Հայրենագիտություն Մարտի 1-3

Մարտ 1-3

Առաջադրանք

Տեղեկություններ գրել Լոռվա աշխարհի լճերի, գետերի և անտառների մասին։

Գետեր

Տանձուտ, գետ Հայաստանի Լոռու մարզում։ Գետի երկարությունը 23 կմ է։ Այն սկիզբ է առնում Փամբակի լեռնաշղթայի հյուսիսային լանջից, անտառապատ կիրճով և Վանաձոր քաղաքի արևելյան հատվածով։ Վանաձոր քաղաքում Տանձուտը միախառնվում է Վանաձոր գետին, որից հետո Փամբակին։

Սևջուր, գետ Լոռու մարզում, գոյանում է Խորգետակ և Չքնաղ գետերի միախառնումից և Ստեփանավան քաղաքի մոտ աջից միախառնվում Ձորագետին։ Երկարությունը 14 կմ է։

ԼոռիգետԿարակալա, Ղարաղալա, Սևաբերդ, գետ Հայաստանի Լոռու մարզում, Ձորագետի ձախ վտակը։ Սկիզբ է առնում Ջավախքի լեռնաշղթայիարևելյան լանջերից՝ 2000 մ բարձրությունից։ Երկարությունը 29 կմ է, ջրհավաք ավազանը՝ 110 կմ²։

Վանաձոր, գետ ՀՀ Լոռու մարզում, Փամբակի աջ վտակը։ Սկիզբ է առնում Փամբակի լեռնաշղթայի՝ 2800 մ բարձրությունից, Վանաձոր քաղաքի տարածքում միանում է Տանձուտին։ Երկարությունը 16 կմ է։

Սառնաղբյուր, գետ Հայաստանի Լոռու մարզում։ Սկիզբ է առնում Ջավախքի լեռներիարևելյան լանջերից և Ձյունաշող գյուղից միախառնվում Տաշիր գետին։ Երկարությունը 17 կմ է։

Անտառներ

Թեղուտի անտառ, գտնվում է Հայաստանի Հանրապետության հյուսիսային մասում, Գուգարաց լեռների հյուսիսահայաց լանջերի 700-2200 մ բարձրությունների վրա։

Տարածքի գերակշռող բուսականությունը հաճարենու անտառներն են և նրա մնացորդները։ Թեղուտի անտառը Հայաստանում ամենալավ պահպանված անտառային տարածքներից է՝ հարուստ կենսաբազմազանությամբ, այդ թվում՝ շուրջ 200 բուսատեսակով, կաթնասունների 55, թռչունների 86, սողունների 10 և երկկենցաղների 4 տեսակներով։ Այս բուսատեսակներից և կենդանատեսաներից շատերը հազվադեպ հանդիպող են և գտնվում են ոչնչացման եզրին, իսկ 6 բուսատեսակ և 26 կենդանատեսակ ընդգրկված են Հայաստանի Կարմիր գրքում։

Լճեր

Դսեղի Ծովեր, երկրաբանական բնության հուշարձան Հայաստանի Հանրապետության Լոռու մառզում, Դսեղ գյուղից 3 կմ հարավ-արևելք, Սևորդաց լեռնաշղթայի Ծովիղաշ  լեռնագագաթի հյուսիսային լանջի ափսեաձև գոգավորությունում։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Բնապահպանության նախարարության բնության պետական հուշարձանների ցանկում։ Բնության պետական հուշարձանների ցանկում ներառվել է 2008 թվականի օգոստոսի 14-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության բնության հուշարձանների ցանկը հաստատելու մասին» ՀՀ Կառավարության որոշման համաձայն։

Մթնալիճ (նախկինում՝ Կարաբոկնեի[1]), լճակ ՀայաստանիԼոռու մարզում, Կապանակ լեռան հյուսիսային լանջին, Հարթագյուղից 2,5 կմ հարավ-արևմուտք, Խնկոյան համայնքի տարածքում:[1][2] Բարձրությունը ծովի մակարդակից` 2130 մ, մակերեսը` 0,2 հա[3]:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s