Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է,
Ոսկի են թվում տերև ու ճյուղ,
Ուր որ նայում ես, դեղին բոցեր են,
Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:
Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը
Աշնան քամուն են ծափահարում:
Քամին է այս ծով գանձերի տերը,
Այս ոս տերը՝ մեծահարուստ:
Հարցեր և առաջադրանքներ
- Ինչպե՞ս ես հասկանում հետևյալ պատկերը:
Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը Աշնան քամուն են ծափահարում:
Երբ քամի է լինում, ավելի ուժեղ են լսվում ջրի խշոցը, ծառերի,տերևների ձայները և այդ ժամանակ թվում է, թե նրանք ծափահարում են:
- Ո՞ր պատկերն է քեզ ավելի շատ դուր գալիս: Պատասխանդ հիմնավորի՛ր: Բոլորը տողերը գեղեցիկ են գրված, բայց ինձ շատ դուր եկավ ջրի, ծառերի և ծտերի ծափահարումը քամուն:
- Ինչո՞վ է աչքի ընկնում բանաստեղծությունը՝ գույնո՞վ, ձայնո՞վ, թե՞ շարժումով: Դո՛ւրս գրիր այն տողերը, որտեղ “գույն” կա: Բանաստեղծությունը աչքի է ընկնում գույներով: Ոսկեզօծ, դեղին:
4.Գրի՛ր, թե տրված բառերի մեջ քանի՞ տառ, քանի՞ հնչյուն կա:
Ոսկեզօծվել,տերև, ոսկի, ջրվեժ
Ոսկեզօծվել-10տառ, 11հնչյուն:
Տերև- 4տառ 5հնչյուն:
Ոսկի — 4տառ 5հնչյուն
Ջրվեժ — 5տառ 5հնչյուն
5. Բանաստեղծությունը գրավոր պատմի՛ր և նկարի՛ր:
Առաջադրանքները կատարի՛ր բլոգումդ: