Հաղպատ վանական համալիր
Սանահինից ոչ շատ հեռու Հաղպատի վանքն է, որը նույնպես ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ–ի ցանկում։ Սա միջնադարյան Հայաստանի երևելի հուշարձան է, որն առանձնանում է ասիմետրիկ գծագրությամբ՝ գողտրիկ տեսարանի ֆոնին։
Վանքը փոքր սարավանդի վրա է՝ կիրճերով շրջապատված: Հիմնվել է 976 թվականին Աշոտ Գ Ողորմածի օրոք։
Համարվում է, որ վանքը կառուցվել է այն վայրում, որտեղ դեռ IV դարում Գրիգոր Լուսավորիչը խաչքար էր տեղադրել։ Դա սուրբ Աստվածածին առաջին վանքն էր։ Սակայն Սանահինի ամենամեծ հուշարձանը Ամենափրկիչ եկեղեցին է։ Այս եկեղեցու հիշարժան գլխավոր պատկերներից մեկը եկեղեցու մանրակերտը ձեռքերում պահած Կյուրիկե ու Սմբատ արքաների քանդակն։

Արժե նշել, որ Սանահին գյուղը հայտնի է նաև նրանով, որ ըստ որոշ հետազոտողների, այստեղ է ծնվել Սայաթ Նովան։
Հաղպատ վանական համալիր
Սանահինից ոչ շատ հեռու Հաղպատի վանքն է, որը նույնպես ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ–ի ցանկում։ Սա միջնադարյան Հայաստանի երևելի հուշարձան է, որն առանձնանում է ասիմետրիկ գծագրությամբ՝ գողտրիկ տեսարանի ֆոնին։
Վանքը փոքր սարավանդի վրա է՝ կիրճերով շրջապատված: Հիմնվել է 976 թվականին Աշոտ Գ Ողորմածի օրոք։

Ըստ ավանդազրույցի՝ նախ, հինվել է Սանահինը, որի անվանումը մեկնաբանվում է, իբր՝ «սա նրանից հին է»։ Կառույցի վրա երկու վարպետ են աշխատել` հայր ու որդի։ Սակայն շինարարության ընթացքում նրանց միջև պարբերաբար տարաձայնություններ են առաջացել, ու մի անգամ վիճելիս որդին ասել է հորը, թե ինքնուրույն կարող է վանք կառուցել։

Այդպես, ըստ առասպելի, հայտնվել է Հաղպատը։ Երբ վանքն արդեն պատրաստ է եղել, բոլորը սպասել ծեր վարպետի գնահատականին։ Վերջապես, նա հրել է շարվածքի քարը և ասել. «Ա՜խ, պատ»: Այստեղ հայր և որդի գրկախառնվել են և հաշտվել։ Իսկ վանքն էլ «Հաղպատ» անվանումն է ստացել։
Ի դեպ, համալիրն արդարացրել է իր անվանումը. այս ընթացքում այն կանգուն է մնացել, չնայած բազմաթիվ երկրաշարժերին։ Այսօր Հաղպատը բարդ ճարտարապետական համալիր է, որը ասես մի փոքր քաղաք լինի, որտեղ հանգիստ կարելի է մոլորվել. վանքի շուրջ կառուցված շինությունները լաբիրինթոսներ են կազմում։

Ախթալայի բերդ ու վանք
Ճարտարապետական համալրը գտնվում է Դեբեդի կիրճի մեկ այլ սարահարթի վրա։ Այս վայրի պատմությունը պաշտոնապես սկսվում է X դարից, երբ այստեղ կառուցվել է Պղնձահանք բերդը։ Այն Տաշիր-Ձորագետի թագավորության համար ռազմավարական կարևորություն ունեցող պաշտպանական կառույց էր։ Երկու դար անց` 1188 թվականին, Կյուրիկյանների տոհմից Մարիամ արքայադստեր հրամանով բերդում Սուրբ Աստվածածնի եկեղեցի է կառուցվել։

Հատկանշական են այս եկեղեցու որմնանկարները, որոնք 960 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեն։ Դրանք թվագրվում են XIII դարով։ Որմնանկարներն իրենց մակերեսով և սյուժեների հարստությամբ աննախադեպ են ոչ միայն Հայաստանի, այլև կովկասյան տարածաշրջանի համար։

Սուրբ Աստվածածնի եկեղեցու հետ կապված մի հետաքրքիր պատմություն կա։ Խորանի գմբեթային հատվածում պատկերված է գահին նստած Աստվածածինը` փոքրիկի հետ։ Սակայն Աստվածամոր դեմքը վնասված է։ Պատմությունը վկայում է, որ XIV դարում Լենկթեմուրը վանք է մտել ու տեսել է, որ այնտեղ մարդ չկա։ Բայց այդ պահին հանկարծակի մանկան լաց է լսվել։
Լենկթեմուրը հասկացել է, որ եկեղեցում թաքստոց կա։ Ի դեպ, այդ թաքստոցը մինչ այժմ էլ պահպանվել է։ Սակայն զորապետին այդպես էլ չի հաջողվել գտնել դրա մուտքը։ Նա հրամայել է իր զինվորներին կրակ բացել եկեղեցու վրա։ Արդյունքում Աստվածամոր դեմքը վնասվել է, սակայն եկեղեցին կանգուն է մնացել։

Բանն այն է, որ եկեղեցին չորս կողմից զարդարված է խաչի տեսք ունեցող հարթաքանդակներով, իսկ ամենամեծը գտնվում է արևելյան կողմում։ Այդ խաչի մեջտեղը դատարկ է։ Ըստ լեգենդի` հրանոթից արձակված գունդը կպել է խաչի մեջտեղին ու հետ է մղվել` պահպանելով եկեղեցին։
Օձուն գյուղը հնագույն բնակավայր է, որն առանձնանում է յուրահատուկ ճարտարապետական հուշարձանով Օձուն վանական համալիրով: Ճշգրիտ տեղեկություն վանքի կառուցման տարեթվի հետ կապված չկա, բայց, գնահատելով շենքի կառուցվածքը և այլ հատկանիշներ, կարելի է ենթադրել, որ վանքը հիմնադրվել է VII դարում։ Նաև հայտնի չէ հիմնադրի անունը. տեղանքը ստացել է իր անվանումը ի պատիվ Հովհաննես III Օձնեցու, ով ծնվել և մեծացել է այստեղ: Մականունը մեկնաբանվում է որպես օձերի հետ կռվող: Այս մականունը նա ստացել է, երբ փրկել է հայրենի գյուղը հսկայական օձից: Օձունը համարվում է միջնադարյան հայկական ճարտարապետության գոհարներից մեկը: Վանքի պատերը զարդարում են հին որմնանկարներ: