Հայերենի հնչյունները 29.09.2020

Հայերենի հնչյունները

Ուշադիր կարդա՛:

Հնչյունը լսվում  և արտասանվում է, իսկ տառը գրվում  է: Տառը հնչյունի նշանն է:

Հայերենում երեսունվեց հնչյուն կա: Դրանք արտահայտվում են երեսունինը տառերով:

Երեսունվեց հնչյուններից վեցը ձայնավորներ են (ա, է, ը, ի, օ, ու), իսկ երեսունը՝ բաղաձայններ (բ, գ, դ, զ, թ, ժ, լ, խ, ծ, կ, հ, ձ, ղ, ճ, մ, յ, ն, շ, չ, պ, ջ, ռ, ս, վ, տ, ր, ց, փ, ք, ֆ):

Է  և ե  տառերը  է  հնչյունի նշաններն են:

Օ  և ո  տառերը  օ  հնչյունի նշաններն են:

Ե  և ո  տառերը կարող են մեկից ավելի հնչյուն արտահայտել (եյէ, ովօ):

Մեկից ավելի հնչյուն է  արտահայտում նաև և տառը (կա՛մ էվ, կա՛մ  յէվ):

Իսկ հիմա գրի՛ր վարժությունները:

  1. Տրված բառերում ո՞ր տառերով (նշաններով) է գրվել  է հնչյունը: Շարքը շարունակի’ր:

Էջ, էի, էգ, էքսկուրսիա, կես, սեր, տեր, հավերժ, բազե, րոպե, դելֆին,

Փոխադրել, սովորել, գրել, ընկեր, նկարել, բանասեր, սեպտեմբեր, գիշեր, վերնագիր, լեզու, տարբերակ, առարկաներ, փոխարեն,  այսպես, նշաններ, էկոլոգիա, էջանշան, Էրեբունի, էլեկտրասյուն։

          Է և ե տառերով։

  1.  Տրված բառերում ո՞ր տառերով (նշաններով) է գրվել o հնչյունը Շարքը շարունակի’ր:

Օր, օգուտ, օտար, օղակ, մորեխ, նոր, կտոր, սովորել, պահածո, երեկո, կինո, փոխադրել, ընկերոջդ, սովորել, օրացույց, օգնել, ծնող, հայոց, օրեցոր։

Օ և ո տառերով։

  • Տրված բառերում  ե և  ո տառերն ինչպե՞ս են կարդացվում: Ա և Բ շարքերը ի՛նքդ շարունակիր:


   Ա. Եղանակ, երազ, երամ, երկիր, երդում, եռալ, եղնիկ, երամագ, երազել, երեկ, երեք, երբ, երրորդ։

Ա շարքում կարդացվում է  յէ։

   Բ. Ոզնի, ող, որս, ոսկոր, ոստ, որակ, ոտք, որսորդ, ոզնի, որդի, ողջ, որպեսզի, որոտ։

Բ շարքում կարդացվում է վօ։

4.  Տրված բառերում   և  տառն ինչպե՞ս է կարդացվում:

Ա Հարևան, Սևան, հևալ, տերև, կեղև, թև, սև:

Ա խմբի  բառերի մեջ և տառը կարդարցվում էվ։

Բ. Նաև, թեև, և: 

Բ խմբի բառերի մեջ կարդացվում է յէվ։է