1.Կարդա՛ (5-7 անգամ) Կոմիտասի «Աշուն օր» բանաստեղծությունը:
Աշուն օր
Գոռաց երկինք, բուք արավ,
Հևաց, հևաց.
Ծերուկ երկիր սուգ արավ։
Ճաքեց հեռուն ամպ,
Երկիր դողաց-բա՛մբ։
Սևուկ ամպեր վար եկան
Օրան, օրան,
Սարի վրա շար եկան։
Ծագեց առավոտ
Պաղեց, սառավ օդ։
Բողբոջ արև շող կապեց,
Դողաց, սողաց,
Արյուն-ամպից քող կապեց։
Վառեց լեռան լանջ,
Լեռան ցավատանջ։
Տեղաց անձրև մաղ տալով,
Մարմանդ-մարմանդ,
Հոգնած տերև շաղ տալով։
Երկիր քուն դրավ,
Եվ թռչուն թռավ։
Հուզված առուն փախ տվավ
Սողուն-սողուն,
Ձորում մշուշ կախ տվավ։
Քամին ելավ վեր,
Արավ տարուբեր։
Մոխիր ամպեր ժիր եկան
Դալուկ-դալուկ,
Սարի վրա ցիր եկան։
Հալեց աշուն օր
Կյանքիս սևավոր։
2. Կարմիրով գրված բառերը դուրս գրիր, ապա բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
օրան, օրան- քաղած հացահատիկի խուրձ:
պաղեց- սառեց
Հևաց, հևաց- արագ-արագ և ընդհատաբար շունչ քաշել, հեթհեթալ
մարմանդ-մարմանդ-մեղմ, հանդարտ
3. Կանաչով գրված բառերը դուրս գրիր, ապա գրիր այդ բառերի հոմանիշները:
առավոտ-լուսածագ, լուսաբաց, արշալույս
արև- արեգակ
քող-շղարշ
քուն-նինջ, ննջյուն, ննջում
մշուշ-մառախուղ
քամին-հողմ
ժիր-աշխույժ
4. Կապույտով գրված արտահայտությունները գրի՛ր մեկ բառով:
5. Ընտրի՛ր բանաստեղծական 6 տներից որևէ մեկը, պատկերացրո՛ւ՝ աշնանային օրվա որ պահն է, պատմի՛ր այդ հատվածը, ապա նկարի