1. Բնութագրի՛ր «Նուկիմ քաղաքի խելոքները» հեքիաթի պատգամավորներին և թագավորին:
Իմ կարծիքով թագավորը շատ խելացի և հնարամիտ էր,և կարողանում էր կառավարել իր երկիրը։Իսկ պատգամավորները լինելով անխելք,անճար չկարողացան հասկանալ,որ թագավորը չէ երկու ձմեռ մեկ ամառ անում։
2. Համեմատի՛ր նրանց հականիշ զույգերով: Շարքը շարունակի՛ր:
Թագավոր պատգամավորներ
- խելացի անխելք
- Հնարամիտ անճար
- շինել քանդել
3. Հեքիաթի 2-րդ մասից գտի՛ր և դո՛ւրս գրիր այն նախադասությունը, որտեղ հականիշ զույգ կա:
– Տղե՛րք, առաջ ոտավորն ուտենք` չփախչեն, անոտը մեր ծառան է:
4.Կետերը փոխարինի´ր բ, պ կամ փ տառերով (բ-պ-փ-ի ուղղագրությունը տե՛ս այստեղ): Շարքի բառերից նշված երեքը կհանդիպես հեքիաթում: Փորձիր գտնել այդ բառերը հեքիաթում և դուրս գրել նախադասությունները:
Սուրբ, սրբել, դարբին, խաբել, թպրտալ, ճամփա, երփներանգ, երբեք, համբուրել, փրփրել, հինգշաբթի, ճամփորդ, դարպաս, ճանապարհ, խաբկանք, աղբանոց, իբրև, եղբայր:
– Ժողովրդի կամքը սուրբ է, – ասում են առաջնորդները, որ քաղաքի խելոքներն են լինում, խորհրդի են նստում և որոշում թագավորի մոտ գնալ խնդրելու և, թագավորի սիրտը շահելու համար էլ մի քսակ ոսկի նվեր են տանում ժողովրդի կողմից:
Շինում են մի երկար նիզակ, նիզակի ծայրից կախում են քսակը և «քագավոր, որտեղ ես, գալիս ենք քեզ մոտ», ասում են քաղաքի առաջավորներն ու ճամփա ընկնում:
Հակառակի պես գիշերը մի ճամփորդ է անցնում էդ տեղերով, տեսնում է մի տնկած ձողի շուրջը մարդիկ անուշ քնել են: