Բարև, ձմեռ

Բարև, ձմեռ ես քեզ երկար եմ սպասել, վստահ եմ ոչ միայն ես, այլ մի ամբողջ ազգ։ Քանի որ աշունը շատ տխուր էր երկրիս համար, պատերազմ էր ․․․ Ես հավատում եմ, որ դու քեզ հետ կբերես ուրախ Նոր տարի, քանի որ Ամանորին են հրաշքներ կատարվում, իսկ ես հավատում եմ հրաշքների։ Ես հավատում եմ, որ սպիտակ փաթիլների հետ կգա նոր օր, նոր սկիզբ։ Բարև, ձմեռ ես քեզ սպասում էի․․․