Մաթեմատիկա 15-18

Սեպտեմբերի 15-18 

Դասարանական առաջադրանքների փաթեթ

Թիվ։ Թվի բնութագրում։

1․ Կարդա՛ և բնութագրի՛ր թվերից յուրաքանչյուրը հարցաշարին համապատասխան․ 4625, 45752, 11125, 725228, 148674• Քանի՞ նիշ ունի։• Քանի՞ իրարից տարբեր թվանշանով է գրված։• Քանի՞ հազարյակ կա հազարյակների կարգում։• Քանի՞ հարյուրյակ կա հարյուրյակների կարգում։• Քանի՞ միավոր կա միավորների կարգում։

45752- Քանի՞ նիշ ունի 5: Քանի՞ իրարից տարբեր թվանշանով է գրված 4: Քանի՞ հազարյակ կա հազարյակների կարգում 45: Քանի՞ հարյուրյակ կա հարյուրյակների կարգում 7:Քանի՞ միավոր կա միավորների կարգում 2։

11125-Քանի՞ նիշ ունի 5:Քանի՞ իրարից տարբեր թվանշանով է գրված 3:Քանի՞ հազարյակ կա հազարյակների կարգում 11 : Քանի՞ հարյուրյակ կա հարյուրյակների կարգում 1:Քանի՞ միավոր կա միավորների կարգում 5։

725228—Քանի՞ նիշ ունի 6:Քանի՞ իրարից տարբեր թվանշանով է գրված 4:Քանի՞ հազարյակ կա հազարյակների կարգում 725 : Քանի՞ հարյուրյակ կա հարյուրյակների կարգում 2:Քանի՞ միավոր կա միավորների կարգում 8։

148674-Քանի՞ նիշ ունի 6։• Քանի՞ իրարից տարբեր թվանշանով է գրված 5։• Քանի՞ հազարյակ կա հազարյակների կարգում 148։• Քանի՞ հարյուրյակ կա հարյուրյակների կարգում 6։• Քանի՞ միավոր կա միավորների կարգում 4։

Օրինակ ՝ 4625• Քանի՞ նիշ ունի։ 4• Քանի՞ իրարից տարբեր թվանշանով է գրված։ 4• Քանի՞ հազարյակ կա հազարյակների կարգում։ 4•  6• Քանի՞ միավոր կա միավորների կարգում։ 5

2․ Գրի՛ր թիվ, որն ունի • 3 հազարյակ, 2 հարյուրյակ, 4 տասնյակ, 1 միավոր

3241

• 5 միավոր, 2 տասնյակ, 5 հարյուրյակ, 6 հազարյակ

6525

• 9 հարյուրյակ, 6 տասնյակ, 0 միավոր, 3 հազարյակ

3960

Օրինակ ՝ 3 հազարյակ, 2 հարյուրյակ, 4 տասնյակ, 1 միավոր — 3241

3 Հայկը ձմերուկի համար վճարեց 2440 դրամ, իսկ սեխի համար՝ 2 անգամ պակաս։ Հայկը որքա՞ն է վճարել այդ գնումների համար։

Կարգային միավոր 

Թվի գրության մեջ ի՞նչ է ցույց տալիս յուրաքանչյուր կարգում գրված թվանշանը։

Թվի գրության յուրաքանչյուր թվանշան ցույց է տալիս, թե տվյալ կարգում քանի կարգային միավոր կա։

4․ Կարդա՛ թիվը՝ 148654, և պատասխանի՛ր հարցերին։• Ի՞նչ է ցույց տալիս 4 թվանշանը տրված թվի գրության մեջ։• Քանի՞ կարգային միավոր կա այդ թվի հինգերորդ կարգում։• Քանի՞ կարգային միավոր կա այդ թվի չորրորդ կարգում։

Առաջին 4 հազարյակ, երկրորդ 4 միավոր։

5 Կարդա՛ թիվը՝ 324707, և պատասխանի՛ր հարցերին։• Ի՞նչ է ցույց տալիս 7 թվանշանը տրված թվի գրության մեջ։• Քանի՞ կարգային միավոր կա այդ թվի հինգերորդ կարգում։• Քանի՞ կարգային միավոր կա այդ թվի երկրորդ կարգում։

6․ Փորձի՛ր կռահել պատասխանները։• Երկու թվերի տարբերությունը 420 է։ Որքանո՞վ է մեկը մյուսից մեծ։• Երկու թվերի քանորդը 5 է։ Քանի՞ անգամ է մեկը մյուսից մեծ։ 

7 Ո՞ր թիվն է համապատասխանում 6հազ․+5տ․ +1մ․ կարգային գումարելիների գումարին։

8 Ժամը քանի՞սին պետք է ցույց տան երկրորդ և երրորդ ժամացույցները։
9 Դպրոցի ըներցասրահում տեղավորվել են 8 չորստեղանի սեղան։ Դա 4-ով ավելի է վեցտեղանի և 2 անգամ քիչ՝ երկտեղանի սեղանների թվից։ Քանի՞ աշակերտ կարող է միաժամանակ պարապել այդ ընթերցասրահում։ 

10 Վանդակներում թվերը գրված են այնպես, որ բոլոր տողերում, սյունակներում և անկյունագծերում գրված թվերի գումարները նույնն են։ Վերականգնեք բացակայող թվերը։

7 2
 6 
10  

ՀՀ մարզերը: Գործնական աշխատանք

1․ Ուրվագծային քարտեզի վրա նշի՛ր ՀՀ մարզերը և մարզկենտրոնները։

Похожее изображение

Վարչական մարզերՄարզային կենտրոնը
1. ԱրագածոտնԱշտարակ
2. ԱրարատԱրտաշատ
3. ԱրմավիրԱրմավիր
4. ԳեղարքունիքԳավառ
5. ԼոռիՎանաձոր
6. ԿոտայքՀրազդան
7. ՇիրակԳյումրի
8. ՍյունիքԿապան
9. Վայոց ՁորԵղեգնաձոր
10. ՏավուշԻջևան

2․ Թվարկե՜լ Հայաստանի Հանրապետության հարևան երկրները։

Հյուսիսում՝ Վրաստան, արևելքում՝ Ադրբեջնան, հարավում՝ Իրան, հարավ-արևմուտքում՝ Նախիջևան(Ադրբեջան), արևմուտքում՝ Թուրքիա։

3․ Նայեք քարտեզին և թվարկեք Երևանի հարևան մարզերը։

Արագածոտն, Կոտայք, Արարատ, Գեղարքունիք, Արմավիր։

4․ Որո՞նք են ՀՀ-ի գլխավոր քաղաքները։

Երևան, Գյումրի և Վանաձոր, որոնց ընդհանուր բնակչությունը կազմում է 1,273,200 մարդ։

5․ Նշել տարածքով ամենամեծ և ամենափոքր մարզերը։

Ամենամեծը-Գեղարքումիքի մարզն է

Ամենափոքրը -Վայոց ձորն է(2308) կմ․

6․ Ո՞ր մարզում է գտնվում   Սևանա լիճը։

Գեղարքունիքի մարզում։

7․ Որ մարզն է որ ունի համանուն մարզկենտրոն։

Արմավիր։

8․ Որտե՞ղ է գտնվում ձեր բնակավայրը։

Երևանում։

9․ Ո՞ր մարզն է, որ սահման չունի հարևան երկրների հետ։

10․ Ո՞ր մարզն է գտնվում հետևյալ մարզերի կենտրոնում՝

  • Շիրակ, Արագածոտն, Կոտայք, Տավուշ( Լոռի)
  • Շիրակ, Լոռի, Կոտայք, Արմավիր (Արագածոտն)
  • Արմավիր, Երևան, Կոտայք, Գեղարքունիք, Վայոց Ձոր(Արարատ)
  • Արարատ, Գեղարքունիք, Վայոց Ձոր(Սյունիք)
  • Լոռի, Կոտայք, Գեղարքունիք(Տավուշ)