
Ս․ Ծնունդը մեր Եկեղեցու տոնացույցի անշարժ տոներից է: Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին Հիսուս Քրիստոսի հրաշափառ Ծնունդն ու Հայտնությունը նշում է հունվարի 6-ին: Ս. Ծննդյան տոնը սկսվում է հունվարի 5-ի երեկոյան, քանի որ ըստ եկեղեցական կարգի օրը փոխվում է երեկոյան ժամերգությունից հետո: Հունվարի 5-ի երեկոյան եկեղեցիներում մատուցվում է ճրագալույցի Ս. Պատարագ:
Հունվարի 5-ի երեկոյից մարդիկ միմյանց ողջունում են`«Քրիստոս Ծնաւ եւ Յայտնեցաւ:Օրհնեալ է Յայտնութիւնն Քրիստոսի:Ձեզ եւ մեզ մեծ Աւետիս»: