Իմ ձեռքբերումները և սպասելիքները նոր ուսումնական տարում

67442427_1296666643807740_1285223836106620928_n

Ողջույն, ես Դավիթն եմ: Սեբաստացի մեծ  ընտանիքի անդամ դարձա, երբ չորս  տարեկան էի, և երբ  առաջին անգամ հաճախեցի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի նախակրթարան: Իմ առաջին ձեռքբերումներից եմ համարում իմ մուտքը կրթահամալիր և իմ  առաջին դաստիարակներին`ընկեր Սոնային և ընկեր Ռուզաննային:Դառնալով սեբասատացի ես դարձա ավելի ինքնուրույն և կազմակերպված: Իսկ, երբ արդեն մեծացա և դարձա դպրոցի սան, ինքնուրույնությունս և պատասխանատվությունս ավելի մեծացավ: Ես  ծանոթացա իմ առաջին ուսուցչուհու`ընկեր Մանուշակի հետ, ում համարում եմ ինձ ավագ ընկեր և սիրելի ուսուցիչ, և իմ մյուս ուսուցիչներին որոնց ես շատ եմ սիրում: Սեբաստացի լինելով նշանակում է լինել ազատ և ստեղծագործող, իսկ դա արդեն մեծ ձեռքբերում է:Ես ավարտում եմ երրորդ դասարանը,և գրագետ տիրապետում եմ համակարգչային ծրագրերին, ունեմ իմ անհատական բլոգը, որտեղ տեղադրում եմ  իմ պատումները, ֆիլմերը… Ես սիրում եմ իմ կրթահամալիրը, իմ շրջակա  միջավայրը: Ես շատ բան սովորեցի լինելով սեբաստացի, օրինակ լողալ, հեծանիվ վարել, նկարել, աշխատել կավով… Սիրով մասնակցում եմ ֆլեշմոբերին, նախագծային աշխատանքներին:

Այս նոր ուսումնական տարում սպասումներս և ակնկալիքներս  մեծ են, վստահ եմ, որ շատ հավես տարի է լինելու, և դեռ շատ հետաքրքիր օրեր ենք  ունենալու ընկեր Ռիմայի հետ:Այս օրերին ծանոթացա իմ նոր ուսուցիչների հետ,  որոնց արդեն հասցրեցի շատ սիրել:Վստահ եմ, որ ուսումնական տարին  շատ հետաքրքիր և ուսումնական է լինելու:

 

Սիրով՝ Դավիթ Հակոբյան:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s