ՈւԹՈՏՆՈՒԿ ՆԱՊԱՍՏԱԿԸ

Այո՛, Ռուսաստանում ինձ հետ հրաշք բաներ քիչ չեն պատահել։

Մի անգամ հետևում էի մի արտասովոր նապաստակի։

Նապաստակը շատ արագավազ էր։ Վազում է ու վազում, գոնե մի րոպե հանգստանա։

Երկու օր, առանց ձիուց իջնելու, վազում էի նրա հետևից, բայց հասնել չկարողացա։

Իմ հավատարիմ շունը՝ Դիանկան, ոչ մի քայլ նապաստակից ետ չէր մնում, իսկ ես ոչ մի կերպ չկարողացա մի գնդակի տարածություն մոտենալ։

Երրորդ օրը, այնուամենայնիվ, կարողացա խփել այդ անիծված նապաստակին։ Հենց որ ընկավ խոտի վրա, ես ձիուց ցած թռա և սկսեցի նայել։

Երևակայեցեք իմ զարմանքը, երբ ես տեսա, որ այդ նապաստակը բացի սովորական ոտքերից, պահեստի ոտներ էլ ունի։ Նա ուներ չորս ոտք փորի վրա և չորս ոտք մեջքի վրա։

Այո՛, մեջքի վրա ուներ հրաշալի ամուր ոտքեր։ Երբ ներքևի ոտքերը հոգնում էին, նա շուռ էր գալիս մեջքի վրա՝ փորը դեպի վեր և պահեստի ոտքերով շարունակում փախչել։

Զարմանալի չէ, որ ես երեք օր շարունակ խելագարի նման վազում էի նրա հետևից։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Դուրս գրի՛ր անծանոթ բառերն ու օնլայն բառարանի օգնությամբ բացատրի՛ր։
  2. Բառարանի օգնությամբ գտիր տրված բառերի հականիշ (հակառակ իմաստ) բառերը:

Զարմանալի -սովորական

Արտասովոր -հասարակ

Վազել -կանգ առնել

Հավատարիմ — անհավատարիմ

Ընկնել -վեր կենալ

  1. Ընդգծված ընդարձակ նախադասությունները համառոտիր, թող միայն ո՞վ, ի՞նչ արեց հարցերին պատասխանող բառերը:                                                                              Ես վազում էի: Նա ուներ:
  2. Շարունակի՛ր պատմությունը: Հորինիր շարունակությունը, նկարիր Paint-ով, ապա սարքիր հեքիաթի գիրք power ponit-ով կամ տեսանյութի ձևով՝ կցելով նկարներն ու տեքստը:

 

Ես զարմացած նայում էի ընկած նապաստակին, մեկ էլ հանկարծ նա արթնացավ ու …

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s