Այցելություն Ի. Ռ. -ի անվան սահադաշտ

Առավոտյան օրս սկսվեց դեպի դպրոց ճանապարհով:Ըստ նախագծի,այսօր մենք պետք է այցելեինք Ի. Ռ.-ի անվան սահադաշտ:Ես շատ էի ուրախացել,բայց նաև մի փոքր վախենում էի,քանի որ առաջին անգամ էի այցելելու: Հասնելով դպրոց,դասընկերներիս հետ նստեցինք դպրոցի երթուղայինը և ճանապարհ ընկանք:Հասնելով սահադաշտ, մեզ տվեցին հատուկ չմուշկներ,որպեսզի սառույցի վրա կարողանանք սահել:Շատ հավես էր,ուսուցիչներս և ընկերներս ինձ շատ օգնեցին ,բայց նաև այնտեղ կային հատուկ մարզիչներ,ովքեր օգնում էին և սովորեցնում ճիշտ սահել:Շատ հավես էր,անհամբեր կսպասեմ հաջորդ այցին:

Читать далее «Այցելություն Ի. Ռ. -ի անվան սահադաշտ»

Տոնի խորհուրդը

Ամանոր (Նոր տարի, Նավասարդ), տոն, նշվում է տարբեր ժողովուրդների կողմից ընդունված օրացույցում ընթացիկ տարվա վերջին օրվա և հաջորդ տարվա առաջին օրվա գիշերը։ Նոր տարին նշելու սովորույթը գոյություն ուներ դեռևս մ.թ.ա. 3-րդ հազարամյակում Միջագետքում։Ամանորով նշում են տարվա սկիզբը։ Տարին ժամանակի սահմանն է, որը վերցրած է բնությունից։ Դա այն ժամանակաշրջանն է, որի ընթացքում Երկիր մոլորակը կատարում է մի լրիվ պտույտ Արեգակի շուրջը։ Երկրի կատարած շրջապտույտը հավասար է 934 միլիոն կիլոմետրի, որն անցնում է մեծ արագությամբ։

Հունվարի 1-ը՝ որպես տարվա սկիզբ, սահմանվել է Հռոմի կայսր Հուլիոս Կեսարի կողմից մ.թ.ա. 46 թվականին։ Հին Հռոմում այդ օրը նվիրված էր Յանուսին՝ ընտրության, դռների և բոլոր սկզիբների աստծուն։ Հունվար ամիսն իր անվանումը ստացել է հենց Յանուս աստծու անունից, որին պատկերում էին երկու երեսով, որոնցից մեկը նայում էր առաջ, իսկ մյուսը՝ ետ[1]: