Այս ուսումնական շրջանում, իրականացրեցինք մի շարք բնագիտական փորձեր, ուսումնասիրեցինք բնությունը, երկիր մոլորակը։Հասկացանք, թե որքան անհրաժեշտ է բույսը մարդու և կենդանու համար։ Ուսումնասիրեցինք մայրցամաքները, աշխարհամասերը։Ուսումնասիրեցինք ապարները, օգտակար հանածոները և իմացանք,որ երկրագնդի արտաքին պինդ շերտը, որի վրա մենք ապրում ենք, կազմված է զանազան նյութերից՝ ավազից, կավից, խճից, քարից և այլն: Այդ բոլորը ապարներ են։ Այնուհետև ուսումնասիրեցինք լճերի տեսակները և ջրամբարները, ստորերկյա ջրերը և աղբյուրները։ Իմանալով մթնոլորտի դերն ու նշանակությունը մարդու կյանքում , հասկացանք,թե որքան անգնահատելի է այն մարդու և երկիր մոլորակի համար։ Եվ իհարկե մարդուն և կենդանի մյուս օրգանիզմներին շնչառության համար անհրաժեշտ է մաքուր օդ, այդ իսկ պատճառով,պետք է մաքուր պահել մեր շրջակա միջավայրը և չախտոտել օդը։