- Անգի՛ր սովորիր Զահրատի (արևմտահայ բանաստեղծ) «Անուշապուր» բանաստեղծությունը:
Անուշապուր
Կաղանդ Պապա մը գար
Նվերներ բերեր
Տար տար չհատներ:
Ծառ մը բարձրանար
Թիզ թիզ -օրեօր-
Երկինք չհասներ
Ինչ որ կյանք կըսենք
Անուշապուր մը ըլլար-ուտեինք-
Կեր կեր- չհատներ:
- Բացատրի՛ր Կաղանդ, Կաղանդ Պապա, չհատնել, անուշապուր բառերը:
- Կաղանդ-Նոր Տարի
- Կաղանդ Պապա-հայկական Ամանորի խորհուրդները կրող և տարածող անձի կերպար, նաև՝ Մեծ Պապուկ, Ձմեռ պապի։
- Չհատնել-անվերջ
- Անուշապուր-ծիրանաչրով և սոխառածով պատրաստվող քաղցր ապուր։
- Համացանցից գտի՛ր և բլոգումդ տեղադրի՛ր անուշապուրի բաղադրատոմսը:
աշուրացու ցորեն – 500 գ
չամիչ – 250 գ
ծիրանի չիր – 250 գ
կարտոֆիլի օսլա – կես փաթեթ
վարդաջուր – 1 շերեփ
շաքարավազ – 1 կգ
աղ, դարչին, ընկույզի միջուկ, նռան հատիկներ
սոճու կոնգոմ /պիստակ/ – 1 փաթեթ
- Շատ լավ սովորի՛ր բառի կազմությունը, դիտի՛ր մուլտֆիլմը:
- Ըստ օրինակի գրի՛ր այս բառերի կազմությունը՝ արև, ընկերական, անխելք, վերջալույս, սեղան, ճաշասենյակ:
արև-պարզ
ընկերական-ածանցավոր
անխելք-նախածանցավոր
վերջալույս-բարդ
սեղան-պարզ
ճաշասենյակ—բարդ
Օրինակ՝
պարզ-դաս
ածանցավոր — դասարան — դաս(արմատ)+ արան(ածանց)
բարդ — դասընկեր — դաս(արմատ) + ընկեր(արմատ)