, առողջ-հիվանդ:
  5. Առակից դո՛ւրս գրիր 10 գոյական (ո՞վ, ովքե՞ր, ի՞նչ, ինչե՞ր), 10 ածական (ինչպիսիտ՞)։

Գոյականեր- մոծակ, մրջուն, կինը, պահապան, դուռը:

Ածականեր- հաստագլուխ, գիժ, շուտիկ շուշտիկ, սուսիկ փուսիկ,

Արձաներ

1939 թվականին Երևանում պատրաստվում էին տոնել «Սասնա ծռեր» էպոսի 1000-ամյա հոբելյանը։ Տոնակատարությունների նախօրեին որոշվում է կայարանամերձ հրապարակում կանգնեցնել էպոսի հերոսի քանդակը։ Քանդակի վրա աշխատանքներն սկիզբ են առել դեռ  1939 թվականին՝ հայկական դյուցազնավեպի գրաֆիկական վերոհիշյալ նկարաշարին զուգընթաց: Հայտարարվեց մրցույթ, սակայն քանդակագործների մի մասը պնդեց, որ արձանը ստեղծելու համար հարկավոր է մեկ-երկու տարի, մյուսներն այլ պատվերներով էին զբաղված։ Միայն նկարիչ-արձանագործ Երվանդ Քոչարը[3], որը նոր էր վերադարձել Ֆրանսիայից հանձն առավ կարճ ժամանակահատվածու իրականացնելու այդ աշխատանքը։ Մաեստրոն աշխատանքն ավարտեց անհավատալի կարճ ժամկետում՝ 18 օրում։ 

Մայրենի 16.03.2021

  • Կարդա՛ Հովհաննես Թումանյանի «Մոծակն ու մրջյունը» առակը։ 
  • Անծանոթ բառերը բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
  • Դո՛ւրս գրիր առակին համապատասխան առած-ասացվածքներ (2-3 առած):
  • Լրացրո՛ւ բաց թողնված տառերը ու կարմիրով ներկի՛ր:

Մրջյուն, աշխարհ,  հանկարծ,  համբուրել, զարդնել:

Հողը

Փորձե՛նք պարզել,  թե ինչից է կազմված հողը:
Առաջադրանք. Երկրի մակերևույթի վերին բերրի, փխրուն շերտը հողից է, որտեղ աճում է բույսերի մեծ մասը:
Հիշեցում. անվտանգության նկատառումներից ելնելով` խորհուրդ է տրվում փորձերն իրականացնել մեծահասակների ներկայությամբ, պատշգամբում:
1.Վերցրե՛ք հողի մի կտոր և լցրե՛ք ջրի մեջ: Տեսնում եք, որ ջրում անմիջապես հայտնվում են պղպջակներ: Ինչպե՞ս բացատրել այդ երևույթը, ո՞րն է դրա պատճառը:
2. Լավ խառնե՛ք ջրում եղած հողը և թողե՛ք` մնա: Որոշ ժամանակ անց կնկատեք ———:
3. Վերցրե՛ք մի փոքր հող, լցրե՛ք հրակայուն տարրայի մեջ և տաքացրե՛ք կրակի վրա: Տարրայի վերևում ապակի պահեք: Ի՞նչ կնկատեք ———:
4. Շարունակում եք տաքացնել հողը: Շուտով ծուխ կնկատեք և տհաճ հոտ կզգաք: Այսինքն՝ ———:
5. Վերլուծե՛ք ստացված արդյունքները և թվարկե՛ք, թե ինչ նյութեր են մտնում հողի կազմության մեջ: Հողի կազմության մեջ մտնում են՝ ———: