Ասենք ինձ հետ ավելի հրաշք բաներ են պատահել:
Գնում եմ մի անգամ անտառով և անուշ անում ճանապարհին գնած քաղցր բալը:
Հանկարծ մի եղջերու դուրս եկավ: Ամրակազմ, գեղեցիկ, ճյուղավոր պոզերով մի եղջերու:
Իսկ ինձ մոտ՝ ոչ մի գնդակ:
Եղջերուն հանգիստ կանգնել, նայում էր ինձ. Կարծես գիտեր, որ հրացանս դատարկ է:
Բախտիցս մոտս մի քանի բալ էր մնացել, և ես հրացանս բալի կորիզով լցրի: Այո՛, այո՛, մի ծիծաղեք: Հրացանս լցրի սովորական կորիզով:
Հրացանը թնդաց, բայց եղջերուն միայն գլուխը թափահարեց:
Կորիզը կպավ ճակատին և ոչ մի վնաս չտվեց: Մի վայրկյանում նա անհետացավ թավ անտառում: Ես շատ ափսոսացի, որ այդպիսի գեղեցիկ կենդանուն ձեռիցս բաց թողի: Մի տարի հետո ես նորից որսի էի գնացել: Իհարկե, այդ ժամանակ ես բալի կորիզի պատմությունը բոլորովին մոռացել էի:
Ինչպե՜ս զարմացա, երբ անտառի խորքից ուղիղ դեմս դուրս եկավ մի հրաշալի եղջերու՝ պոզերի արանքին մի մեծ բալենի: Հավատացեք, որ շատ հրաշալի էր. ամրակազմ եղջերու՝ գլխին մի մեծ ծառ:
Իսկույն գլխի ընկա, որ այդ ծառը բուսնել է բալի այն փոքրիկ կորիզից, որով անցյալ տարի ես հրացանս լցրել և արձակել էի եղջերվի վրա:
Այս անգամ գնդակի պակասություն չունեի: Նշան բռնեցի, արձակեցի, և եղջերուն անկենդան գետնին ընկավ:
Այդպիսով, մի զարկից միանգամից ստացա և՛ տապակած միս, և՛ բալի կոմպոտ, որովհետև ծառը ծածկված էր խոշոր, հասուն բալերով:
Պետք է խոստովանեմ, որ այլևս այդպիսի համեղ բալ էլ կյանքումս չեմ կերել:
- Դուրս գրի՛ր անծանոթ բառերն ու օնլայն բառարանի օգնությամբ բացատրի՛ր։ Ամրակազմ -ամուր կազմվածքով, բոլորովին- իբրև, հասուն- տարիքը հասած չափահաս դարձած (մարդ),
- Լրացրո՛ւ բաց թողնված տառերը:
Ճանապարհ, քաղցր, վայրկյան
- Բառարանի օգնությամբ գտիր տրված բառերի հոմանիշ (նույն իմաստ) բառերը:
Հրաշք -զարմանալի
Ճանապարհ -արահետ
Իսկույն -իսկույնևեթ
Ամուր -ամրակուռ
Բուսնել -ծլել
Խոշոր -հսկայական
- Բառերն այնպես դասավորի՛ր, որ նախադասություններ ստանաս:
Հրացանը թափահարեց եղջերուն թնդաց, բայց միայն գլուխը:
Հրացանը թնդաց, բայց եղջերուն միայն գլուխը թափահարեց:
Նշան անկենդան բռնեցի, գետնին արձակեցի, և եղջերուն ընկավ:
Նշան բռնեցի, արձակեցի, և եղջերուն անկենդան գետնին ընկավ:
- Ի՞նչ ես կարծում, որսորդությունը, կենդանիներին սպանելը լա՞վ բան է: Իհարկե ոչ, կենդանիներին սպանելը հանցանք է:
- Շարունակիր պատմությունը: Հորինիր շարունակությունը, նկարիր Paint-ով, ապա սարքիր հեքիաթի գիրք power pont-ով կամ տեսանյութի ձևով՝ կցելով նկարներն ու տեքստը
Մի օր արթնացա ու տեսա, որ մահճակալս թռել ու անտառի դիմաց է ինձ կանգնեցրել : Դա աղվես էր,և ես նրա հետ ընկերացա և մենք գնացինք իմ տուն: Մի օր մեր ճանապարհին մեզ կանգնեցրեց մի գայլ, ես նրան այնպես արեցի որ գնար այդտեղից: Գնում էնք գնում , և տեսնում ենք մի մեծ անտառում բոլոր կենդանիներին, մենք արագ վազում էինք և ես գնացի իմ տուն, իսկ իմ ընկեր աղվեսը մնաց անտառում: Անցավ մի քանի տարի, ես եկել էի որ իմ ընկեր աղվեսին տեսնեի որպեսզի խաղաինք, մեկել տեսնեմ նա չկա, ես գնացի տուն, մի քանի օրերից ես նրան գտա և այդպես ամեն տարի իրար հետ հանդիպում էինք նույն վայրում՝ անտառում: